Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները Ցավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր Սերոբ Պաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ Ղազարյան Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին Ռուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)

Ամերիկյան հեռահար հրթիռները ոչ մի բան չեն փոխի

Վերլուծություն

Ինչ­պես ցույց տվեց Բայ­դե­նի վեր­ջին ո­րո­շու­մը՝ Ուկ­րաի­նա­յին ա­մե­րիկ­յան հե­ռա­հար հրթիռ­նե­րի օգ­տա­գործ­ման մա­սին, ա­ռա­ջի­կա եր­կու ա­միս­նե­րը ծայ­րա­հեղ ծանր են լի­նե­լու ոչ միայն Հա­յաս­տա­նի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=298038&l=am), այլ՝ ողջ աշ­խար­հի հա­մար: Ի­հար­կե, հաշ­վի առ­նե­լով նաեւ Պու­տի­նի այն հայտ­նի դիր­քո­րո­շու­մը, որ նման ո­րո­շու­մով ՆԱՏՕ-ն­ ա­մե­նաու­ղիղ ձե­ւով կմտնի ՌԴ-ի հետ ու­ղիղ հա­կա­մար­տութ­յան դաշտ՝ բխող բո­լոր հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

Ին­չե­ւէ, Բայ­դե­նի ո­րո­շու­մը կա­յաց­ված է, դրան ա­րա­գո­րեն հե­տե­ւե­ցին Բ­րի­տա­նիան եւ անգ­լո­սաք­սո­նա­կան կցորդ Մակ­րո­նը: Ս­պա­սե­լի է նաեւ, որ ռազ­մա­կան ա­ռու­մով շատ ծանր վի­ճա­կում հայտն­ված Զե­լենս­կին, ո­րին մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ սպա­սում է պաշ­տո­նան­կութ­յուն Թ­րամ­փի օ­րոք եւ դրա­նից հե­տո, շատ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, ֆի­զի­կա­կան ոչն­չա­ցում, չի հա­պա­ղի այդ թույլտ­վութ­յու­նից օգտ­վել: Իսկ դա կնշա­նա­կի, որ հե­ռա­ցող ա­մե­րիկ­յան լի­բե­րաստ­նե­րը կա­րո­ղա­ցան այս ծայ­րա­հեղ լար­վա­ծութ­յան «գնդա­կը տե­ղա­փո­խել» ռու­սա­կան դաշտ, հաշ­վի առ­նե­լով, որ, դա­տե­լով Պու­տի­նի հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րութ­յու­նից, Մոսկ­վան ար­դեն պար­զա­պես չի կա­րող ո­րո­շա­կի ռեակ­ցիա չցու­ցա­բե­րել: Ա­ռա­վել եւս, որ այս օ­րերին այլ ա­վանտ­յու­րա­նե­րի պա­կաս եւս չկա: Օ­րի­նակ, բա­վա­կա­նին բարդ խաղ սար­քե­ցին Աբ­խա­զիա­յում: Այս­տեղ թեեւ այն տպա­վո­րութ­յունն է, թե Ռու­սաս­տա­նի կողմ­նա­կից­նե­րը հա­կա­մար­տութ­յան մեջ են մտել Ռու­սաս­տա­նի կողմ­նա­կից­նե­րի հետ, բայց միայն հաշ­վի առ­նե­լով այն, որ Վ­րաս­տա­նի ուլտ­րա­լի­բե­րալ դեռ նա­խա­գահ Զու­րա­բիշ­վի­լին հրա­պա­րա­կա­յին ա­ջակ­ցութ­յուն հայտ­նեց աբ­խա­զա­կան ընդ­դի­մա­դիր­նե­րին, ա­պա կա­րե­լի է հաս­կա­նալ, թե այս պատ­մութ­յան ա­կանջ­նե­րը որ­տե­ղից են ա­ճում: Այ­սինքն, ե­թե ան­գամ ինչ-որ լուրջ ցնցում­նե­րի չկա­րո­ղա­նան հաս­նել, մեկ է, Մոսկ­վան ստիպ­ված է լի­նե­լու այս բարդ ի­րա­վի­ճա­կում ու­շադ­րութ­յան մի մասն ուղ­ղել աբ­խա­զա­կան ուղ­ղութ­յամբ:

Մ­յուս կող­մից, հրթիռ­նե­րի թե­մա­յով լի­բե­րալ­նե­րը նաեւ «սա­պոն դրե­ցին» Թ­րամ­փի ոտ­քե­րի տակ. ե­թե Մոսկ­վան հա­մար­ժեք պա­տաս­խան տա ա­րեւմտ­յան հե­ռա­հար զի­նա­տե­սակ­նե­րով ռու­սա­կան տա­րածք­նե­րին հար­վա­ծե­լուն, ա­պա Թ­րամփն իշ­խա­նութ­յան է գա­լու հենց այդ ի­րո­ղութ­յուն­նե­րի ֆո­նին, այ­սինքն՝ հետ քաշ­վե­լու հար­ցում շատ լուրջ սահ­մա­նա­փա­կում­ներ ու­նե­նա­լով:

­Բայց նաեւ ա­սել, թե ուլտ­րա­լի­բե­րալ­ներն այս ան­գամ ինչ-որ փայ­լուն, ան­խոր­տա­կե­լի ծրա­գիր են մշա­կել, է­լի սխալ կլի­ներ: Նախ, ե­կավ շատ ա­րագ Թ­րամ­փի ռեակ­ցիան՝ նրա որ­դու հայ­տա­րա­րութ­յան տես­քով (եւ ոչ միայն): Այն է, թե ով­քեր թույլ են տվել Ուկ­րաի­նա­յին հրթիռ­ներ ար­ձա­կել Ռու­սաս­տա­նի խոր­քե­րը, Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը հրահ­րող իմ­բի­ցիլ­ներ են: Սա ա­ռա­ջին հեր­թին հենց Մոսկ­վա­յի հա­մար է մե­սիջ, որ Թ­րամ­փը ի­րա­վի­ճա­կի շի­կա­ցում չի ու­զում, այ­սինքն, պետք է ժա­մա­նակ ձգել, մին­չեւ ի­նա­գու­րա­ցիան:

Մ­ոսկ­վան թեեւ կապ­ված է պա­տաս­խան տա­լու խոս­տու­մով, սա­կայն թե ինչ տես­քով կլի­նի պա­տաս­խա­նը, նույն Մոսկ­վա­յի ո­րո­շե­լիքն է: Հաս­տատ մի­ջու­կա­յին սուր ճո­ճե­լու տես­քով այն չի լի­նի, ին­չը մի բան էլ կբարձ­րաց­նի ռուս­նե­րի վար­կա­նի­շը: Քիչ հա­վա­նա­կան է նաեւ, որ պա­տաս­խա­նը կա­րող է լի­նել, ա­սենք, կոնկ­րետ ՆԱՏՕ-ա­կան երկր­նե­րի (ո­րոնք հե­ռա­հար հրթիռ­նե­րի կի­րառ­ման թույլտ­վութ­յուն են տվել) ռազ­մա­բա­զա­նե­րին ու­ղիղ հար­վա­ծի տեսքով: Այլ տար­բե­րակ­նե­րի պա­կաս չկա, ա­սենք, ա­րեւմտ­յան այդ կոնկ­րետ պե­տութ­յուն­նե­րի հետ սուր հա­կա­մար­տութ­յան մեջ գտնվող­նե­րին, օ­րի­նակ՝ հու­սիթ­նե­րին հա­մար­ժեք զի­նա­տե­սակ­ներ տրա­մադ­րե­լու տես­քով: Ե­թե Ուկ­րաի­նա­յից ար­ձակ­ված հրթիռ­նե­րին զու­գա­հեռ հու­սիթ­նե­րը հե­ռա­հար կա­ռա­վա­րե­լի հրթիռ­նե­րով հար­վա­ծեն ա­մե­րիկ­յան կամ բրի­տա­նա­կան նա­վե­րին, դա ոչ միայն տպա­վո­րիչ տեսք կու­նե­նա, այլ մի բան էլ մե­ղադ­րանք­նե­րը կուղ­ղի ա­րեւմտ­յան այդ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րին: Եվ, թե­րեւս, այդ հե­ռան­կա­րը հաս­կա­նա­լով, Մակ­րո­նը շտա­պեց իր ԱԳ նա­խա­րա­րի մի­ջո­ցով հայ­տա­րա­րել, թե ինքն Ուկ­րաի­նա­յին ոչ մի հե­ռա­հար հրթի­ռի ար­ձա­կում էլ չի ար­տո­նել: Ա­սենք, գո­նե այս դեպ­քում բո­լո­րից խե­լա­միտ վար­վեց կանց­լեր Շոլ­ցը՝ հայ­տա­րա­րե­լով, որ այդ խա­ղի մեջ Գեր­մա­նիան առ­հա­սա­րակ չկա եւ կշա­րու­նա­կի Պու­տի­նի հետ բա­նակ­ցել:

­Վեր­ջին հաշ­վով, ա­մե­րիկ­յան այդ հե­ռա­հար հրթիռ­նե­րը ռազ­մա­կան տե­սանկ­յու­նից ինչ-որ ար­տա­ռոց բան չեն ներ­կա­յաց­նում: Կա­րող են ռու­սա­կան մի փոքր ա­վե­լի խո­րը տա­րածք­նե­րում պայ­թել, ինչ-որ օբ­յեկտ­ներ խո­ցել, ո­րոնց ա­ռանց այդ էլ ուկ­րաի­նա­կան կողմն այս պա­հին էլ հաս­նում է ա­նօ­դա­չու­նե­րի կամ տե­ղա­կան դի­վեր­սիա­նե­րի մի­ջո­ցով: Իսկ փո­խա­րե­նը, ռազ­մա­ճա­կատ­նե­րում ռուս­նե­րը շա­րու­նա­կում են բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով հար­ձակ­վել, ա­մե­նօր­յա ռե­ժի­մով հայ­տա­րար­վում է նոր ձեռք­բե­րում­նե­րի մա­սին, եւ հենց դա է ազ­դում ընդ­հա­նուր ի­րո­ղութ­յուն­նե­րի վրա, ոչ թե Ուկ­րաի­նա­յին տրված հեր­թա­կան զի­նա­տե­սա­կի վրա սար­քած շոուն:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Փոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված