Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info

Ռուսական ազգայնականությունը հակաադրբեջանական կո՞ւրս է վերցնում

Վերլուծություն

Ինչ­պես եւ սպաս­վում էր, Բաք­վում անց­կաց­վող COP29 գա­գա­թա­ժո­ղո­վը, ո­րի հետ Ա­լիե­ւը ի սկզբա­նե մեծ հույ­սեր էր կա­պել, մեղմ ա­սած, այն­քան էլ տպա­վո­րիչ չստաց­վեց: Ի­հար­կե, այդ մի­ջազ­գա­յին եւ միան­գա­մայն կա­րե­ւոր ձե­ւա­չա­փի հեր­թա­կան՝ 29-րդ գա­գա­թա­ժո­ղո­վին գրե­թե բո­լոր մաս­նա­կից երկր­նե­րից պատ­վի­րա­կութ­յուն­ներ ե­ղան: Միայն թե Ա­լիե­ւը կաշ­վից դուրս ե­կավ, որ այդ պատ­վի­րա­կութ­յուն­նե­րը լի­նեն ա­ռա­վե­լա­գույն ներ­կա­յա­ցուց­չա­կան, բայց ստա­ցավ միան­գա­մայն հա­կա­ռակ պատ­կեր:

COP29-Ը ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵՑ ԱԼԻԵՎԻՆ

Ա­մե­նաց­ցունն այն էր, որ գա­գա­թա­ժո­ղո­վին չմաս­նակ­ցե­ցին, այս­պես ա­սած, ինչ­պես ա­րեւմտ­յան, այն­պես էլ ա­րե­ւել­յան ա­ռանց­քա­յին պե­տութ­յուն­նե­րի լի­դեր­նե­րը: Մա­սամբ՝ մտա­ցա­ծին պատր­վակնե­րով, մա­սամբ՝ ու­ղիղ հայ­տա­րա­րե­լով, որ Ադր­բե­ջա­նում ա­նե­լիք չու­նեն: Ա­րեւմտ­յան աշ­խար­հից բա­ցա­կա­յում էին ԱՄՆ-ի, ֆրան­սիա­յի, Կա­նա­դա­յի, Գեր­մա­նիա­յի եւ մի շարք այլ երկր­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րը: Ա­ռա­ջին դեմ­քի մա­կար­դա­կով բա­ցա­կա­յում էր Ռու­սաս­տա­նը, Հնդ­կաս­տա­նը, Չի­նաս­տա­նը, եւ այդ­պես շա­րու­նակ: Խո­շոր հաշ­վով, այն տպա­վո­րութ­յունն էր, որ Ադր­բե­ջա­նը «մեծ եղ­բոր»՝ Էր­դո­ղա­նի օ­րի­նա­կով փոր­ձեց խա­ղալ միա­ժա­մա­նակ «եր­կու ա­թո­ռի» վրա ու ձա­խող­վեց: Բա­քուն հի­մա փոր­ձում է ար­դա­րաց­նել տե­ղի ու­նե­ցա­ծը՝ մե­ղադ­րանք հղե­լով քա­րոզ­չա­կան դաշ­տի վրա, եւ, բնա­կան է, որ այս­տեղ ա­ռանց Հա­յաս­տա­նի չէր կա­րող յո­լա գնալ: Այս­պես, ըստ Ա­լիե­ւի օգ­նա­կան Հիք­մեթ Հա­ջիե­ւի. «Ցա­վոք, Հա­յաս­տա­նը COP29-ում պատ­վի­րա­կութ­յամբ ներ­կա­յաց­ված չէ՝ չնա­յած հրա­վե­րին: Միա­ժա­մա­նակ, Եր­եւա­նը շա­րու­նա­կում է խո­սել տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յան եւ գոր­ծըն­կե­րութ­յան մա­սին։ Սա եւս մեկ ան­գամ ցույց է տա­լիս, որ եր­կի­րը միայն միա­կող­մա­նի քա­րոզ­չութ­յուն է ի­րա­կա­նաց­նում»: Բայց միայն հաս­կա­նա­լի չէ, թե այդ «քա­րոզ­չութ­յամբ» Հա­յաս­տանն այդ ինչ­պե՞ս կա­րող էր ազ­դել, օ­րի­նակ, գա­գա­թա­ժո­ղո­վում Պու­տի­նի բա­ցա­կա­յութ­յան վրա, ո­րը Ա­լիե­ւի հա­մար ա­մե­նա­ցա­վոտ դրվագ­նե­րից մեկն էր: Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ գործ­նա­կա­նում միայն վեր­ջին պա­հին հայտ­նի դար­ձավ, որ Պու­տի­նը եւս չի մեկ­նե­լու Բա­քու: Ընդ ո­րում, այդ բա­ցա­կա­յութ­յու­նը մի շարք տե­ղե­կաց­ված ռու­սա­կան աղբ­յուր­ներ կա­պում են փաս­տի հետ, որ գա­գա­թա­ժո­ղո­վի շե­մին Ա­լիե­ւը ցու­ցադ­րա­բար 13 տար­վա ա­զա­տազրկ­ման դա­տա­պար­տեց ա­զե­րի քա­ղա­քա­գետ Նա­զա­կեթ Մա­մե­դո­վա­յին, նրան ներ­կա­յաց­նե­լով «ռու­սա­կան շպիո­նի» մե­ղադ­րանք: Այն դեպ­քում, երբ, ինչ­պես վստա­հեց­նում են ռու­սա­կան ազ­գայ­նա­կան շրջա­նակ­նե­րը, Մա­մե­դո­վան թեեւ ի­րենց հետ հա­մա­գոր­ծակ­ցել է, բայց միայն հիմ­նա­կա­նում մաս­նա­գի­տա­կան տե­սանկ­յու­նից` որ­պես քա­ղա­քա­գետ: Ա­վե­լին, որ քա­ղա­քա­գետ աս­վա­ծը չի են­թադ­րում պե­տա­կան գաղտ­նիք­նե­րի տի­րա­պե­տում, ըստ այդմ՝ ցան­կութ­յան դեպ­քում ան­գամ նա չի կա­րող իր չտի­րա­պե­տած պե­տա­կան գաղտ­նիք­նե­րը փո­խան­ցել այլ երկր­նե­րի: Այ­սինքն, երբ Մա­մե­դո­վա­յին դա­տա­պար­տում են, որ­պես պե­տա­կան գաղտ­նիք­նե­րը ՌԴ-ին հայտ­նող «ռու­սա­կան շպիո­նի», դա Մոսկ­վա­յում ըն­կալ­վում է, որ­պես հենց Ռու­սաս­տա­նին ուղղ­ված հար­ված, որն էլ, ըստ հի­շա­տակ­ված վար­կա­ծի, հան­գեց­րեց Պու­տի­նի բա­ցա­կա­յութ­յա­նը COP29-ում:

Ընդ ո­րում, այս վար­կա­ծի օգ­տին է խո­սում նաեւ փաս­տը, որ ռու­սա­կան ազ­գայ­նա­կան եւ, առ­հա­սա­րակ, փոր­ձա­գի­տա­կան եւ մե­դիա հար­թակ­նե­րում բա­վա­կա­նին ակ­տիվ է սկսել դառ­նալ հա­կաադր­բե­ջա­նա­կան ֆո­նը: Չէ, ա­մե­նե­ւին էլ չենք ա­սում, թե օ­դից վերց­ված հա­կաադր­բե­ջա­նա­կան քա­րոզ է ծա­վալ­վել: Ընդ­հա­կա­ռա­կը, այս պա­հին պտտվող նման դրվագ­նե­րը ու­նեն միան­գա­մայն փաս­տա­ցի հիմ­քեր: Պար­զա­պես, ե­թե ժա­մա­նա­կին այդ ա­մե­նը «անն­կատ» էր մնում, հի­մա ակ­տի­վո­րեն մղվում է ա­ռա­ջին պլան: Օ­րի­նակ, տե­լեգ­րամ­յան եւ լրատ­վա­կան հար­թակ­նե­րում մեծ աղ­մուկ ա­ռա­ջաց­րած վեր­ջին դրվա­գը ֆիքս­ված է միան­գա­մայն կոնկ­րետ տե­սան­յու­թի վրա:

ՀԱԿԱԱԶԵՐԻԱԿԱՆ ԱՐՇԱՎ

Այս­պես, բա­զում աղբ­յուր­նե­րից, մաս­նա­վո­րա­պես՝ «Ցարգ­րա­դը» հայտ­նում է. «Դպ­րոց­նե­րից մե­կում ադր­բե­ջան­ցի դե­ռա­հա­սը ցատ­կել եւ­ ոտ­քով հար­վա­ծել է ռուս աղջ­կան՝ պար­զա­պես սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում լայ­քե­րի հա­մար»: Իսկ ա­հա հե­ղի­նա­կա­վոր ռազ­մա­քա­ղա­քա­կան փոր­ձա­գետ Յու­րի Պո­դոլ­յա­կը, որ թեեւ հիմ­նա­կա­նում մաս­նա­գի­տա­ցած է ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի հար­ցե­րով, տե­ղի ու­նե­ցա­ծի ար­տա­ռո­ցութ­յու­նից ել­նե­լով, գրում է. «Ին­չո՞ւ է նման դեպք մեզ մոտ, օ­րի­նակ, հնա­րա­վոր, իսկ Ադր­բե­ջա­նում՝ ոչ: Պա­տաս­խա­նը պարզ է. ո­րով­հետեւ Ադր­բե­ջա­նում չկա ռու­սա­կան սփյուռք, ո­րը կա­րող է ազ­դել ար­դա­րա­դա­տութ­յան վրա։ Եվ հետ­եւա­բար, Ադր­բե­ջա­նում չկա «քե­ռի Ի­վան» («­Քե­ռի Թու­րա­լի» նմա­նա­կը), ո­րը կլու­ծի «ան­խո­հեմ չա­րաճ­ճի» խնդիր­նե­րը։ Ո­րով­հետեւ ե­թե կա այդ­պի­սի մարդ, եւ կա նաեւ ոս­տի­կան, ո­րը կօգ­նի նրան, ա­պա եր­կուսն էլ չեն ապ­րի Ադր­բե­ջա­նում։ Բայց Ռու­սաս­տա­նում դա հնա­րա­վոր է։ Ա­վե­լին, սա մեզ հա­մար, ցա­վոք, բա­ցա­ռութ­յուն չէ։ Ռու­սաս­տա­նում, ե­թե «Քե­ռի Թու­րա­լը» զբաղ­վի, ա­պա մար­դուն կա­զա­տեն գրե­թե ա­մեն ին­չից…»: Եվ սա, ըստ Պո­դոլ­յա­կի, Ռու­սաս­տա­նում ա­զե­րի­նե­րի հետ կապ­ված ա­մե­նե­ւին էլ միակ խնդի­րը չէ: Նշ­ված պատ­մութ­յա­նը զու­գա­հեռ, նա նաեւ ներ­կա­յաց­նում է հե­տեւ­յա­լը. «Վոլ­գոգ­րա­դը դեռ Ռու­սաս­տա՞ն է, թե ար­դեն Ադր­բե­ջան… Ադր­բե­ջա­նա­կան սփյուռ­քը Վոլ­գոգ­րա­դում ստեղ­ծել է սե­փա­կան ադր­բե­ջա­նա­կան մաս­նա­վոր անվ­տան­գութ­յան ըն­կե­րութ­յու­նը։ Դ­րա մա­սին կա­րե­լի է դա­տել նրանց ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ու­սե­րին հա­մա­պա­տաս­խան գծե­րով։ Ա­վե­լին, այս մաս­նա­վոր «ու­ժա­յին» կազ­մա­կեր­պութ­յան «ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի» հետ շփու­մը ցույց տվեց, որ, չնա­յած նրան, որ նրանք ծնվել են Ռու­սաս­տա­նում, նրանք ոչ թե մեր երկ­րի, այլ Ադր­բե­ջա­նի հայ­րե­նա­սեր­ներն են։ Ադր­բե­ջանն է, որ հա­մա­րում են «ի­րենց եր­կի­րը», իսկ Ռու­սաս­տա­նը... այս­տեղ ուղ­ղա­կի փող են աշ­խա­տում: Սա ձեր պա­տաս­խանն է այն հար­ցին, թե ինչ կլի­նի, ե­թե Ռու­սաս­տա­նը շա­րու­նա­կի սի­րա­խաղ ա­նել, այս­պես կոչ­ված, «սփյուռք­ե­րի» հետ, ո­րոնք վա­ղուց  կազ­մա­կերպ­ված հան­ցա­վոր խմբի բո­լոր նշան­ներն են դրսե­ւո­րում…»:

­Հի­շեց­նենք նաեւ, որ ե­րեկ էլ ներ­կա­յաց­րել էինք ռուս քա­ղա­քա­գետ, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ, Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փոր­ձա­գի­տա­կան ​​կենտ­րո­նի տնօ­րեն, ­Մոսկ­վա­յի պե­տա­կան ​​հա­մալ­սա­րա­նի սո­ցիո­լո­գիա­յի ֆա­կուլ­տե­տի պահ­պա­նո­ղա­կան հե­տա­զո­տութ­յուն­նե­րի կենտ­րո­նի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ, Եվ­րա­սիա­կան կո­մի­տեի ան­դամ, ­Մի­ջազ­գա­յին եվ­րա­սիա­կան շարժ­ման ղե­կա­վա­րի տե­ղա­կալ, տե­ղե­կատ­վա­կան եւ վեր­լու­ծա­կան «Եվ­րա­սիա» պոր­տա­լի գլխա­վոր խմբա­գիր, «Իզ­բորս­կի» ազ­գայ­նա­կան ա­կում­բի ան­դամ, ռու­սա­կան ազ­գայ­նա­կա­նութ­յան ա­ռաջ­նորդ­նե­րի հա­մա­րում ու­նե­ցող, նույն «Իզ­բորս­կի» ա­կում­բի ղե­կա­վար Ա­լեք­սանդր Պ­րո­խա­նո­վի, փի­լի­սո­փա, Եվ­րա­սիա­կան շարժ­ման ղե­կա­վար Ա­լեք­սանդ­րի Դու­գի­նի մեր­ձա­վոր զի­նակ­ցի հա­մա­րում ու­նե­ցող ­Վա­լե­րի ­Կո­րո­վի­նի ներ­կա­յաց­րած պատ­մութ­յունը, թե Ադր­բե­ջանն ինչ­պես է ռու­սա­կան ազ­գայ­նա­կա­նութ­յան հետ սերտ կա­պե­րի մեջ մտել՝ փոր­ձե­լով նրանց չե­զո­քաց­նել Ար­ցա­խի հա­յա­թափ­ման փու­լում: Հաս­նե­լով դրան, Բա­քուն ան­մի­ջա­պես էլ ադր­բե­ջան­ցի մի քա­նի քա­ղա­քա­գետ­նե­րի նե­տել է բանտ՝ «ռու­սա­կան գոր­ծա­կալ­ներ» պի­տա­կա­վոր­մամբ: Եվ ա­հա, իր այդ հրա­պա­րա­կու­մը Կո­րո­վինն ա­վար­տում է այս նա­խազ­գու­շաց­նող տո­նայ­նութ­յամբ. «Դե, ար­ժե՞ ա­սել, որ ե­թե իմ ու Դու­գի­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հա­մար 13 տա­րի են տա­լիս, ա­պա մենք ինք­ներս, ինչ­պես Պ­րո­խա­նո­վը, ինչ­պես մյուս ռուս հայ­րե­նա­սեր­նե­րը, եւ­ ընդ­հան­րա­պես պար­կեշտ մար­դիկ, պետք է հնա­րա­վո­րինս հե­ռու մնանք ադր­բե­ջա­նա­կան լո­լի­կից… Ռուս հայ­րե­նա­սեր­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու հա­մար բանտ են ու­ղար­կում. Ուկ­րաի­նա­յում ա­մեն ինչ սկսվեց ճիշտ նույնկերպ»:

ԴԵՂԻՆ ՔԱ՞ՐՏ

Այն, որ Ռու­սաս­տա­նում ա­զե­րի­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­վող տա­րաբ­նույթ հան­ցա­գոր­ծութ­յուն­ներն ա­ռա­ջին պլան բե­րող գոր­ծիչ­նե­րից, մե­դիա ռե­սուրս­նե­րից շա­տե­րը սերտ կա­պեր ու­նեն ռու­սա­կան ոչ միայն ազ­գայ­նա­կան, այլ նաեւ իշ­խա­նա­կան վե­րին է­շե­լոն­նե­րի հետ, դա եւս կա­րե­լի է նկա­տել: Եվ երբ այս ա­մե­նին գու­մա­րում ենք նաեւ Բա­քու չգնա­լու մա­սին Պու­տի­նի ո­րո­շու­մը, դա ար­դեն սկսում է մտո­րում­նե­րի տե­ղիք տալ ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին: Ա­ռա­վել եւս, երբ ռու­սա­կան ազ­գայ­նա­կան շրջա­նակ­նե­րը ներ­կա­յաց­նող քա­ղա­քա­գետ Կո­րո­վի­նը, ով, կրկնենք, սերտ կա­պե­րի մեջ է ռու­սա­կան ոչ միայն ազ­գայ­նա­կան, այլ նաեւ պե­տա­կան ռազ­մա­վա­րա­կան նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րի ձե­ւա­վոր­ման հար­ցում ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տար­նե­րի հա­մա­րում ու­նե­ցող Պ­րո­խա­նո­վի եւ Դու­գի­նի հետ, Բաք­վին հի­շեց­նում է Ուկ­րաի­նա­յի օ­րի­նա­կը, դա ար­դեն սկսում է նաեւ Մոսկ­վա­յից դեռ ոչ պաշ­տո­նա­պես հղված «դե­ղին քար­տի» տպա­վո­րութ­յուն թո­ղել: Եվ դա հաս­կա­նա­լի է. այս պա­հին Բաք­վի COP29-ում Ա­լիե­ւի լա­վա­գույն հյու­րերն են Էր­դո­ղա­նը եւ թյուր­քա­կան աշ­խար­հի մյուս լի­դեր­նե­րը, թուրք-ա­զե­րիա­կան էքս­պան­սիան ռեալ վտանգ է դար­ձել հա­րա­վա­յին Ռո­ւ­սաս­տա­նում, եւ այն էա­պես սրման ըն­թաց­քի մեջ է Ար­ցա­խը գրա­վե­լուց հե­տո: Այ­սինքն, ե­թե հի­մա էլ Մոսկ­վան եւ ռու­սա­կան ազ­գայ­նա­կան շրջա­նակ­ներն այդ վտան­գը չտես­նեն եւ պա­տաս­խան քայ­լեր չմշա­կեն, վա­ղը, ով ի­մա­նա, շատ ուշ չի՞ լի­նի: Ա­ռա­վել եւս, երբ, ի տար­բե­րութ­յուն ա­մե­րիկ­յան հե­ռա­ցող վար­չախմ­բի, Թ­րամ­փը դեռ էն գլխից է բա­վա­կա­նին սերտ կա­պեր ու­նե­ցել Էր­դո­ղա­նի հետ:

Մ­յուս կող­մից, հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կում նման ռեալ վտանգ­նե­րը չե­զո­քաց­նե­լու հա­մար Ռու­սաս­տանն այս տա­րա­ծաշր­ջան վե­րա­դար­ձի խնդիր պետք է լու­ծի, եւ, դա­տե­լով վե­րո­հիշ­յա­լից, սկսել են հաս­կա­նալ, որ այդ հար­ցում գո­նե այս դիր­քե­րից Ադր­բե­ջանն ի­րենց հա­մար «հեն­ման կետ» դժվար թե դառ­նա: Հա­յաս­տա­նում էլ, թեեւ ու­նեն ռազ­մա­բա­զա, բայց կա նաեւ Նի­կոլ: Այ­սինքն, Հա­յաս­տանն ու­նի նման հեն­ման կետ դառ­նա­լու ռեալ շանս՝ սպաս­վող դրա­կան հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Բայց ան­գամ ա­րեւմտ­յան ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րի արդ­յուն­քում «օ­դից կախ­ված» վի­ճա­կում հայտն­ված Նի­կո­լը կա­րո՞ղ է նման շրջա­դար­ձի գնալ. քիչ հա­վա­նա­կան է:

 

 






Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top