Կազմի փոփոխություն անպայման կլինի՝ հաշվի առնելով երեք օրը մեկ Հայաստանի հավաքականի մարզիչ
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը Ռիգայում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում խոսել է Լատվիայի թիմի հետ առաջիկա դիմակայության մասին Ազգերի լիգայի վերջին տուրում.
«Կազմի փոփոխություն անպայման կլինի՝ հաշվի առնելով երեք օրը մեկ խաղը։ Հաստատ թարմություն է պետք կազմին, ու մենք կգնանք դրան։
Ամենակարեւորը, ես զգում եմ, որ հավաքականն ունի ներքին մոտիվացիա։
Երկու թիմերի համար էլ սկզբունքային խաղ է, քանի որ դրական արդյունքի դեպքում մեր թիմը նույն տեղը մնալու հնարավորություն կստանա։ Տղաները շատ լավ պատրաստվում են։ Միակ նպատակը դրական արդյունք ապահովելն է։
Լատվիայի հավաքականն ավելի կարգապահ է դարձել եւ ավելի սուր է գործում հարձակման գծում։ Մեզ պետք է շատ բարձր կենտրոնացում, որ կարողանանք վաղվա խաղում դրական արդյունք ապահովել»,- ասել է Սուրեն Չախալյանը։
Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 17-ին Ռիգայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին։