ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

Կայացավ «Քոչար 360°» ինստալացիա-պերֆորմանսը. ով է Հայաստանից ընտրված միակ պարուհին

Մշակութային

Հայաստանը միշտ հայտնի է եղել իր մշակութային հարուստ ժառանգությամբ, որը ներառում է պարի, երաժշտության, թատրոնի և կերպարվեստի ոլորտները: Այս ժառանգությունը շարունակում են նաև մեր օրերի տաղանդավոր արվեստագետները, ովքեր իրենց եզակի ոճով և մասնագիտական նվաճումներով բարձրացնում են Հայաստանի անունը միջազգային բեմերում: Նրանցից մեկն է Աննա Քալաշյանը՝ պարարվեստի տաղանդավոր արտիստը, ով մեծ հետաքրքրություն է առաջացնում պարարվեստի աշխարհում իր եզակի զգացական մոտեցմամբ ու նորարարական մոտեցումներով։

Վերջին տարիներին Աննա Քալաշյանը համագործակցել է մի շարք ճանաչված արվեստագետների և ռեժիսորների հետ, որոնց շարքում առանձնանում է Ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկին: Նոյեմբերի 6-ին և 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվող «ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա–պերֆորմանսում Աննան հանդես եկավ, որպես Հայաստանից ընտրված միակ պարուհի, որտեղ իր մասնակցությամբ կենդանացվեց Երվանդ Քոչարի արվեստի ներաշխարհը՝ պարի, վիդեո-պրոյեկցիայի եւ կենդանի երաժշտության համադրությամբ ֆրանսիացի ևս 2 արտիստների հետ:

Այս նախագիծը բացառիկ հնարավորություն էր ոչ միայն Աննայի, այլև հայ հանդիսատեսի համար՝ մոտիկից ծանոթանալու հայկական գեղարվեստի նուրբ շերտերին:

Աննան, մասնակցելով նման միջազգային բեմադրություններին, ի ցույց է դնում ինչպես իր բարձր արվեստագիտական վարպետությունը, այնպես էլ հայկական մշակույթի հարուստ ավանդույթները՝ դրանք համադրելով ժամանակակից պարային լեզվի հետ: Նրա մասնակցությամբ նման նախագծերը նպաստում են հայ արվեստի ճանաչմանը արտասահմանում, իսկ հայկական բեմերում դրանք արժեքավոր օրինակ են, թե ինչպես կարելի է արվեստի տարբեր տեսակները համատեղելով ստեղծել նորարարական և հուզիչ ստեղծագործություններ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ