«ՆՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ ԵՆ ԱԶԴՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ՄԵՐ ԹԻՄԻ, ԱՅԼԵՎ ԲԱՆԱԿԻ, ՍՊՈՐՏԻ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ». ԱՆՎԱՆԻ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆ
Սպորտ
Նոյեմբերի 20-24-ը, Երևանի «Կարեն Դեմիրճյանի» անվան մարզահամերգային համալիրում կկայանա Բանակայինների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։ Մասնակցելու է նաև Թուրքիայի հավաքականը։Բոլոր հավաքականները մասնակցելու են իրենց ուժեղագույն կազմով, բացի Հայաստանից։ Պատճառը անհայտ է, թե ինչու մեր անվանի ըմբիշներին ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԻՆ, ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԻՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵՍՅԱՆԻՆ և մյուսներին չեն թույլատրել մասնակցել։ Անվանի ըմբիշ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԸ, սոցիալական ցանցերի իր էջերում այսպես է նշել. - «Խոսում ենք ոչ միայն որպես հայեր, այլ նաև զինվորներ և մարզիկներ, որոնց համար սպորտը ոչ միայն մրցակցություն է, այլև երկրի վարկանիշը միջազգային ասպարեզում ներկայացնելու միջոց։ Նոյեմբերի 20-24-ը, Երևանում անցկացվելու է Բանակայինների Ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը, ցավոք, մեր թիմը այս մրցաշարին չի մասնակցի իր ուժեղագույն կազմով։ Այս որոշման պատճառը մեզ համար անհայտ է, անորոշ է, քանի որ որևէ հստակ մեկնաբանություն կամ բացատրություն չեն տվել։ Նման իրավիճակները բացասաբար են ազդում ոչ միայն մեր թիմի վրա, այլև բանակի, սպորտի և մեր ընդհանուր հեղինակության, ավելին,դրանք կասկածի տակ են դնում մեր պատրաստակամությունը աջակցելու և բարձրացնելու հայրենիքի հանդեպ հավատը բոլոր հարթություններում»։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

