Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Ադրբեջանը շարունակելու է գերիներին օգտագործել որպես լծակ ՀՀ-ի դեմ. Խաչատրյան

Թեմա

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տապալեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծն ընդունելու մասին հարցի քվեարկությունը։ ՔՊ-ական պատգամավորները, պարզապես, չմասնակցեցին քվեարկությանը, որոշումը չընդունվեց։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ցավով արձանագրում է՝ Ադրբեջանը շարունակելու է գերիներին օգտագործել որպես լծակ Հայաստանի Հանրապետության դեմ։

— Ե՞րբ կկարողանանք կանխել դա, երբ այլեւս Ադրբեջանում գերիներ չունենանք։ Ո՞րն է ամենապատեհ առիթը պահանջելու, որ արցախցիները եւ ՀՀ մեր հայրենակիցները վերադարձվեն, եթե ոչ COP29-ը։ Մենք հասկանում ենք, որ եթե այսօր իրենք չվերադարձվեն, ապա հավանականությունը, որ տեսանելի ապագայում կվերադարձվեն, ձգտում է զրոյի։ Միգուցե, ընտրություններից առաջ ինչ-որ լավություն անեն, ում՝ պարզ է։ Այսօր պետք է օգտագործեինք այս առիթը՝ պահանջելու, որ բոլորը վերադառնան։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ