Ադրբեջանից անօրինական ներգաղթյալը արյունալի սպանդ է իրականացրել Տուլայում (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսական ալիքները ներկայացրել են Ադրբեջանից անօրինական ներգաղթյալի կողմից արյունալի սպանդի փաստըմ որն արձանագրվել է Տուլայում:
Միգրանտը դանակահարել է տեղի բնակչին շուկայի մոտ կոնֆլիկտի ժամանակ։ Հանցագործությունը կատարելուց հետո նա դիմել է փախուստի, սակայն մի քանի օր անց նրան բերման են ենթարկել հարևան մարզում՝ բուժօգնության դիմելու ժամանակ։ Պարզվել է, որ նա արդեն գտնվում է դաշնային հետախուզման մեջ՝ Մոսկվայի մարզում երկու անձի սպանության փորձի համար։
«Եվս մեկ սպանություն, որը լուրջ հարցեր է առաջացնում Ռուսաստանում քաղաքացիների անվտանգության և միգրացիոն քաղաքականության արդյունավետության վերաբերյալ։ Եվս քանի՞ ողբերգություն պետք է տեղի ունենա, մինչև ապօրինի ներգաղթյալների կողմից կատարված հանցագործությունները կասեցնելու համար արդյունավետ միջոցներ ձեռնարկվեն»,- գրում է ռուսական աղբյուրը: