Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով

Երեխաների զգացմունքների հաշվին այս անգամ Արեւմուտքը շոյեց Վրաստանի գլուխը

Մշակութային

Նկարում՝ «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի հաղթողն է՝ Անդրիա Պուտկարաձեն

Բազմիցս խոսվել է այն մասին, որ «Եվրատեսիլ»-ը չոր քաղաքականություն է, սակայն, չգիտես ինչու, համառորեն Հայաստանը շարունակում է մասնակցել այդ քաղաքական խաղին ու կլորիկ գումար վատնել՝ եվրատեսիլյան բեմում ներկայանալու համար:

Գնանք ոչ հեռավոր անցյալ. 2021 թվականին՝ 44 -օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող Մալենան: Իսկ մեծահասակների «Եվրատեսիլ»-ում դեռեւս չունենք հաղթանակ, եւ լավագույն հորիզոնականը, որ զբաղեցրել ենք, եղել է 4-րդը: Հիմնականում Հայաստանին բարձր միավորներ են տվել հարեւան ու բարեկամ երկրները՝ Վրաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան: 2022 թվականին Ուկրաինան հաղթեց մածահասակների «Եվրատեսիլ»-ում՝ լինելով պատերազմի մեջ Ռուսաստանի դեմ: Այդկերպ Եվրոպան փորձում է հաճոյանալ եւ փաղաքշել նման երկրներին՝ իբրեւ թե ցույց տալով, որ նրանց կողքին է: Ի դեպ, անմիջապես հաղթանակից հետո՝ ուկրաինական խումբը վաճառեց մրցանակն՝ անօդաչու սարք գնելու նպատակով:

Ինչեւէ, վերադառնանք մեր երկիր եւ մեր օրեր. Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում «Ծաղկենք» խորագրի ներքո կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը. Հայաստանը ներկայացնող Լեոն հանդես եկավ 4-րդ համարի ներքո: Այն, որ այս տարի Հայաստանը ներկայացնում էր երգիչներ Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի որդին, այդպես էլ շատերի համար անհասկանալի մնաց, հատկապես, որ նրա տվյալներով արդյունքն էլ պարզից էլ պարզ էր:

Նշենք, որ մեր հայ երգչի ընտրությունը կատարվել է Հանրայինի նախապես հայտարարված մրցույթում, որտեղ մասնակցում էին 100-ից ավելի թեկնածուներ: Տեղի եւ միջազգային մասնագետներից բաղկացած փորձագետների խումբը ընտրել էր Լեոին, ով եւ ներկայացավ Մադրիդում «Cosmic friend» երգով (երաժշտության հեղինակը Tokionine-ն է (Դավիթ Բադալյան), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը եւ Մալենան: Երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, հագուստների հեղինակը` Արմեն Գալյանը) եւ զբաղեցրեց 8-րդ հրիզոնականը:

Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 1 միավոր ստացավ Կիպրոսից, 2-ական միավոր՝ Ալբանիայից, Լեհաստանից եւ Սան Մարինոյից, 4 միավոր ստացավ Իսպանիայից, 5-ական միավոր՝ Ուկրաինայից եւ Հյուսիսային Մակեդոնիայից, 6 միավոր՝ Պորտուգալիայից, 7 միավոր՝ Հոլանդիայից, 8 միավոր՝ Մալթայից, 10 միավոր՝ Էստոնիայից, Հայաստանի մասնակիցը 12 միավոր ստացավ Ֆրանսիայից եւ Վրաստանից: Լեոն ժյուրիի քվեարկության արդյունքում վաստակեց ընդամենը 76 միավոր: Հեռուստադիտողի եւ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի մասնակիցը վաստակեց ընդհանուր 125 միավոր:

«Մանկական Եվրատեսիլ-2024»-ում հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչը` Անդրիա Պուտկարաձեն՝ «To My Mom» երգով: Ընդ որում՝ Հայաստանն էլ իր ամենաբարձր 12 միավորը տվեց Վրաստանի մասնակցին։ Հիշեցման կարգով ասենք, որ Վրաստանում դեռ հետընտրական կրքերը հանդարտված չեն: Եվ ահա Եվրոպան կրկին իր դիրքերում է ու փաղաքշում է այս անգամ Վրաստանի գլուխը՝ ցույց տալով, որ չի ցանկանում բաց թողնել նրան: Իսկ Ռուսաստանն այս տարի եւս չէր մասնակցում «Եվրատեսիլ»-ին: Եվրոպան պատժամիջոցների շրջանակում, այսպես ասած, խլել է Ռուսաստանի ձեռքից եվրատեսիլյան բարձրախոսը, մինչդեռ ռուսը մի լավ խոսք ունի. «Мне по барабану»:

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին մասնակցում էին Հայաստանը, Ալբանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Կիպրոսը, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը եւ Ուկրաինան:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նկարում՝ «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը՝ Անդրիա Պուտկարաձեն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ Սարգսյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված