Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է»

Հենրիխ Մխիթարյանը` Ա Սերիայի տարվա լավագույն կիսապաշտպանի հավակնորդ

Սպորտ

Ա Սերիայի տարեվերջյան մրցանակների հավակնորդներն արդեն հայտնի են, այս մասին հայտնում է Football Italia-ն։

Տարվա լավագույն դարպասապահի կոչմանը հավակնում են Միկելե Դի Գրեգորիոն (Մոնցա/Յուվենտուս), Յան Սոմմերը (Ինտեր) և Մայք Մենյանը (Միլան):

Լավագույն պաշտպանի մրցանակին հավակնում են Թեո Էրնանդեսը (Միլան), Գլեսոն Բրեմերը (Յուվենտուս), Ռաուլ Բելանովան (Տորինո/Ատալանտա), Ալեսանդրո Բաստոնին (Ինտեր), Դենզել Դումֆրիսը (Ինտեր), Ալեսանդրո Բուոնջորնոն (Տորինո/Նապոլի), Ֆեդերիկո Դիմարկոն (Ինտեր) և Ռիկարդո Կալաֆիորին (Բոլոնիա/Արսենալ):

Տարվա լավագույն կիսապաշտպանի համար կպայքարեն Տեն Կուպմեյները (Ատալանտա/Յուվենտուս), Նիկոլո Բարելան (Ինտեր), Հական Չալհանօղլուն (Ինտեր), Ադրիեն Ռաբյոն (Յուվենտուս/Մարսել), Պաուլո Դիբալան (Ռոմա) և Հենրիխ Մխիթարյանը (Ինտեր)։

Լավագույն հարձակվողի անվանակարգում առաջադրված են Մարկուս Թյուրամը (Ինտեր), Լաուտարո Մարտինեսը (Ինտեր), Ռաֆայել Լեաուն (Միլան), Ալբերտ Գուդմունդսոնը (Ջենոա/Ֆիորենտինա), Ադեմոլա Լուկմանը (Ատալանտա) և Ջոշուա Զիրկզեն (Բոլոնիա/Մանչեսթեր Յունայթեդ):

Այս անվանակարգերում հաղթողներից կընտրվի Ա Սերիայի տարվա լավագույն ֆուտբոլիստը։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ