«ՁԳՏՈՒՄ ԵՄ ԴԵՊԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սպորտ
Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու զրուցել վերջերս Երևանի «Կարեն Դեմիրճյանի» անվան մարզահամերգային համալիրում «Չեմպիոնների գիշեր» IBA պրոֆեսիոնալ երեկոյի ընթացքում փայլուն հաղթանակ տոնած, Բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։
- Շնորհավորում ենք, Ռաֆայել, պրոֆեսիոնալ ռինգում հաղթական նորամուտի առթիվ։
- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 86 կգ քաշային կարգում։ Միավորների առավելությամբ եմ հաղթել վրացի մրցակցիս։ Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, այս հաղթանակը ինձ տվեց շատ մեծ փորձ հետագայում ևս հաջող հանդես գալու համար, տան պատերն էլ շատ օգնեցին։ Մենամարտը 6 ռաունդ տևեց, մրցավարները միաձայն ինձ շնորհեցին հաղթանակը։ Քանի որ առաջին անգամ էի հանդես գալիս պրոֆեսիոնալ ռինգում, նորամուտս էր սա, բնական է, ինձ մոտ կար որոշակի լարվածություն։ Ձգտում եմ դեպի պրոֆեսիոնալ ռինգ։ Նշեմ, որ կապ չունի, թե ով է մրցակիցս, տարբերությունը ռաունդների քանակն է պրոֆեսիոնալ ռինգի ու սիրողականի։ Մրցակիցս բավականին փորձառու մարզիկ էր, մենամարտը բավականին բարդ ստացվեց, բայց կարողացա ճիշտ ու գրագետ գործել և հասնել հաղթանակի։
- Շնորհակալություն, Ռաֆայել, մեզ ժամանակ տրամադրելու համար, սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ։
- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ