Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային տարբերակով Խոյը, Խեցգետինը, Այծեղջյուրը և Կշեռքը Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ հունվարի 5-ի համար Այսօր բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ Հունվարի 6-ին բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի.Փաշինյանը ազդարարեց Եկեղեցու դեմ արշավի օրն ու ժամը Քիչ էր 5000 զինվորների կյանքի զոհաբերությունը, քիչ էր Արցախի ոչնչացումը, այսօրվանից կավելանա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հերձվածումը՚ Զուրաբյան Տիրադավների կերպարն ու կեցվածքն արագացրեցին հանրության` Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ համախմբվելու գործընթացը. Տիգրան Աբրահամյան Ես ամաչում եմ այս տեսարանի համար. նկարից արդեն իսկ պարզ է, թե ինչպիսի պայմաններում են ստորագրում այս հուդայագիրը. Տեր Զարեհ Հունվարի 5. 10 Խոսքեր որ հրեշտակն ասաց Մարիամին Սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ. Վանեցյանը՝ Փաշինյանի ու նրան աջակցող եպիսկոպոսների ընդունած ծրագրի մասին Ֆինանսական շաբաթ. աստղերը որ նշաններին են խոստանում անսպասելի շահույթ

Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է

Հասարակություն

2024 թվականի նոյեմբերի 16-ին` ժամը 00:05-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ երկու անհայտ անձի կողմից տեղափոխվել է մի տղամարդ՝ մարմնական վնասվածքներով, ով, գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

 Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են քննության համար էական հանգամանքներ՝ տուժածի ինքնությունը, ով Երևան քաղաքի 35-ամյա բնակիչ է, ինչպես նաև՝ դեպքի վայրը:

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցոմ գտնվող հյուրանոցային համալիրի հարևանությամբ գործող ավտոլվացման կետի դիմացի հատվածում, որի զննությամբ հայտնաբերվել է արնանման նյութի հետք և ատրճանակի փամփուշտի գնդակ:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:

Նախնական տվյալներով՝ 35-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է ավտոլվացման կետի մոտ մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում հնչել են կրակոցներ: Առկա են ստուգման ենթակա տվյալներ`  միջադեպի ժամանակ այլ անձանց կողմից ևս մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ։

Նախաքննության ընթացքում կատարվել են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ հարցաքննություններ, վերցվել են փորձանմուշներ, ինչպես նաև՝ նշված հյուրանոցային համալիրի և հիվանդանոցի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկվել զննության:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը, ով տուժողի եղբայրն է՝ 34 տարեկան:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցանք կատարած, միջադեպին մասնակից, տուժածին հիվանդանոց տեղփախած, ինչպես նաև միջադեպին ականատես անձանց ինքնությունը պարզելու, հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու նպատակով հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային տարբերակովԽոյը, Խեցգետինը, Այծեղջյուրը և Կշեռքը Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ հունվարի 5-ի համարԱյսօր բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ ՊատարագՆկարից արդեն իսկ պարզ է, թե ինչպիսի պայմաններում են ստորագրում այս հուդայագիրը․ Տեր ԶարեհՀունվարի 6-ին բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի.Փաշինյանը ազդարարեց Եկեղեցու դեմ արշավի օրն ու ժամըՔիչ էր 5000 զինվորների կյանքի զոհաբերությունը, քիչ էր Արցախի ոչնչացումը, այսօրվանից կավելանա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հերձվածումը՚ ԶուրաբյանՏիրադավների կերպարն ու կեցվածքն արագացրեցին հանրության` Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ համախմբվելու գործընթացը. Տիգրան ԱբրահամյանԵս ամաչում եմ այս տեսարանի համար. նկարից արդեն իսկ պարզ է, թե ինչպիսի պայմաններում են ստորագրում այս հուդայագիրը. Տեր ԶարեհՀունվարի 5. 10 Խոսքեր որ հրեշտակն ասաց ՄարիամինՍահմանադրական կարգի տապալման դասական օրինակ. Վանեցյանը՝ Փաշինյանի ու նրան աջակցող եպիսկոպոսների ընդունած ծրագրի մասին Ֆինանսական շաբաթ. աստղերը որ նշաններին են խոստանում անսպասելի շահույթՉինական հորոսկոպ հունվարի 4-9-ի համար. վճռական փոփոխությունների և մեծ սիրո ժամանակԽեցգետիններ՝ հանգիստ, Աղեղնավորներ՝ իմպուլսիվ գնումներ. հունվարի 5-ից 11-ն ընկած շաբաթվա աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանիՋերմաստիճանը կբարձրանա 16-20 աստիճանով. ի՞նչ եղանակ է սպասվում հունվարի 5-9-ըՏիգրան Աբրահամյանը հիվանդանոցում այցելել է Միքայել Սրբազանին Նիկոլ Փաշինայնը, առավոտ վաղ տեսաուղերձ է հրապարակելՓաշինյանն ու 10 եպիսկոպոս հայտարարություն են ստորագրելԹալինի ՔՊ-ական համայնքապետը 7000 դրամ պարտքի պատճառով դատարանում է հայտնվել․ Սափեյանի «փառահեղ» կենսագրությունըԱմոթս. գուսան Արտակ Արամյանի նոր երգը սրտեր է ալեկոծել«Իրավունքը» սգում է իր սիրելի գործընկերուհու՝ Վարդինե Սարգսյանի անժամանակ մահը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված