Իտալիան հայտարարել է, որ Ուկրաինային թույլ չի տա հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերին
Միջազգային
Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին երկուշաբթի Բրյուսելում Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ հաստատել է Իտալիայի դիրքորոշումը, գրում է Le Monde պարբերականը։
«Մեր դիրքորոշումը Ուկրաինայի կողմից զենքի կիրառման վերաբերյալ չի փոխվում, դրանք կարող են օգտագործվել միայն ուկրաինական տարածքում»,- ԵՄ արտգործնախարարների հանդիպման շրջանակում հայտարարել է Իտալիայի արտգործնախարարը։
Տայանին միաժամանակ հանդես է եկել «ռուսների, չինացիների, հնդիկների և բրազիլացիների մասնակցությամբ խաղաղ համաժողովի օգտին»։
«Հուսով եմ՝ Պեկինը կարող է դրական դեր խաղալ Մոսկվային հասկացնելու համար, որ այս անիմաստ պատերազմը պետք է դադարեցվի։ Իհարկե, հյուսիսկորեացի զինվորների ներկայությունը լավ ազդանշան չէ»,-նշել է նա։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է Ռուսաստանի խորքերը արևմտյան հեռահար զինատեսակներով հարվածելու համար Ուկրաինայի նկատմամաբ արգելքը։