Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Եթե ուզում ես շատ արտահայտել քո սերը Մասիսի նկատմամբ, ասա «ես թուրքերի Մասիս սարն եմ սիրում»․ Ռուստամյան (տեսանյութ)

Թեմա

«Հարց է առաջանալու՝ ՀՀ ո՞ր քաղաքացիներն են կառավարության համար համարվելու «իրական Հայաստանի» քաղաքացիներ, որոնք՝ ոչ։ Այս առումով սա շատ խորը գնացող հետևությունների տեղիք է տալիս՝ ինչպես է դա տարանջատվելու: Եթե ՀՀ քաղաքացին և «իրական Հայաստանի» քաղաքացին նույնն է, էդ դեպքում ինչո՞ւ եք «իրական» բառը մեջտեղ բերել»,- ԱԺ-ում հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ 

Նրա խոսքով՝ ըստ հայտարարությունների՝ ՀՀ այն քաղաքացիները, որոնք իրենց տանն ունեն Արարատ լեռան նկարը, պրոբլեմ են ունենալու, որովհետև Արարատը պետք է արագ փոխարինվի Արագած լեռով․ «Օրինակ, եթե արտասանեն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը ու հասնեն այն տողին, որ «Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, որպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում»,  կասեն` ո՞նց թե քո Մասիս սարը: Ո՞վ ասաց, որ Մասիս սարը քոնն է, իսկ եթե ուզում ես շատ արտահայտել քո սերը Մասիսի նկատմամբ, ասա, որ «ես թուրքերի Մասիս սարն եմ սիրում», կլինի շատ ճիշտ, խնդիր չի առաջացնի հարևանների հետ»,- նշեց Ռուստամյանը: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ