Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները Ցավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր Սերոբ Պաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ Ղազարյան Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին

Կոբախիձեն ճիշտ է, ուկրաինական պատերազմը երկար չի տեւի

Վերլուծություն

Այս­պի­սով, դա­տե­լով այն սպա­սե­լիք­նե­րից, որ Թ­րամփ-­Պու­տին «լե­զու գտնե­լու» հե­ռան­կա­րը, գո­նե ներ­կա դիր­քե­րից դա­տե­լով, գնա­լով միայն ամ­րապնդ­վում է, դժվար չէ հաս­կա­նալ, որ այդ դեպ­քում խո­սքը կա­րող է գնալ միայն գլո­բալ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նն­երի մա­սին, որ­տեղ ուկ­րաի­նա­կան գոր­ծո­նն ըն­դա­մե­նը դե­տալ­նե­րից մեկն է: Նաեւ, որ նման գոր­ծոն­ներ կան հետ­խորհր­դա­յին ողջ տի­րույ­թում, եւ այդ բո­լո­րը չեն կա­րող դուրս մնալ ընդ­հա­նուր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նն­երի դաշ­տից:

­Խոս­քը, հաս­կա­նա­լի է, շա­տե­րից էլ ա­ռաջ հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թի մա­սին է, եւ այն, որ Մոսկ­վան «հեն­ման կետ» է փոր­ձում գտնել այս տի­րույթ գլո­բալ վե­րա­դար­ձի հա­մար, այս պա­հին բո­լորն են հաս­կա­նում (Տե(ս նաեւ https://iravunk.com/?p=297541&l=am):

Ա­լիեւն ակն­հայ­տո­րեն ի­րեն տես­նում է թյուր­քական տի­րույ­թում, որ­տեղ ու­նի սուլ­թա­նա­կան կար­գա­վի­ճակ: Նի­կո­լը, նման է, որ ինքն էլ չի կողմ­նո­րոշ­վում, թե ինչ է ու­զում, եւ այդ «դար­դից» ի­րեն տվել է հե­ծա­նիվ քշե­լուն՝ վերջ­նա­կա­նա­պես վե­րած­վե­լով ծաղ­րի օբ­յեկ­տի:

Որ­քան էլ տա­րօ­րի­նակ թվա, բայց ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է մնում, որ նման «հեն­ման կետ» Մոսկ­վա­յի հա­մար կա­րող է դառ­նալ կով­կաս­յա­ն տի­րույ­թում եր­բեմ­նի ա­մե­նաա­րեւմ­տա­մոլ Վ­րաս­տա­նը: Փաս­տը, որ այս երկ­րում ար­դեն ան­գամ եվ­րո­պա­կան դես­պան­ներն են սկսել մաս­նակ­ցել ընդ­դի­մա­դիր հան­րա­հա­վաք­նե­րի, ոչ թե պար­զա­պես Վ­րաս­տա­նի ներ­քին գոր­ծե­րին խառն­վե­լու կո­պիտ քայլ է, այլ նաեւ դրա­նով Ա­րեւ­մուտքն ի ցույց է դնում, թե ինչ կար­գի է հիաս­թափ­ված վրա­ցա­կան գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րից: Մ­յուս կող­մից, երբ նա­խօ­րեին վար­չա­պետ Կո­բա­խի­ձեն կան­խա­տե­սում հնչեց­րեց, որ ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս պետք է սպա­սել ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ա­վար­տին: Իսկ թե ինչ է նշա­նա­կում ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ա­վարտ աս­վա­ծը, այս պա­հին հաս­կա­նում են բո­լո­րը. առն­վազն, որ սահ­ման­նե­րը կհաս­տատ­վեն ներ­կա ճա­կա­տա­յին գծով մեկ, ո­րը Մոսկ­վա­յի հա­մար, ի­հար­կե, հաղ­թա­նակ է եւ ոչ միայն ռազ­մա­կան, այլ նաեւ՝ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան: Այ­սինքն, վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­ներն այս պա­հին այն հա­մոզ­մուն­քին են, որ պա­տե­րազ­մը կա­վարտ­վի ռու­սա­կան ռազ­մա­քա­ղա­քա­կան դիր­քե­րի ամ­րապնդ­մամբ՝ ստա­նա­լով նման պատ­կեր: Մի կող­մից ի­րենց հե­ռա­ցու­մը պա­հան­ջող Ա­րեւ­մուտքն է, հա­նուն ո­րի ա­րեւմտ­յան դես­պան­ներն ան­գամ մի­տինգ­նե­րի են մաս­նակ­ցում: Մ­յուս կող­մից էլ ռու­սա­կան գլո­բալ դիր­քե­րի ամ­րապնդ­ման հե­ռան­կարն է, եւ այս եր­կու տար­բե­րա­կի մեջ պետք է ընտ­րութ­յուն կա­տա­րել: Իսկ վրա­ցա­կան ներ­կա իշ­խա­նութ­յուն­նե­րը ցույց են տվել, որ գոր­ծում են միան­գա­մայն պրագ­մա­տիկ, ա­ռանց ի­րա­կան հո­ղից կտրվե­լու, եւ թե այդ պա­րա­գա­յում ո­րը կա­րող է դառ­նալ նրանց ընտ­րութ­յու­նը, դժվար չէ կռա­հել:

Ի­հար­կե, դեռ պետք է ստա­նալ հար­ցի պա­տաս­խա­նը, թե ի­րա­կա­նում է՞լ Թ­րամփ-­Պու­տին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ների սպա­սե­լիք­ներն այդ­քան ռեալ են, այ­սինքն, չի՞ լի­նի այն­պես, որ Թ­րամ­փը, տա­լով ծա­վա­լուն նա­խընտ­րա­կան խոս­տում­ներ, հե­տո միան­գա­մայն այլ քա­ղա­քա­կան կուր­սի անց­նի: Սա­կայն, նաեւ չմո­ռա­նանք, որ ռուս­ներն ի­րենց նախ­նա­կան գնա­հա­տա­կան­նե­րում ա­ռանձ­նա­պես Թ­րամ­փի այդ խոս­տում­նե­րի վրա չէին էլ հիմն­վում: Ի­րա­կա­նությ­ո­ւնը շատ ա­վե­լի պարզ է՝ ի՞նչ ըն­թացք եւ հա­վա­նա­կան ա­վարտ կու­նե­նա ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը: Եվ Թ­րամ­փը, լի­նե­լով ոտ­քից գլուխ գոր­ծա­րար, հենց այդ ի­րո­ղութ­յուն­նե­րից ել­նե­լով էլ կկա­տա­րի իր քայ­լե­րը, ո­րի հա­մար դեռ եր­կու ամ­սից ա­վել ժա­մա­նակ կա:

Եվ ա­հա, հենց ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմն է, որ շա­րու­նա­կում է միան­գա­մայն խոս­տում­նա­լից ըն­թաց­քի մեջ մնալ ռուս­նե­րի հա­մար: Դե­տալ­նե­րը մի կողմ թող­նենք, դրանք չա­փա­զանց շատ են՝ ներ­կա­յաց­նե­լու հա­մար: Բայց, ընդ­հա­նուր առ­մամբ, ներ­կա ի­րա­վի­ճա­կը սա է: Այս պա­հին ռուս­նե­րը ակ­տիվ հար­ձա­կո­ղա­կան օ­պե­րա­ցիա­ներ են ի­րա­կա­նաց­նում հա­րա­վա­յին գո­տում, ո­րի արդ­յուն­քում, շատ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, մի­գու­ցե դեռ մին­չեւ Թ­րամ­փի ի­նա­գու­րա­ցիան ողջ հա­րա­վա­յին Դո­նեց­կը կհայտն­վի ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ՝ Դ­նեպ­րո­պետ­րովս­կի մարզ դուրս գա­լով հան­դերձ: Կենտ­րո­նա­կան եւ հյու­սի­սա­յին Դո­նեց­կում եւս այս պա­հին ըն­թա­նում են խո­շոր օ­պե­րա­ցիա­ներ, եւ այդ ողջ գո­տում ուկ­րաի­նա­կան ու­ժե­րը, հա­րա­վա­յին Դո­նեց­կում ռուս­նե­րի ամ­բող­ջա­կան հա­ջո­ղութ­յուն­նե­րից հե­տո, գործ­նա­կա­նում դի­մադ­րե­լու շան­սեր չու­նեն: Այս օ­րե­րին օ­պե­րա­ցիա­ներ են սկսվում նաեւ Զա­պո­րո­ժիեի ճա­կա­տում, ո­րոնց մա­սին ա­սե­լու դեռ քիչ բան կա, սա­կայն ընդ­հա­նուր ճա­կա­տա­յին ֆո­նն է­լի մնում է ռուս­նե­րի օգ­տին: Մ­նում է միայն Կուրս­կի տի­րույթ ներ­խու­ժած ուկ­րաի­նա­կան ու­ժե­րի թե­ման: Սա­կայն մեծ հարց է, թե ռուս­ներն այս պա­հին ձգտո՞ւմ են այս հատ­վա­ծի ա­րագ ա­զա­տագր­մանը: Ճիշտ է, այս­տեղ եւս ծա­վա­լուն գոր­ծո­ղութ­յուն­ներ կան, ռու­սա­կան ու­ժե­րը գրո­հում են: Բայց մյուս կող­մից, Կուրս­կի ճա­կա­տը սպուն­գի նման ներծ­ծում է ուկ­րաի­նա­կան ռե­զերվ­նե­րը, ո­րոնք այս պա­հին ան­չափ անհ­րա­ժեշտ կլի­նե­ին մյուս ճա­կատ­նե­րում: Վեր­ջա­պես, ուկ­րաի­նա­կան կող­մի հիմ­նա­կան խնդի­րը հենց ռե­զեր­վա­յին եւ նյու­թա­տեխ­նի­կա­կան ծայ­րա­հեղ պա­կասն է: Մո­բի­լիզ­ացիան ըն­թա­նում է ծայ­րա­հեղ ծանր՝ տա­լով ծրագր­վա­ծի հա­զիվ 20-25 տո­կո­սի չա­փով արդ­յունք: Մո­բի­լի­զաց­ված­նե­րի հիմ­նա­կան մա­սը, ճա­կատ հաս­նե­լուն պես, ա­վե­լի ու ա­վե­լի ա­ճող մասշ­տաբ­նե­րով են գե­րա­դա­սում դա­սալ­քել կամ գե­րութ­յան հանձն­վել: Ե­թե սրան գու­մար­վեն նաեւ ա­մե­րիկ­յան օգ­նութ­յան ան­կում­նե­րը, ա­պա ոչ միայն ճա­կա­տա­յին, այլ նաեւ թի­կուն­քա­յին հար­ցե­րում ուկ­րաի­նա­կան կող­մի ընդ­հան­րա­կան վի­ճա­կը կանց­նի կա­տաստ­րո­ֆի­կի սահ­մա­նից էլ այն կողմ:

­Չէ, Կո­բա­խի­ձեն չի սխալ­վում, այս պա­տե­րազմն ար­դեն եր­կար հա­զիվ թե շա­րու­նակ­վի: Իսկ թե ո­րոնք կա­րող են լի­նել հետ­պա­տե­րազմ­յան հա­վա­նա­կան սցե­նար­նե­րը, այդ թվում՝ մեր տա­րա­ծաշր­ջա­նում, դժվար չէ ար­դեն պատ­կե­րաց­նել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ինչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտություն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված