Հայաստանի ժուռնալիստների միության նախագահն անդրադարձել է գյումրեցի հետաքննող լրագրողի կալանավորմանը Պնդումները, թե Նոր Նորքի թաղապետի դեմ պլանավորված գործողություն է իրականացվել ՌԴ-ի կողմից, պարզապես հեքիաթ է. Գրիգորյան Մի՛ լռեք և ձեր լռությամբ մի՛ դարձեք այս լրագրողատյաց իշխանությունների հանցակիցը. հայտարարություն Հայաստանում այսօր կրկին բարձրացվեց Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասին Մոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. Բալասանյան Ի՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվը Հայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The Economist Չե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ) Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո)

Նահանջ է արձանագրվելու մեր ինքնությունից, որը հղի է վտանգավոր հետեւանքներով՝ ընդհուպ անկախության կորստով. Ստեփանյան

Ներքաղաքական

Ցանկացած պետության անկախության հիմքում ընկած է ինքությունը, որը կորցնելը նշանակում է անկախության կորուստ։ Հայաստանի Երրորդ Հանրապետության ինքնության ակունքում Արցախն է, քանի որ Հայաստանի անկախության համար շարժումը սկսվել եւ շարունակվել է Արցախի գաղափարով, հանուն Արցախի ազատագրման ու մայր Հայաստանին միացման։ Եվ անկախությունն է եղել հայկական բնական շահը, այսինքն՝ Արցախի ազատագրումն իրացնելու միակ ճանապարհը։ 1991 թ. մարդիկ ընտրության են գնացել եւ քվեարկել հանուն անկախության՝ ունենալով Արցախն իրենց սրտում։ Այստեղից հետեւում է միայն մեկ եզրակացություն, որ Արցախը կորցնելը հավասար է Հայաստանի ինքնությունն ու անկախությունը կորցնելուն։ Անկախության կորստի վտանգից ընդհուպ  հայի ինքնությունը խարխլող տարբեր հարցերի շուրջ, «Իրավունք»-ը զրուցել է ՀՊՄՀ Համաշխարհաին պատմության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԽԱՉԱՏՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:


— Հայի ինքնության համար բավական կարեւոր առարկաներ, որոնք դասավանդվում են, մղվել են հետին պլան: Ի՞նչ է տիրում այս պահին կրթական համակարգում:


— Իհարկե, տարբեր տեսակի խնդիրներ կան, որոնց ամեն օր էլ առնչվում ենք: Ինչպես արդեն ամիսներ առաջ էր շատ թեժ  քննարկվում «Հայոց պատմություն» առարկայի դասագրքում առկա «բռնակցում» եզրույթը, նույն կերպով էլ այժմ այլ խնդիրներ են շարունակում բարձրաձայնվել: Ես այդ եզրույթի քաղաքական կոմպոնենտի մասին մի բան պետք է ասեմ: Դա յուրատեսակ եւ հերթական սադրանքն էր Ռուսաստանի հանդեպ։ Բանը հասավ նրան, որ դիվանագիտական ինչ-որ բողոք հայտնեցին Հայաստանի Հանրապետության կառավարությանը  նման դիրքորոշման համար։ Սա քաղաքական սադրանք էր, որի հետեւանքները մենք, հավանաբար, Աստված մի արասցե, ավելի գործնականում կարող է եւ մեր մաշկի վրա զգանք, եւ այս դեպքում ռուսները կարող են գործով ցույց տալ, թե ինչ է նշանակում բռնակցել: 


— Սահմանազատման կանոնակարգի շուրջ եւս լրջագույն քննարկումներ են շարունակում ընթանալ: Արդյո՞ք այս իշխանությունը պահպանում, թե՞ վերացնում է մեր սահմանները, մեր ինքնությունը:


— Ինչ վերաբերում է ձեր այս հարցին, որն իսկապես խորքային է, պետք է նշեմ, որ ինչպես աշխարհում, նաեւ տարածաշրջանում, ընդհանուր ամբողջ համաշխարհային պատմության ընթացքում տեղի է ունեցել ինքնության, անկախության համար պայքար, անկախության նվաճման, պահպանման, կայացման համար պայքար, եւ այդ անկախությունը պետք է ինքնությունը պահպանելու համար։ Եթե մենք գաղափարական, ինչպես նաեւ գաղափարաքաղաքական առումով նպաստավոր պայմաններ չենք ստեղծում մեր ինքնությունը պահպանելու համար, ապա այդ անկախությունը կդառնա շատ խարխուլ, խոցելի, որովհետեւ անկախությունը նախատեսված է ինքնություն ունեցող ժողովուրդների եւ ազգերի համար: 
Եթե մենք մատաղ սերնդին կրթելու համար նախատեսված կարեւորագույն առարկաների մեջ վերացնում ենք այդ ինքնությունը ամրապնդելու կարեւոր բաղադրիչը, ապա բնականաբար լուրջ հարված ենք հասցնում ինքնությանը։ Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ շատ առարկաների մեջ արմատապես դրված է հային բնորոշող, հայի ինքնությունը բնորոշող կոմպոնենտների եւ բաղադրիչների վերացում դասագրքերից: Ըստ էության, սա կարող է ինչ-որ մի պահի հայեցակարգի վերածվել: Փաստորեն, դասագրքում չկա հերոսի կերպար, դասագրքում չկա ամբողջական մեր հայրենիքին, Հայկական լեռնաշխարհին վերագրելու գաղափար, դասագրքում չկա զենքի հանդեպ պաշտամունք, որը պետք է անի «Հայոց պատմության» դասագիրքը, դասագրքում չկա այդ հատկանիշներով օժտված պետություն ունենալու ամբիցիա մեր Հայկական լեռնաշխարհում: Կամաց-կամաց սա, ըստ էության, նահանջ է արձանագրելու մեր ինքությունից, որը հղի է վտանգավոր հետեւանքներով՝ ընդհուպ  անկախության կորստով։


— Պարոն Ստեփանյան, ի վերջո  ո՞րն է հնարավոր ելքը այս բարդագույն իրավիճակներից:


— Այսօր պարզ բանաձեւ է առաջ բերվում, որ այս իշխանություններին եթե տապալենք, ապա ամեն ինչ լավ կլինի։ Այո՛, միգուցե մարտավարական առումով դա այդպես կլինի, բայց նաեւ միանշանակ պետք է մատաղ սերունդներին եւ հասարակությանը բացատրել, որ խնդիրը ոչ թե այս իշխանության տապալումն է, այլ այս նպատակին հասնելն է, որի մեջ պետք է լինի նաեւ Արցախի ազատագրումը։ Այսինքն՝ մենք պետք է նպատակ դնենք ոչ թե ընդդեմ ինչ-որ մի բանի, այլ՝ հանունի:

Ճիշտ է, այս դեպքում ընդդեմ ինչ-որ մի բանի պայքարը ենթադրում է նաեւ հանուն Արցախի եւ հանուն փրկության գաղափարի, բայց, ամեն դեպքում, բանաձեւը հասարակությանը պետք է հասցնել «հանուն»-ի տրամաբանության մեջ: Նաեւ շատ կարեւոր է, որ հակառակորդը եւս իշխանությունների թեզն օգտագործում է թե՛ մեր հասարակությանը վախեցնելու եւ թե՛ թշնամուն ոգեւորելու համար: Հենց սա, այսպես կոչված, ռեւանշիզմի կեղծ գաղափարն է։ 
Նախ, եթե ավելի անկեղծ լինենք, ապա ռեւանշի հաղթելը եւ սեփական իրավունքների վերատիրանալը՝ ռեւանշի բացասական եզրույթով ներկայացնելն էլ էլի չի բխում մեր շահերից։ Այո, ռեւանշ լինելու է, ազնիվ ռեւանշ է լինելու: Արդարությունը վերականգնվելու է, վերջապես մեր հասարակությունը պետք է հասնի արդարության։ Արդարությունը պետք է լինի ոչ միայն սոցիալական ոլորտում, որտեղից, ցավոք սրտի, թերեւս արդարություն չկա այլեւս: Հարցը սա է՝ արդար կլինի, որ արցախցին վերադառնա իր հինգհազարամյա հայրենիք եւ այնտեղ կառուցի, շենացնի իր պետականությունը: Դա արդար կլինի: Մենք` որպես ժողովուրդ, պետք է գնանք արդարության հետեւից՝ հանուն արդարության վերականգնման։ Մենք պարտավոր ենք դա անել, որովհետեւ այդ արդարության վերականգնումով, կրկնում եմ՝ ապահովվելու է մեր անվտանգությունը եւ մեր հայրենիքում մեր ապրելու հնարավորությունը։ 

 ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Հայաստանի ժուռնալիստների միության նախագահն անդրադարձել է գյումրեցի հետաքննող լրագրողի կալանավորմանըՊնդումները, թե Նոր Նորքի թաղապետի դեմ պլանավորված գործողություն է իրականացվել ՌԴ-ի կողմից, պարզապես հեքիաթ է. ԳրիգորյանՄի՛ լռեք և ձեր լռությամբ մի՛ դարձեք այս լրագրողատյաց իշխանությունների հանցակիցը. հայտարարությունՀայաստանում այսօր կրկին բարձրացվեց Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասինՄոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. ԲալասանյանԻ՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվըՀայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The EconomistՉե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ)Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո)Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապինՊակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ)Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ)Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութԵվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The EconomistՆիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ)Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԶելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատելԻնչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթըԿապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենաԿիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համարՊուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ ԼուկաշենկոՊուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. ԿրեմլՀռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ինԿիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերովՆախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ ԱղազարյանԵս ու Հարութը այլևս միասին չենք. Արամ Մելիքյանի դուստրը խոսել է սիրելիից բաժանվելու պատճառի մասինՈւկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետըԱյս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Եղանակը՝ առաջիկա օրերինՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՊապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն ՊապիկյանԲաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top