Թե բա՝ ո՞վ բերեց Նիկոլին, դուք բերեցիք, ո՞վ բերեց. Կարապետ Պողոսյան Տարոսը քաղաքապետարանի պաշտոնյաներին Իմ ստերը վճարովի են ու հայտարարագրված. Արեն Սաֆարյան Հայտնիներից ում է նմանակելու Արամ Մանուկյանն առաջիկայում Հիմա հումորի բնագավառում հայտնվել են շատ ուժեղ մրցակիցներ` ի դեմս որոշ քաղաքական գործիչների Լավ, կարելի՞ է չէ` մի քիչ ձեզ համեստ պահեք. ԶԱՐՄԱՆՔ Աղազարյանին երանի են տալու. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ես քո Ռուբենն եմ, դու իմ Վարդանիկը. Պետրոս Ղազարյան Մահվան հոգին Ձեր խղճի վրա ծանրացավ. Աստղահոգեբանի հուզիչ գրառումը ԵԱ. Էլինա Դանիելյանը առաջատարների թվում է

Ստորագրահավաքների պերճանքն ու թշվառությունը

Վերլուծություն

Տրանսպորտի թանկացման դեմ նախաձեռնած իր ստորագրահավաքով Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քիչ էր, հիմա էլ համանման նախաձեռնությամբ հանդես է եկել Անդրանիկ Թեւանյանի առաջնորդած «Մայր Հայաստան»-ը: Իբրեւ քաղաքացիական նախաձեռնություն, վերջիններս հայտարարում են, թե՝ «սա աննախադեպ նախաձեռնություն է, քանզի անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ տեղական ինքնակառավարման համակարգում, ավելի կոնկրետ ավագանու նիստում քննարկվի քաղաքացիների նախաձեռնած որոշման նախագիծը»։

Հարց է ծագում` եթե Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թեւանյանն այդքան ազնիվ են իրենց մղումներում եւ, իսկապես, նպատակ ունեն կասեցնել տրանսպորտի թանկացումը, ապա ինչո՞ւ չեն մեկտեղում ուժերը: Թեպետ եթե ուժերը մեկտեղող լինեին, ապա այսօր Տիգրան Ավինյանը Երեւանի քաղաքապետ չէր լինի, իրենք էլ իր մոտ իբր թունդ ընդդիմություն խաղային: 

Ի՞նչ է ստացվում, բոլոր երկրներում, սոցիալական, քաղաքական, ազգային խնդիրներով պայմանավորված, տեղի է ունենում հանրային, քաղաքական լայն կոնսոլիդիացիա, մարդիկ դուրս են գալիս փողոց, իսկ մենք բոլոր անհասկանալի իրավիճակներում ստորագրահավաք ենք հավաքում: Միայն զարմանալի է, որ մի ստորագրահավաք էլ «Հայաքվե» նախաձեռնությունը չի սկսել: 

Հիշո՞ւմ եք, որ Արցախի համար ամենածանր օրերին, ինչո՞վ էին զբաղված մի շարք հասարակական, քաղաքական դեմքեր: Այո՛, էլի ստորագրահավաք էին հավաքում: Ընդհանրապես, դժվար է հիշել մեր երկրում մի որեւէ պրոցես, ինչի դեմը հնարավոր է եղել առնել ստորագրահավաքով, որի ՕԳԳ-ն նույնն է, ինչ «Անտարես» հրատարակչությունը ժամանակին ժպիտներ էր հավաքում, հետո երբ մարդիկ իմացան, որ այս նույն հրատակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կարծում է, թե Արցախը մերը չէ, այլ իբր 26 տարի մտել էինք այլ պետության տարածք, շատ արագ ժպիտների փոխարեն՝ «Անտարես»-ը սկսեց քֆուրներ հավաքել: Սա ամենավառ օրինակն է, թե ինչպիսի խանդավառությամբ ու ժպիտներով են սկսվում ստորագրահավաքները եւ ինչով են ավարտվում: Ինչ-որ բան անելու իմիտացիա եւ ոչ ավելին: 

ԹՐԱՇԸ ՀԵՌԱՑՎԵՑ, ՄՆԱՑ ԻՆՔԸ

Հենց պսեվդո ընդդիմադիրների անատամ քայլերի պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանն ավելի ոգեւորված է սկսում հոխորտալ ԱԺ ամբիոնից: Ի դեպ, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն այնքան ասաց՝ «թրաշե՛լ Նիկոլին», որ վերջինս որոշեց ինքնակամ սափրվել:

«Ողջույն, սպիտակամորուս»,- Տելեգրամի իր ալիքում տեսանյութ է հրապարակել նա՝ ցույց տալով, որ սափրվել է: Իհարկե, երկրին պատուհասած իրավիճակում ամենաչնչին բանն է, որ պետք է դառնա քննարկման առարկա, հատկապես, երբ ձեւից բովանդակությունը չի փոխվում: Սակայն, ոչ երբեք Նիկոլ Փաշինյանի դեպքում: 

«…Թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո (հաշվե՛ք՝ 2018-ի մայիսի 8-ից): Չգիտեմ՝ ով ա սրանց հրահանգներ տալիս, բայց որ էդ մարդը սիմվոլիկայի մեծ սիրահար ա, էդ անառարկելի փաստ ա», - նկատել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Այդուհանդերձ, ակնհայտ է, որ իրավիճակ է փոխվել, Փաշինյան Նիկոլին պետք է ձերբազատվել 2018-ի մոնթեական կերպարից, որը կարճ ժամանակ անց իր դեպքում վերածվեց Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի նմանության: Ինչպե՞ս չնմանացնես, երբ սույն անձն ուղղակիորեն խորհրդարանական ամբիոնից հայտարարում է. «Վերջին տարիների, հատկապես, ես տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը եւ եկել եմ մի հատ սարսափելի եզրակացության, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ»:

Իրականում ամենամեծ պրոբլեն ու ողբերգությունը երկրի նման ղեկավար ունենալն է, որի խոսքերն այլեւս ոչ միայն հակասահմանադրական, այլեւ հանցավոր բնույթ են ստանում: Թեպետ ո՞վ պետք է դա նկատի, վաղուց իր կողմից լիովին կառավարելի Սահմանադրական դատարա՞նը, թե՞ երկրի սահմանադրականության երաշխավոր նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը դարձել է ծաղրուծանակի առարկա՝ ի պաշտոնե եղած-չեղած մի հաշիվ լինելու պատճառով: Դե էլ գլխավոր դատախազության մասին չասենք, որը ղեկավարը, կարծես թե, դարձել է Նիկոլ Փաշինյանի տիկինոջ երգող ընկերուհին: 

ԻՆՉՈՒ Է ՆԻԿՈԼՆ ԱՏՈՒՄ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ

Ինչեւէ, վերադառնանք Անկախության հռչակագրին, որը դարձել է իշխանության կոկորդին կանգնած ոսկոր: Այն Փաշինյան Նիկոլն անգամ Սահմանադրական դատարանի իր քիմքին հարմար եզրակացությունից հետո՝ ոչ մի կերպ չի կարողանում շրջանցել: Անկախության հռչակագիրը մեր պետության անկախ պետականության հիմքն է, այսքան ատել հռչակագիրը, նշանակում է ոչ այլ ինչ, քան դեմ գնալ անկախությանը: Իսկ սա որքան էլ զավեշտալի լինի, քրեական հոդված է, որը բոլորովին վերջերս հեղինակել էին հենց ՔՊ-ականները: Այո՛, վաղը գուցե դատվեն իրենց իսկ բերած քրեական հոդվածներով: 

«Նիկոլը ԱԺ-ում Անկախության հռաչագիրը մտցրեց ցեխը, մի լավ տրորեց, թքեց-մրեց: Հետո զգաց, որ երեւի, ամեն դեպքում, չափն անցավ, խելք-խելքի տվեց ու վուալյա, легким движением руки օրվա օրակարգը անվերադարձ շեղեց: Ինչպես ոմն մեկը ժամանակին ասում էր, իսկ ո՞վ է հիմա հիշում հայերի ցեղասպանությունը, հիմա այսօրվա օրինակով էլ հարցնեմ, իսկ ո՞վ է հիշում առավոտվա Անկախության հռչակագրի ու Երրորդ հանրապետության հիմնասյուների ոչնչացումը»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հանկարծ սափրվելուն՝ գրում է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

Ամեն դեպքում, ինչո՞ւ հիմա գնաց-եկավ, էլի Անկախության հռչակագրին կպավ Փաշինյանը: Այս մասին ուշագրավ դիտարկում է ներկայացրել քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը:

«Հայկական պետության լուծարման արարը արագացվել է, հենց այնպես, ինչպես արագացվել է Ուկրաինային վերջին պահին ուլտրալիբերալ Արեւմուտքի կողմից շտապ տրվող ֆինանսական փաթեթը, քանի դեռ Թրամփը չի ստանձնել ԱՄՆ նախագահի պաշտոնը: Փաշինյանի իշխանության ամրության, նրա խաղաղության կոնցեպտի անայլընտրանքի, նրա «թիմի» իրեն հավատարմության, ՀՀ ուժայինների անվերապահ աջակցության, արտաքին եւ ներքին լեգիտիմության մասին դատողությունները, որքան սխալ ու փուչ են, նույնքան էլ սնանկ ու միֆական: Դա ամենից լավ գիտի հենց Փաշինյանը: Չգիտեմ այդ փուչ ու սնանկ երեւույթների իբր ամրության հավաստմամբ ու ապացուցմամբ բացի իշխանականներից ինչու են նաեւ հակափաշինյանական որոշ ուժեր գիտակից/անգիտակից զբաղվում: Չնայած գիտեմ` ինչու, բայց այն, որ դա իր բնույթով հայկական պետության լուծարմանն ուղղված գործողությունների առումով ազատ դաշտում գործելու արդյունք է՝ եւս փաստ է», - արձանագրում է քաղաքագետը: 

Ու գնդակը կրկին ընդդիմության դաշտում է, որի համբերության բաժակը, կարծես, ծակ լինի, կամ անձնական շահերն այդպես էլ չեն երկրորդվում՝ դեմն առնելու այն արհավիրքի, որը դեռ նոր է գալու…Վերջիվերջո, անհասկանալի է՝ լինի Երեւանի ավագանիում, թե խորհրդարանում ո՞ւմ են պետք այն ընդդիմադիրների մանդատները, որոնք ոչինչ չեն կարող կանխել, չեն կարող զսպել: Մենակ, չասեք, թե՝ դրանից ոչինչ չի փոխվի, ոչինչ, դուք գոնե ամոթ ունեցեք ու ամոթից վայր դրեք ձեր մանդատները: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Թե բա՝ ո՞վ բերեց Նիկոլին, դուք բերեցիք, ո՞վ բերեց. Կարապետ ՊողոսյանՏարոսը քաղաքապետարանի պաշտոնյաներինԻմ ստերը վճարովի են ու հայտարարագրված. Արեն ՍաֆարյանՀայտնիներից ում է նմանակելու Արամ Մանուկյանն առաջիկայումՀիմա հումորի բնագավառում հայտնվել են շատ ուժեղ մրցակիցներ` ի դեմս որոշ քաղաքական գործիչներիԼավ, կարելի՞ է չէ` մի քիչ ձեզ համեստ պահեք. ԶԱՐՄԱՆՔԱղազարյանին երանի են տալու. ԲԱՄԲԱՍԱՆՔԵս քո Ռուբենն եմ, դու իմ Վարդանիկը. Պետրոս ՂազարյանՄահվան հոգին Ձեր խղճի վրա ծանրացավ. Աստղահոգեբանի հուզիչ գրառումըԵԱ. Էլինա Դանիելյանը առաջատարների թվում է«Ա՜խ, ներվեր, ներվեր…»«Ռեալ Սոսյեդադը» Արսեն Զախարյանի մասին նոր տեղեկություններ է հայտնել Մոսկվան սկսում է սպառնալ Լոնդենին եւ ՓարիզինՀակոբ Սերոբյանն արժանացել է Եվրոպական մարմնամարզության պատվավոր մրցավար կոչմանըՆիկոլի նոր դիրքային կորուստները` մոսկովյան այցին ընդառաջՔննի­չի հետ ծա­նո­թա­նա­լուց հե­տո եր­գե­լու է`«Ախ, մա­մա ջան, ինձ տա­նում են մա­գա­դան». ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀուզիչ տեսանյութ. Արման Հովհաննիսյանն այցելել է Արա Մարտիրոսյանի գերեզմանինԳերմանիայի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ԱդրբեջանՀպումը հպման հետևից, խաղի կատարյալ կառուցում. «Ինտերը»` Մխիթարյանի մասին(տեսանյութ)Թրամփը հիասթափված է ուկրաինական հակամարտnւթյան մեջ ներգրավված երկու կողմերից. Սպիտակ տան խոսնակԲաքվի հայերի ջարդերը, 1905թ․Բայրամովը Եվրամիության ներկայացուցիչներին բողոքել է Հայաստանի Սահմանադրության և սպառազինության առնչությամբՀաջիևը Իրանի նախագահի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային հարցերՆախապատրաստվում է ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը․ ԼավրովԱվելացել են Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերըՊուտինը Կրեմլում ընդունել է Չինաստանի արտգործնախարարինԹուրքիայի արտգործնախարարը կմեկնի ՖրանսիաԿադիրովն իր 17-ամյա որդուն նշանակել է Չեչնիայում ՌԴ ՆԳՆ համակարգողԵվրոպան ուժ և միջոցներ չունի Ռուսաստանի դեմ պատերազմելու համար․ ԿՎՀ նախկին աշխատակիցԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԶելենսկու գրասենյակը սկսել է նախապատրաստվել ընտրություններին․ ուկրաինական ԶԼՄ-ներԱրևմուտքում նշել են Ուկրաինայի հակամարտության լուծման պայմանըՎրաստանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի ամերիկյան տարբերակըՌուս միլիարդատերերի եկամուտները 2025 թվականի սկզբից աճել ենԿրեմլը ծաղրում է պատերազմը կանգնեցնելու Արևմուտքի փորձերը. Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր ԶելենսկիՌուսաստանը նախազգուշացրել է չհարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքինԱստծուց մոռացված դժբախտներ. Հանրային Ռադիոյի տնօրենի կինը վիրավորական մեկնաբանություն է արել արցախցիների մասինՎարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրել էՀայաստանում ընտանեկան բռնության դեպքերը կտրուկ աճել են՝ շուրջ 2.5 անգամ. դատախազությունԱյո՛, կարող է մարդ կիրակի օրը լինել ոչ սթափ վիճակում. Արմեն Խաչատրյանը՝ Վիլեն Գաբրիելյանի պահվածքի մասինBloomberg-ի նախկին մենեջերին մահացած են գտել իր տանը. Նրա հետ միասին հայտնաբերել են կնոջ և 9-ամյա դստեր մարմիններըՄովսես Հակոբյանին և Արմեն Հարությունյանին մեղադրում են անփութության մեջԻրանի վրա հարձակման հետևանքները կարող են աղետալի լինել ամբողջ տարածաշրջանի համար, քանի դեռ «գնացքը չի գնացել», պետք է պայմանավորվել. ՌԴ ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ինԵրկրաշարժՀրաժարականը մոտ է, Նիկոլ Փաշինյանը մարզերում նույնպես չունի իշխանություն. Նանե ԿարապետյանՍպերցյանը` ՌՊԼ-ի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականումԳյումրիում եւ Տաշիրում, քիչ առաջ․ երկրաշարժ է գրանցվելՌոնալդուն կարող է վերադառնալ իր նախկին ակումբ«Ինտերը» նոր տրանսֆերային նպատակ ունի ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top