Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Եթե ռուսն այստեղ չէ, ապա ընտրությունը լինելու է Թուրքիայի կամ Իրանի հետ. Սերգեյ Շաքարյանց

Ներքաղաքական

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք անկախ քաղաքագետ, վերլուծաբան ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ, որը վերջերս ընդունվեց ՀՀ Ազգային ժողովի կողմից, նշել էիք, որ այլ մանրամասներ կան: Կբացե՞ք փակագծերը:

 — Այս հարցի շուրջ խոսելիս պետք է մի փաստի մասին նշեմ եւ նոր անցնեմ առաջ: Կա մի հանգամանք, որ Բաքվին հասկացնել են տվել, թե մենք գիտենք, որ ձեր տարածքում Իսրայելի, ԱՄՆ-ի, Թուրքիայի բազաներ կան։ Ի պատասխան այդ ամենի՝ Բաքվի կողմից, չգիտես ինչու, բայց ասել են, թե իբր չեն հավակնում լինել որեւէ մի երկրի տարածքի որեւէ մի մասը: Այո՛, ինքներդ շատ ճիշտ եք նկատել, ես նշել եմ ու մեկ անգամ եւս կբարձրաձայնեմ, որ հասունացել է շատ մեծ ռազմավարական սպառնալիքների մի շարք նաեւ մեր նկատմամբ, որի դեմ ներկայիս իշխանությունները ոչ մի պայքարի մեխանիզմ չեն մշակում: Ասեմ ավելին` տպավորություն է, որ, կարծես թե, ամեն ինչ նրանց սրտի ուզածով է ընթանում, որպեսզի ոչնչացնեն Հայաստանն ամբողջությամբ: Այս ամենի մասին, եթե խոսենք, հենց ներկայիս իրավիճակը հաշվի առնելով, ապա Ռուսաստանը, եթե իր ձեռքը քաշեց մեր գլխից՝ կարող եք համարել, որ այլեւս ամեն ինչ ավարտին է մոտեցել: Ասեմ ավելին, Բաքվի պատվիրակն անգամ մատները թափ տալով՝ ասում է սրանց, թե լսե՛ք, ձեր տարածքն էլ է իմը: Ու գլուխները կախ լսում են եւ ենթարկվում:

Հիմա գալով նաեւ քիչ առաջ նշածիս՝ ասեմ, որ եթե չկա Խորհրդային Միություն, իրավիճակը մնում է Իրանի բարի կամքին, որ ինքը չի հնչեցնում, չի պահանջում բոլոր տարածքները, այդ թվում՝ Երեւանը, վերադառնան Իրանի կազմի մեջ: Դե, որ ռուսը չլինի, ապա շատ տարածքներ կանցնեն Իրանի, այլ ոչ թե Թուրքիայի կամ ասենք, հավաքական Արեւմուտքի ինչ-որ տիրույթի տակ: Գնացեք մոմ վառեք, աղոթք կարդացեք, որ բարի կամքով Իրանը հանդուրժում է, այսպես ասած, պուճուրների մանկապարտեզային խաղերը: Բա որ պահանջներ ներկայացներ, ի՞նչ էր լինելու: Պիտի գնային արդեն ոչ թե Բաքու-Երեւան բանակցելու, այլ՝ Թեհրանի հետ բանակցեին, թե՝ ի՞նչ կլինի, բանակցությունների տեսքով խոստովանի, որ դու դեմ չես մեր անկախությանը: Դա հնարավոր է: Այսօրվա վիճակից ելնելով՝ ես նույնիսկ չեմ թաքցնում այն, որ ես կգերադասեմ Իրանի կազմի մեջ լինել, քան, թե Թուրքիայի: Ընտրությունը դա է լինելու՝ կա՛մ Թուրքիայի, կա՛մ Իրանի հետ, եթե ռուսն այստեղ չէ:

Պարոն Շաքարյանց, Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները ինչպիսի՞ քաղաքական հետեւանքների կարող են  հանգեցնել:

— Այստեղ մեկնաբանելու ոչինչ գրեթե չկա, եթե չհաշվենք, որ Եվրամիության եւ Վրաստանի միջեւ նոր չի առաջացել միմյանց չհասկանալու երեւույթը: Մարդիկ քանի՞ անգամ են փորձել դրդել Վրաստանին, որպես պետական միավոր, մասնակցել հակառուսաստանյան պատերազմին՝ ՆԱՏՕ-ի կողմից: Վաղուց պետք է դադարեցնել քողարկված խոսակցությունները: ՆԱՏՕ-ի պատերազմը՝ դա պրոքսի պատերազմն է Ուկրանիայի ձեռքերով կոնկրետ Ռուսաստանի դեմ: Եթե Ռուսաստանը եղել է նախահարձակ, ապա շատ ճիշտ է արել: Չի ցանկացել Երկրորդ աշխարհամարտի նման ինչ-որ անակնկալ հարվածների տակ մնալ եւ դրա համար առաջինը հենց ինքն է հարվածել, ու էլի եմ ասում՝ ճիշտ էլ արել է: Եթե այն ժամանակ Ստալինը մի քիչ համարձակ լիներ եւ առաջինը հենց նա խփեր Հիտլերին՝ ես Ձեզ կարող եմ վստահեցնել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը բոլորովին այլ հունով էր լինելու: Հիմա մենք մի փաստի առաջ ենք կանգնած, որ Վրաստանը շուրջ 2,5 տարի ամեն կերպ չի կրկնում նույն իր սխալը: Վրաստանն ասում է, որ 2008 թվականին մենք սխալվել ենք եւ այժմ էլ չենք ուզում կրկնել նույն պատմությունը, որ ռուսական զորքերը գրեթե Թիֆլիսն էին գրավում: Մեր տարածքը փոքր է, եւ մենք էլ նույն բանը չենք ուզում, որպեսզի նորից կրկնվի: Ահա սա է նրանց հնչեցրած միտքը: Նրանք գիտեն, որ իրենց կգրավեն մոտ 120 ժամվա ընթացքում: Եթե չեմ սխալվում անգամ 2008 թվականի օգոստոս ամսի ռազմական գործողությունները եւս շատ երկար չեն ձգձգվել (մոտ մեկ շաբաթ են եղել): Այսինքն` մեկ շաբաթվա գործ է Վրաստանը գրավելն ամբողջությամբ, եւ Եվրամիությունը` որպես ԱՄՆ-ի քաղաքական գործիք, այստեղ գոյություն չունի: Դա անգամ ժամանակին ասել է քաղաքական բավականին ճանաչված այրերից մեկը: Ավելին, վերջինս անգամ ասել է, թե Եվրամիությունն ո՞վ է, Մակրոնն ո՞վ է, Ֆրանսիայի նախագահն ո՞վ է: Ընդամենը շունիկ՝ Թրամփի գրպանում: Այո, ես գտնում եմ, որ շատ ճիշտ է որակել: Ամբողջ եվրոպացիները շունիկներ են, որովհետեւ Եվրամիությունը չի բախվում հիմա Զուրաբիշվիլիի ձեռքերով պատրաստած Վրաստանի կառավարության հետ: Ո՛չ, Զուրաբիշվիլին ընտրվել է որպես Ֆրանսիայի քաղաքացի: Դրա համար մեզ ասում են, որ դա Եվրամիությունն է պահանջում Վրաստանից՝ չընդունել այս կամ այն օրենքը կամ Եվրամիությունը պահանջում է, որ այլասերվածներին Վրաստանում թույլատրեն մինչեւ վերին աստիճան: Գիտենք, իհարկե, որ եկեղեցին այնտեղ կտրականապես դեմ է հանդես եկել նման երեւույթներին եւ այդ պատճառով մենք հասկանում ենք, որ Վրաստանի ընտրությունները չեղան սովորական հերթական ընտրություններ: Դրանք ինչ-որ քաղաքական բավականին կտրուկ իրադարձությունների պատճառ դարձան: Հենց կոնկրետ այդ ընտրությունները եղան մի պատճառ, որ Վրաստանի ներսում եւ Վրաստանի շուրջ նաեւ սկսեցին ինչ-որ սրացումներ, բարդություններ տեղ գտնել: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն կփորձի դրդել Վրաստանին ընկնել պատերազմի բոցի մեջ:

Իրականում անկանխատեսելի արդյունքներ էին: Մենք չենք կարող ասել, որ Վրաստանում այս անգամ կարող է բացառվել «Վարդերի հեղափոխություն» կոչվածը: Ո՞վ չի հասկանում, որ դա եղել է սարքված: Ի՞նչ հեղափոխություն, եթե այն ժամանակվա  Վրաստանի բոլոր իշխանավորները բերել են եւ ափսեով մատուցել են այդ իշխանությունն ու տվել են Սաակաշվիլուն եւ իր կողմնակիցներին: Այս ամենը Ուկրաինայից տարբերվում է միայն նրանով, որ Յանուկովիչին իրականում փորձում էին ֆիզիկապես վերացնել: Ահա, թե ինչու Յանուկովիչը փախել էր ու ապաստանել էր Ռուսաստանի տարածքում, բայց մյուս դեպքերում նման բան չի եղել: Փոխպայմանավորված իշխանության հանձնում է տեղի ունենում: Այսօր Վրաստանի ներսում եւ Վրաստանի շուրջ տեղ գտած սրացումները կարող են բերել ինչ-որ գերպայթյունավտանգ վիճակի: Պատմության էջերում կա Շահ-Աբասի զորքերի առաջխաղացում եւ Թիֆլիսի գրավում:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված