Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

Իրանն ու Ռուսաստանը Ադրբեջանից Պարսից ծոց տրանսպորտային միջանցք են կառուցում

Տնտեսություն

Իրանն ու Ռուսաստանը բանակցում են ռուսական ստանդարտով երկաթուղու կառուցման շուրջ՝ Ադրբեջանի հետ սահմանին գտնվող իրանական Փարսաբադ քաղաքից մինչև Պարսից ծոցի ափին գտնվող իրանական ամենամեծ նավահանգիստ Բանդար Աբասը: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին, հայտնում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Բացի Ռեշտ-Աստարա երկաթուղային գծից՝ ռուսները ցանկանում են ներդրումներ անել Փարսաբադից մինչև Բանդար Աբաս ռուսական ստանդարտով երկաթուղու կառուցման մեջ»,- ասել է Ջալալին Թեհրանում Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ։ 

Վերջինս նշել է, որ «երկաթուղիների ընդլայնումը հյուսիսից հարավ օգուտ է բերում երկրի ժողովրդին ու տնտեսությանը և կարող է բավարարել Ռուսաստանի և Իրանի տնտեսական կարիքները» և կարգադրել արագացնել Ռեշտ-Աստարա երթուղու կառուցումը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ