Նիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունը Եվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. Գալստյան Հայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունում Թրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ Time ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ Կալլաս Հակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.am Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն» Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցեր Բացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարություն

Միայն Ադրբեջանի հետ «ռազմավարական գործարքն» էր պակաս

Վերլուծություն

­Նա­խօ­րեին Նի­կո­լը ԱԺ-ում ո­րո­շա­կի փա­կագ­ծեր բա­ցեց, թե Ա­լիե­ւի հետ ին­չի մա­սին էր այդ­պես ջերմ-ջերմ խո­սում Կա­զա­նում՝ ԲՐԻԿՍ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի ժա­մա­նակ: Եվ այն կար­գի էին տար­վել զրույ­ցով, որ ան­գամ Նի­կո­լը խոս­տո­վա­նեց, թե. «Մի փոքր էլ կո­ռեկ­տութ­յան խնդիր կար գո­նե իմ կող­մից, ո­րով­հետեւ մյուս լի­դեր­նե­րը ե­լույթ էին ու­նե­նում, իսկ մենք մտքեր էինք փո­խա­նա­կում, բայց շատ կար­եւոր զրույց տե­ղի ու­նե­ցավ»:

ԻՆՉ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՆԻԿՈԼԸ

­Թե ին­չի մա­սին էր զրույ­ցը, Փա­շին­յա­նը բա­ցատ­րում է այս­պես՝ Կա­զա­նում տե­ղի ու­նե­ցած կար­եւոր ի­րա­դար­ձութ­յունն այն էր, որ շատ նման է նրան, որ մենք տա­րա­ծաշր­ջա­նա­յին կո­մու­նի­կա­ցիա­նե­րի բաց­ման հար­ցում կա­րող ենք ու­նե­նալ լու­ծում, ո­րը, ըստ էութ­յան, կա­րող է հաս­ցեագ­րել եւ փո­խա­դարձ ու լիար­ժե­քո­րեն լի­նել ըն­դու­նե­լի: Ս­րա­նով նա, ըստ էութ­յան, հաս­տա­տեց այն, ին­չը պնդում ենք ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ. հիմ­նա­կան խնդի­րը, ո­րից կախ­ված է մնա­ցել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը, հենց կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման է: Նի­կո­լը շա­րու­նա­կե­լով խոս­քը, նաեւ ա­սաց. «Մենք խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի մնա­ցած 2 հոդ­ված­նե­րի վե­րա­բեր­յալ մեր ա­ռա­ջարկ­նե­րը ե­րեկ կամ նա­խորդ օ­րը փո­խան­ցել ենք Ադր­բե­ջա­նին»: Եվ սրա­նից էլ դժվար չէ հաս­կա­նալ, որ այս դեպ­քում էլ խոս­քը հենց կո­մու­նի­կա­ցիա­նե­րի մա­սին է, այ­սինքն, որ չհա­մա­ձայ­նեց­ված կե­տե­րը հենց այդ ուղղ­վա­ծութ­յամբ են:

Իսկ ա­հա Միր­զո­յան Ա­րոն իր հեր­թին ման­րա­մաս­նեց, թե «Խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րում» դե­ռեւս մնա­ցել են 1-2 ձե­ւա­կեր­պում­ներ, հոդ­ված­ներ, ո­րոնց շուրջ աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վում են ա­վե­լի ին­տեն­սիվ, ա­վե­լի կա­ռու­ցո­ղա­կան մթնո­լոր­տում, քան նա­խորդ շրջա­նում. «Ու­զում եմ զգու­շա­վոր լա­վա­տե­սութ­յուն հայտ­նել, որ իս­կա­պես շատ մոտ ենք նրան, որ կու­նե­նանք վերջ­նա­կան հա­մա­ձայ­նեց­ված խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի տեքստ»,–­ ա­սաց նա:

Այն, որ ի­րոք ո­րո­շա­կի ըն­թացք կա, հաս­տա­տում է նաեւ ադր­բե­ջա­նա­կան կող­մը: Օ­րերս Ա­լիեւն էր խո­սել այդ մա­սին: Նա­խօ­րեին նաեւ նրա օգ­նա­կան Հիք­մեթ Հա­ջիե­ւը հայտ­նեց, որ այս պա­հին` «Ադր­բե­ջա­նի օ­րա­կար­գի հիմ­նա­կան թե­ման COP-29-ն­ է՝ մինչեւ նո­յեմ­բե­րի վերջ»: Իսկ ա­հա դրա­նից հե­տո՝ «Դեկ­տեմ­բե­րից սկսած, Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ նոր գոր­ծըն­թաց կսկսվի խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի տեքս­տի շուրջ բա­նակ­ցութ­յուն­նե­րի քննարկ­ման եւ շա­րու­նակ­ման վե­րա­բեր­յալ… Վս­տա­հա­բար, դեկ­տեմ­բե­րից սկսած, նոր գոր­ծըն­թաց է լի­նե­լու»:

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կի ֆո­նին էլ մեկ էա­կան հարց է ա­ռաջ գա­լիս: Խոս­քը Հա­յաս­տա­նի ա­պա­գա­յին վե­րա­բե­րող կա­րե­ւո­րա­գույն հար­ցի մա­սին է: Այ­սինքն, ե­թե հիմ­նա­կան թե­ման վե­րա­բե­րում է կո­մու­նի­կա­ցիա­նե­րին, որ­տեղ ա­ռաջ­նա­յի­նը Մեղ­րիի ճա­նա­պար­հի հարցն է, ա­պա Հա­յաս­տա­նի հա­մար այս­տեղ ա­մե­նագլ­խա­վորն այն է, թե ինչ տես­քով կա­րող է այդ վե­րա­գոր­ծար­կու­մը տե­ղի ու­նե­նալ՝ որ­պես «Զան­գե­զու­րի մի­ջա՞նցք», թե՞ որ­պես կո­մու­նի­կա­ցիա՝ այդ բա­ռի ա­մե­նա­հիմ­նա­կան ի­մաս­տով: Ա­սենք, դե­պի Վ­րաս­տան տա­նող եր­կա­թու­ղու կար­գի: Ա­ռա­ջին տար­բե­րա­կի դեպ­քում ա­մեն ինչ պարզ է՝ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» աս­վա­ծը նշա­նա­կում է ոչ թե նույ­նիսկ թուրք-ա­զե­րիա­կան, այլ՝ թուր­քա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը, հաշ­վի առ­նե­լով, որ Ադր­բե­ջանն այն տրա­մա­չա­փի եր­կի­րը չէ, որ ինք­նու­րույն աշ­խար­հա­քա­ղաք­ական հար­ցեր լու­ծի եւ հան­դես է գա­լիս Թուր­քիա­յի կցոր­դի դե­րում: Երկ­րորդ տար­բե­րա­կի դեպ­քում նույն հարցն է. ե­թե ան­գամ Ադր­բե­ջանն ի զո­րու չէ, ա­ռա­վել եւս՝ Հա­յաս­տա­նը, թեեւ սե­փա­կան տա­րած­քում գտնվող, բայց ի­րե­նից գլո­բալ կա­րե­ւոր գոր­ծոն ներ­կա­յաց­նող Մեղ­րիի գծի նկատ­մամբ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յուն ի­րա­կա­նաց­նե­լու ո­րե­ւէ ռեալ հնա­րա­վո­րութ­յուն չու­նի: Ա­ռա­վել եւս, ներ­կա խղճուկ վի­ճա­կում, երբ նի­կոլ­յան խուն­տան եր­կի­րը հասց­րել է այն մա­կար­դա­կի, որ ան­գամ Վ­րաս­տա­նի լի­բե­րաստ նա­խա­գահն է հո­ղա­յին պա­հանջ­ներ ներ­կա­յաց­նում: Այ­սինքն, վե­րա­գոր­ծարկ­ման դեպ­քում ի՞նչ գլո­բալ վե­րահս­կո­ղութ­յան տակ կգոր­ծի Մեղ­րիի գի­ծը: 

ՆՈՐ ԱՎԱՆՏՅՈՒՐԱ

Այս եր­կու սցե­նար­նե­րից  ո­րո՞վ է հի­մա ա­ռաջ գնում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը՝ դրա կո­մու­նի­կա­ցիոն բա­ղադ­րի­չով հան­դերձ, ե­ղել եւ մնում է յոթ փա­կի տակ պահ­վող գաղտ­նիք: Ու հաշ­վի առ­նե­լով, որ այդ գոր­ծըն­թացն ա­ռաջ է տա­նում «ինչ ու­զում, այն էլ քննար­կում եմ» սկզբուն­քով գոր­ծող Նի­կո­լը, նաեւ, թե այդ սկզբուն­քը ինչ ահ­ռե­լի փոր­ձանք­նե­րի մեջ է գցել Հա­յաս­տա­նը, ա­պա ներ­կա գեր­գաղտ­նիութ­յու­նը գա­լիս է հու­շե­լու, որ երկ­րի հա­մար այս հեր­թա­կան ճա­կա­տագ­րա­կան հար­ցում եւս մեկ ինչ-որ ա­վանտ­յու­րա է պատ­րաստ­վում: Ա­ռա­վել եւս, որ ԱԺ-ի նույն այդ նիս­տում Նի­կո­լը եւս մեկ խիստ մտա­հո­գիչ հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ, թե՝ Ա­լիե­ւի հետ կա­զան­յան այդ քննար­կում­նե­րում ա­մե­նա­կար­եւոր հատ­վածն այն է ե­ղել, որ միտք է հնչել, որ Հա­յաս­տանն ու Արդ­բե­ջա­նը խա­ղաղ հա­մա­կե­ցութ­յան եւ խա­ղաղ գո­յակ­ցութ­յան հա­մար ու­նեն ոչ միայն խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի կամ այլ պայ­մա­նագ­րե­րի, այլեւ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծարք կնքե­լու կա­րիք: «Ինքս ու­նեմ ո­րո­շա­կի պատ­կե­րա­ցում­ներ այդ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծար­քի վե­րա­բեր­յալ: Այդ­տեղ էլ մեծ հաշ­վով գաղտ­նիք չկա: Ըստ էութ­յան, ռազ­մա­վա­րա­կան գոր­ծար­քի վե­րա­բեր­յալ մեր պատ­կե­րա­ցու­մը հեն­վում է ի­րա­կան Հա­յաս­տա­նի հա­յե­ցա­կար­գի վրա…»: 

Այն, որ Նի­կո­լի քա­րո­զած «ի­րա­կան Հա­յաս­տան» կոչ­վա­ծը դե­պի Հա­յաս­տա­նի վի­լա­յե­թա­ցում տա­նող ու­ղիղ ճա­նա­պարհ է, քիչ չի խոս­վել: Ա­մե­նա­թարմ օ­րի­նակ­նե­րից մե­կը կա­րե­լի է հա­մա­րել «Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր Ք­րիս­տի­նե Վար­դան­յա­նի ե­րեկ­վա հայ­տա­րա­րութ­յու­նը. «Նի­կո՛լ Փա­շին­յան…­Դուք պար­զա­պես Թուր­քիա­յին ու Ադր­բե­ջա­նին մեր պրո­տեկ­տո­րատ, մեր անվ­տան­գութ­յան ե­րաշ­խա­վոր սար­քե­լը փա­թե­թա­վո­րել եք «ի­րա­կան Հա­յաս­տան» ա­նի­րա­տե­սա­կան տեր­մի­նի ներ­քո»: Եվ հի­մա, ե­թե ար­դեն բա­նը հա­սել է Ադր­բե­ջա­նի հետ ինչ-որ «ռազ­մա­վա­րա­կան գոր­ծարք­նե­րի», այն էլ՝ այդ «ի­րա­կան Հա­յաս­տա­նի» հեն­քով, ա­պա տպա­վո­րութ­յուն­նե­րը գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի մռայլ են դառ­նում:

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱ՞ՆՑՔ»

Ու­րեմն, ի՞նչ պետք է սպա­սել այն «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ներ­կա ըն­թաց­քից՝ դրան կպցրած «ռազ­մա­վա­րա­կան գոր­ծար­քով» հան­դերձ: Այն, որ այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը ձեռք բեր­վե­ցին Կա­զա­նում, դա դեռ հիմք չի տա­լիս ա­սել, թե դրանք ռու­սա­կան միջ­նոր­դութ­յամբ են: Ընդ­հա­կա­ռա­կը, Մոսկ­վան հատ­կա­պես վեր­ջին ժա­մա­նակ­ներս ցույց է տա­լիս, որ ինքն այս բա­նակ­ցութ­յուն­նե­րի մաս­նիկ չէ, դրանք Ա­լիեւ-­Նի­կոլ ձե­ւա­չա­փով են: Այ­սինքն, ինչ էլ որ նրանք պայ­մա­նա­վոր­վեն, հենց այդ ձե­ւա­չա­փի մեջ էլ պետք է պատ­կե­րաց­նել: Օ­րի­նակ կա­րե­լի է բե­րել Լավ­րո­վի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը. «Ի տար­բե­րութ­յուն ա­րեւմտ­յան կեղծ միջ­նորդ­նե­րի, մենք մեր գոր­ծըն­կեր­նե­րին չենք դրդում հապ­ճեպ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր կնքել: Վա­ղա­ժամ խա­ղա­ղութ­յու­նը ա­ռանց Բաք­վի եւ Ե­րե­ւա­նի դիր­քո­րո­շում­նե­րի, ինչ­պես նաեւ տե­ղում ի­րա­կա­նութ­յան հա­մա­պար­փակ դի­տարկ­ման, ոչ մի լավ բա­նի չի հան­գեց­նի, ընդ­հա­կա­ռա­կը դա կստեղ­ծի լար­վա­ծութ­յան եւ հա­կա­մար­տութ­յան պոտ­նե­ցիալ էս­կա­լա­ցիա­յի պո­տեն­ցիալ ռիս­կեր»:

­Միր­զո­յան Ա­րոն ո­րո­շեց դրան պա­տաս­խա­նել, թե՝ «Իմ ռու­սաս­տան­ցի գոր­ծըն­կե­րը ներ­կա­յաց­րել է Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան տես­լա­կա­նը, ես կա­րող եմ ներ­կա­յաց­նել ՀՀ տես­լա­կա­նը, ո­րը այս դեպ­քում տրա­մագ­ծո­րեն տար­բեր­վում է, մենք շա­հագրգռ­ված ենք Ադր­բե­ջա­նի հետ շու­տա­փույթ եւ հա­մա­կող­մա­նի խա­ղա­ղու­թան կնքմամբ»: Մեկ բա­նում Ա­րոն ճիշտ է. ի­հար­կե, այս հար­ցում Ռու­սաս­տանն ու­նի իր շա­հե­րը: Բայց, ե­թե Օ­մե­գա­յի տրա­մա­բա­նութ­յամբ, «շու­տա­փույթ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը», այս­պես ա­սած, այն­քան էլ չի հա­մա­պա­տաս­խա­նում Ռու­սաս­տա­նի շա­հե­րին, բայց Հա­յաս­տա­նը «շա­հագրգռ­ված» է, ու­րեմն խոս­քը կոնկ­րետ ի՞նչ շա­հե­րի մա­սին է, ին­չի՞ն են դեմ ռուս­նե­րը, եւ ին­չի՞ն են այդ­պես վա­զում Ա­րոն ու Նի­կո­լը: 

­Թե որն է ռու­սա­կան շահ աս­վա­ծի էութ­յու­նը, մաս­նա­վո­րա­պես` կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցում, բո­լորն են հաս­կա­նում. աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յուն Մեղ­րիի հատ­վա­ծում, ո­րը կբա­ցա­ռի այս­տեղ թուր­քա­կան կամ ա­րեւմտ­յան եւ ան­գամ ի­րա­կա­ն վե­րահս­կո­ղութ­յու­նը: 

­Հա­ջոր­դը, որ ռու­սա­կան, թուր­քա­կան եւ ա­րեւմտ­յան շա­հից զատ, մեր գո­տում, դա Ի­րա­նի շահն է, ո­րի մա­սին, ի դեպ, նա­խօ­րեին խո­սեց նաեւ Հա­յաս­տա­նում Ի­րա­նի դես­պան Մեհ­դի Սոբ­հա­նին, եւ թող տա­րօ­րի­նակ չթվա՝ New York Times-ին տված հար­ցազ­րույ­ցում:  Ըստ դես­պա­նի, Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում տար­բեր­վող շա­հեր ու­նեն, ա­վե­լի ճիշտ. «Մենք ո­րոշ տա­րա­ձայ­նութ­յուն­ներ ու­նենք եւ­ ո­րոշ հա­մընդ­հա­նուր շա­հեր։ Դա չի նշա­նա­կում, որ մենք դաշ­նա­կից ենք»:

Ա­րեւմտ­յան շահ աս­վածն էլ այս պա­հին դեռ հաս­կա­նալ է պետք. ԱՄՆ-ում ի­րա­վի­ճա­կի խոր­քա­յին փո­փո­խութ­յուն է տե­ղի ու­նե­նում, եւ մեծ հարց է, թե այն քա­ղա­քա­կան ուղ­ղութ­յու­նը, որն ա­ռաջ էր տա­նում հե­ռա­ցող վար­չա­խում­բը, ո­րի պա­հան­ջով էլ Նի­կո­լը կանգ­նեց­րեց նո­յեմ­բե­րի 9-ի ու դրան հա­ջո­ղող 2021թ. հուն­վա­րի 11-ի մոս­կով­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի գոր­ծըն­թա­ցը, Թ­րամ­փի օ­րոք ինչ տեսք կու­նե­նա: 

Ա­հա այս տա­րաբ­նույթ շա­հե­րից ո՞ր մե­կի հետ է հա­մընկ­նում Ա­րո­յի ակ­նար­կած «Հա­յաս­տա­նի շահ» աս­վա­ծը, հաշ­վի առ­նե­լով, որ այս գլո­բալ մասշ­տա­բի հա­մա­տեքս­տում բո­լո­րին դեմ գնա­լու եւ սե­փա­կան խա­ղը կա­ռու­ցե­լու տար­բե­րա­կը հե­քիաթ­նե­րի դաշ­տում է, ինչ­քան էլ որ Նի­կո­լը շա­րու­նա­կի գե­ղե­ցիկ ճա­ռեր կար­դալ ԱԺ ամ­բիո­նից պե­տութ­յան եւ պե­տա­կա­նութ­յան թե­մա­նե­րով: Ա­ռա­վել եւս, որ խնդիրն ի­րա­կա­նում վե­րա­բե­րում է պար­զա­գույն հար­ցի. ե­թե եր­կա­թու­ղի գոր­ծարկ­վի, այն պետք է, չէ՞ ինչ-որ տեղ տա­նի: Ա­սենք, այդ ինչ-որ տեղն էլ է ակն­հայտ՝ Ադր­բե­ջա­նից՝ Նա­խի­ջե­ւան, ո­րից այն կողմ ար­դեն Ադր­բե­ջանն է ո­րո­շե­լու, թե դե­պի ուր է այդ եր­կա­թու­ղին տա­նե­լու. ե­թե Նի­կո­լենք խո­սում են «պե­տութ­յուն­նե­րի սու­վե­րեն ի­րա­վունք­նե­րից», ա­պա Նա­խի­ջե­ւա­նից եր­կա­թու­ղու շա­րու­նա­կութ­յու­նը հենց Ադր­բե­ջա­նի սու­վե­րեն ի­րա­վունքն է: Կա­րո՞ղ է Նի­կո­լը պա­հան­ջել, որ պետք է տա­նի Հա­յաս­տան եւ Ի­րան, ո´չ: Կա­րո՞ղ է պա­հան­ջել, որ այն դե­պի Թուր­քիա չտա­նի. է­լի ո´չ: Ե­թե միայն դա հստակ սահ­ման­ված չէ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րով: Իսկ ե­թե ֆիքս­ված չէ, եւ հե­տո Նա­խի­ջե­ւա­նից եր­կա­թու­ղին գնա միայն Թուր­քիա, եւ Հա­յաս­տա­նը ո­րո­շի փա­կել Մեղ­րին, ա­պա դա կդառ­նա պայ­մա­նագ­րի խախ­տում՝ Ա­լիե­ւի հա­մար պա­տե­րազ­մի ա­ռի­թով հան­դերձ: Հա­ջոր­դը. կա­րո՞ղ ենք մտա­ծել, որ Նի­կո­լը հա­մո­զել է, ստի­պել է, խնդրել է Ա­լիե­ւին, եւ նա էլ հա­մա­ձայն­ել է, որ Նա­խի­ջե­ւա­նից այս կողմ եր­կա­թու­ղու ըն­թաց­քի հար­ցը պետք է ման­րա­մասն­վի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րում»: Առն­վազն քիչ հա­վա­նա­կան է: Ա­ռա­վել եւս, որ ե­թե հրա­ժար­վում են նո­յեմ­բե­րի 9-ի տար­բե­րա­կից, ո­րը են­թադ­րում է ոչ թե Մեղ­րիի, այլ բո­լոր կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծար­կում, ա­պա չկա ո­րե­ւէ ե­րաշ­խիք, որ այդ պայ­մա­նագ­րում միայն Մեղ­րիի գի­ծը չի սահ­ման­ված՝ Ա­լիե­ւի վրա չդնե­լով ո­րե­ւէ պար­տա­վո­րութ­յուն:

Ե­թե այս տար­բե­րա­կը չէ, ա­պա եր­կա­թու­ղու գոր­ծար­կու­մը, այ­սինքն՝ սրա հետ կապ­ված «Հա­յաս­տա­նի շահ» աս­վածն ինչ-որ ձե­ւով կկպնի ռու­սա­կան, կամ որ ա­վե­լի քիչ ի­րա­տե­սա­կան է գործ­նա­կան կի­րառ­ման տե­սանկ­յու­նից, ի­րա­նա­կան շահ աս­վա­ծի հետ՝ այս պա­հին ա­մե­րիկ­յան շահ աս­վա­ծի ա­նո­րո­շութ­յու­նը հաշ­վի առ­նե­լով: Բայց երբ Ա­րոն ԱԺ ամբ­իո­նից հայ­տա­րա­րում է, թե՝ մենք պետք է շտա­պենք, ա­պա դա ա­ռա­ջին պլան է բե­րում հենց «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» տար­բե­րա­կը:

Ու հաշ­վի առ­նե­լով, որ ներ­կա փու­լում ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում նկատ­վում են բա­վա­կա­նին սուր հա­կա­սութ­յուն­ներ, ա­պա միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան տար­բե­րակ է դառ­նում, որ Ա­լիեւն ու Նի­կո­լը տե­ւա­կան ժա­մա­նակ տա­րաբ­նույթ խա­ղե­րով, այդ թվում՝ Մոսկ­վա­յի «փշի-փշի ա­նե­լով», ի­րա­կա­նում տա­կից ա­ռաջ էին տա­նում թուր­քա­կան նա­խա­գի­ծը:

 

 






Նիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունըԵվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն ՎրթանեսյանԼավրովը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱստղագուշակ՝ ապրիլի 25-ի համարՔիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը (Photo)Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան ԱբրահամյանՊետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ ՇիֆՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում էԿիևը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավատ սցենարին. Bild«Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասինԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՌուսները ծանր հարվածներ են հասցրել Խարկովին (Տեսանյութ, ֆոտո)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top