Թե բա՝ ո՞վ բերեց Նիկոլին, դուք բերեցիք, ո՞վ բերեց. Կարապետ Պողոսյան Տարոսը քաղաքապետարանի պաշտոնյաներին Իմ ստերը վճարովի են ու հայտարարագրված. Արեն Սաֆարյան Հայտնիներից ում է նմանակելու Արամ Մանուկյանն առաջիկայում Հիմա հումորի բնագավառում հայտնվել են շատ ուժեղ մրցակիցներ` ի դեմս որոշ քաղաքական գործիչների Լավ, կարելի՞ է չէ` մի քիչ ձեզ համեստ պահեք. ԶԱՐՄԱՆՔ Աղազարյանին երանի են տալու. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ես քո Ռուբենն եմ, դու իմ Վարդանիկը. Պետրոս Ղազարյան Մահվան հոգին Ձեր խղճի վրա ծանրացավ. Աստղահոգեբանի հուզիչ գրառումը ԵԱ. Էլինա Դանիելյանը առաջատարների թվում է

Զիջումների գնով խաղաղություն հնարավոր է միայն հեքիաթներում, պատրանքներում եւ երազներում...

Վերլուծություն

Մեծանուն փիլիսոփա Բենեդիկտ Սպինոզան ասել է. «Խաղաղությունն ամենեւին էլ պատերազմի բացակայությունը չէ, այլ ժողովրդի առաքինությունն է, որը բխում է նրա ոգու ամրությունից»: Խաղաղությունն անվիճելիորեն բոլոր ժամանակներում եղել է մարդկության մեծագույն երազանքը, քանի որ այն ամենաբաղձալի բարիքն է, որ մարդիկ ցանկանում են այս կյանքում: Ինչպես հռոմեական քաղաքական գործիչ եւ փիլիսոփա Ցիցերոնն է ասել. «Խաղաղությունն այնքան կարեւոր է ու բարերար, որ հենց այս բառն է ամենաականջահաճոն մարդկանց համար»: Չէ որ մարդկությանն ամենամեծ չարիք ու աղետ բերում են պատերազմները: Իսկ իրականությունն այլ է. խաղաղությունը միֆ է՝ առասպել ու պատրանք, այն երազանքից, բարի ցանկություններից ու կենացային մաղթանքներից այն կողմ չի կարող գնալ, քանի որ իրականում չկա խաղաղություն, եւ չի կարող որեւէ մեկը խաղաղություն երաշխավորել:

Մեր իրականության մեջ, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանով» էլ ոգեւորված են նրանք, որոնց միավորում է ավանտյուրան եւ պոպուլիզմը: Մենք ավետում ենք խաղաղության դարաշրջանի մեկնարկը, սակայն զավեշտն այն է, որ խաղաղության երաշխիքներ մեզ ոչ ոք չի տալիս:

«Այն օրվանից, երբ երկիրը պտտվում է արեւի շուրջ, քանի դեռ կա ցուրտ եւ շոգ, փոթորիկ եւ արեւ, այնքան երկար կլինի պայքարը: Այդ թվում՝ մարդկանց եւ ազգերի մեջ։ Եթե մարդիկ մնային դրախտում ապրելու, կփչանային։ Մարդկությունը պայքարի միջոցով է դարձել այն, ինչ կա։ Պատերազմը բնական է եւ սովորական: Պատերազմը շարունակվում է միշտ եւ ամենուր: Այն չունի սկիզբ եւ վերջ: Պատերազմը ինքնին կյանք է: Պատերազմը մեկնարկային կետն է: Նա, ով ցանկանում է ապրել, պետք է պայքարի, եւ ով հավերժական պայքարի այս աշխարհում չի ցանկանում մասնակցել կռվի, նա արժանի չէ կյանքի իրավունքին: Պատմության մեջ ոչ մի պետություն էլ չի ստեղծվել խաղաղ տնտեսական գործունեությամբ: Երկրագունդն էլ պարզապես փոխանցիկ գավաթ է, որը տրվում է հաղթած չեմպիոնին: Եվ միայն անսկզբունք եւ թույլ մտածող մարդիկ կարող են հավատալ, որ մեր հողի վրա որոշակի պետական սահմանները հավերժ անսասան են եւ ենթակա չեն փոփոխության»,- ասել է մարդկության պատմության ընթացքում ամենակործանարար պատերազմ հրահրած Ադոլֆ Հիտլերը:

Աշխարհում վերջին ժամանակներս տեղի ունեցող իրադարձություններն էլ գալիս են եւս մեկ անգամ ապացուցելու, որ սին են բոլոր տեսակի միջազգային պայմանագրերն ու իրավունքի եւ բարոյական նորմերը, որ գերիշխողն ուժն է, եւ պատերազմների արդյունքում են գծվում նոր սահմաններ, ծնվում կամ կործանվում պետություններ ու կայսրություններ, ձեռք բերում անկախություն, ազատություն, խաղաղություն կամ ստրկություն: Ազգերը, ժողովուրդները իրենց գոյատեւման ընթացքում մշտապես կանգնած են լինում երկընտրանքի առջեւ: Ընտրության առջեւ՝ պատերազմի եւ ստրկության միջեւ: Ընտրելով պատերազմը՝ հնարավորություն են ունենում ձեռք բերել ազատություն ու խաղաղություն, իսկ վատագույն դեպքում՝ արժանապատիվ մահ: Ընտրելով ստրկությունը՝ ստանում են ե՛ւ պատերազմ, ե՛ւ ծնկաչոք ու ստորացուցիչ մահ:

«Այո, կրնանք, կրնա պատահիլ: Կռվի մեջ նետվողը ե՛ւ կվիրավորվի, ե՛ւ կրնա մեռնիլ: Բայց մեռնելեն վախեցող ժողովուրդը ո՛չ կրնա ապրիլ ու դիմանալ, ո՛չ ալ իրավունք ունի ապրելու, իբրեւ ուրույն գոյություն, իբրեւ ջոկ անհատականություն: Եվ իր վախովը ան չազատիր մեռնելե. միայն կմեռնի քաշքշվելով, հյուծվելով, արհամարհվելով ու ոտքի տակ երթալով: Ազատությունը չեն տար, ազատությունը կխլվի: Ինձ համար ոչինչ ու անհրաժեշտ բան մըն է կյանքը, երբ չկա աշխատանք, մաքառում, ձգտումներ ու կիրք, հուզում ու ծրագիր: Արթունների աշխարհը ընդհանուր է ու միասնական, երազի մեջ ամեն մեկը գնում է իր ճանապարհով»,- գրել է անվանի գրող, պետական, հասարակական գործիչ Լեւոն Շանթը:

«Խաղաղությունն էլ ընդմիջում է, որը կազմակերպվում է պատերազմների միջեւ, որպեսզի գեներալները կարողանան գրել իրենց հուշերը»,- ասել է ֆրանսիացի սցենարիստ եւ դրամատուրգ Մարսել Աշարը:

Իսկ մենք անհասկանալիորեն ու ոգեւորված գնում ենք անիրատեսական խաղաղության մի ժողովրդի հետ, որը բնությունից ստեղծված է դաժանորեն սպանելու, կողոպտելու ու գազանության համար, սպառնալիք է քաղաքակրթության ու մարդկության համար, որի խղճին են ծանրացած առնվազն երեք ազգի՝ հայերի, հույների ու քրդերի ցեղասպանությունը: Ուրիշ ոչ մի ազգ այդքան դաժանություններ չի գործել, մարդկությանը արհավիրքներ չի բերել, որքան թուրքերը: Գնում ենք խաղաղությա՞ն այն հարեւանների հետ, որոնք պետական մակարդակով հայատյացություն են քարոզում, մի ժողովրդի հետ, որը գրեթե բոլոր հարեւանների նկատմամբ ունի կա՛մ ոչ բարեկամական, կա՛մ բացահայտ թշնամական հարաբերություններ, որը հրապարակային հայտարարում է հարեւանների նկատմամբ տարածքային հավակնությունների մասին, որի համար հայն ու Հայաստանը պատմական թշնամի են, ոսկոր իրենց կոկորդում: Նրանք անհուսալի գործընկերներ են, որոնց խոստումներին երբեք չի կարելի հավատալ, որոնք պատրաստ չեն արդար, խաղաղ, ազնիվ, փոխշահավետ հարաբերությունների: Իսկ միակողմանի շահ հետապնդող հարաբերությունները թե՛ միջանձնային, թե՛ գործարար, թե՛ միջպետական հարաբերություններում ի սկզբանե դատապարտված են ձախողման:

Վերջապես, ինչպե՞ս գնալ խաղաղության կազմաքանդված բանակով ու այն իշխանության հետ, որը բացահայտ վարում է ապազգային, թրքահաճո քաղաքականություն, եւ այն ժողովրդի հետ, որի մի զգալի մասը անդեմ է, մոլորված, հուսահատ, թեւաթափ եղած, ջարդված, որը դեռ պաշտպանում ու հավատում է այս իշխանություններին, որը հաշտվում է պարտության, ստրկության ու նվաստացման հետ։

Անշուշտ, երկրի անվտանգության հիմնական երաշխավորը բանակն է, բայց ռազմական ոչ մի հզոր ուժ չի կարող երաշխավորել ժողովրդի ու երկրի անվտանգությունը, եթե չունես խիզախ ու անկոտրում կամք, շրջահայաց, կայուն բնավորություն ու պետական մտածողություն ունեցող ժողովուրդ, եթե այդ ժողովուրդը անմնացորդ չի սիրում իր հայրենիքը, չի ուզում պատժել իր միջի դավաճաններին ու սրիկաներին: Իսկ պարտությունը, ձախողումը ամենեւին էլ վերջը չէ: Պատերազմն էլ պարտված համարում են միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը համակերպվում ու հաշտվում է պարտության հետ:

Սա է ժողովուրդների մեծագույն ողբերգությունը, սա ազգի ոգու վախճանն է: Եվ ամենամեծ սրիկայությունը, հայի նկատմամբ, նրա ոգու կոտրումն էր, նրա ստրկացումն ու բարոյական ապականումն է, նրան նվաստացնելն ու թրքահպատակության տանելն է:

Ցավոք, մենք՝ հայերս, առավելապես հակված ենք համակերպվելու պարտության ու կորուստների հետ, տառապելու, քան պայքարելու ազատ ու արժանապատիվ ապրելու համար: Առանց նախապայմանների թուրքի հետ բանակցությունների սեղանին նստելն էլ անարգանք է ցեղասպանված մեր նախնիների, հերոս նահատակների եւ, ընդհանրապես, խիզախ ու տաղանդավոր հայ ժողովրդի նկատմամբ: Մեր ժողովուրդը պետք է լավ հասկանա, որ պատմության ընթացքում դեռ ոչ մի ժողովրդի չի հաջողվել պարտության արդյունքում խաղաղություն նվաճել: Եթե զիջումների գնալով հնարավոր լիներ խաղաղություն ձեռք բերել, այդ դեպքում ամենախաղաղ երկիրը պետք է որ Հայաստանը լիներ: Չէ՞ որ արդեն շուրջ 2000 տարի անընդհատ զիջում ենք եւ մնացել ենք մի կտոր հողի վրա մի բուռ ժողովուրդ:

Իսկ Էրդողանն ու Ալիեւն էլ իրենց հաշիվներում սխալվում են, ուրիշների հայրենազրկման վրա կառուցած երկիրը չի կարող ապագա ունենալ, իսկ հայի տեսակը միայն իր հայրենիքն ու ազգը ուրացողը չէ, հայի տեսակը նախեւառաջ Տիգրան Մեծն է, Նարեկացին, Կոմիտասը, Նժդեհը, Անդրանիկը: Եվ այդ տեսակը չի կարող համակերպվել հայրենազրկման հետ, չի կարող հանդուրժել ստրկացումը թուրքի կողմից: Արդյունավետ եւ փոխշահավետ համագործակցությունն ու հարեւանությունն էլ կառուցված է միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա:

«Ցանկանում եք խաղաղություն, պատրաստվեք դրան` չխնայելով ձեր ուժերը, պատրաստվեք ձեր կյանքի ամեն մի օրը, ձեր օրվա ամեն մի ժամը», - պատգամում է ավստրացի գրող Ստեֆան Ցվայգը։

Տնտեսագիտության թեկնածու

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ






Թե բա՝ ո՞վ բերեց Նիկոլին, դուք բերեցիք, ո՞վ բերեց. Կարապետ ՊողոսյանՏարոսը քաղաքապետարանի պաշտոնյաներինԻմ ստերը վճարովի են ու հայտարարագրված. Արեն ՍաֆարյանՀայտնիներից ում է նմանակելու Արամ Մանուկյանն առաջիկայումՀիմա հումորի բնագավառում հայտնվել են շատ ուժեղ մրցակիցներ` ի դեմս որոշ քաղաքական գործիչներիԼավ, կարելի՞ է չէ` մի քիչ ձեզ համեստ պահեք. ԶԱՐՄԱՆՔԱղազարյանին երանի են տալու. ԲԱՄԲԱՍԱՆՔԵս քո Ռուբենն եմ, դու իմ Վարդանիկը. Պետրոս ՂազարյանՄահվան հոգին Ձեր խղճի վրա ծանրացավ. Աստղահոգեբանի հուզիչ գրառումըԵԱ. Էլինա Դանիելյանը առաջատարների թվում է«Ա՜խ, ներվեր, ներվեր…»«Ռեալ Սոսյեդադը» Արսեն Զախարյանի մասին նոր տեղեկություններ է հայտնել Մոսկվան սկսում է սպառնալ Լոնդենին եւ ՓարիզինՀակոբ Սերոբյանն արժանացել է Եվրոպական մարմնամարզության պատվավոր մրցավար կոչմանըՆիկոլի նոր դիրքային կորուստները` մոսկովյան այցին ընդառաջՔննի­չի հետ ծա­նո­թա­նա­լուց հե­տո եր­գե­լու է`«Ախ, մա­մա ջան, ինձ տա­նում են մա­գա­դան». ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀուզիչ տեսանյութ. Արման Հովհաննիսյանն այցելել է Արա Մարտիրոսյանի գերեզմանինԳերմանիայի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ԱդրբեջանՀպումը հպման հետևից, խաղի կատարյալ կառուցում. «Ինտերը»` Մխիթարյանի մասին(տեսանյութ)Թրամփը հիասթափված է ուկրաինական հակամարտnւթյան մեջ ներգրավված երկու կողմերից. Սպիտակ տան խոսնակԲաքվի հայերի ջարդերը, 1905թ․Բայրամովը Եվրամիության ներկայացուցիչներին բողոքել է Հայաստանի Սահմանադրության և սպառազինության առնչությամբՀաջիևը Իրանի նախագահի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային հարցերՆախապատրաստվում է ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը․ ԼավրովԱվելացել են Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերըՊուտինը Կրեմլում ընդունել է Չինաստանի արտգործնախարարինԹուրքիայի արտգործնախարարը կմեկնի ՖրանսիաԿադիրովն իր 17-ամյա որդուն նշանակել է Չեչնիայում ՌԴ ՆԳՆ համակարգողԵվրոպան ուժ և միջոցներ չունի Ռուսաստանի դեմ պատերազմելու համար․ ԿՎՀ նախկին աշխատակիցԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԶելենսկու գրասենյակը սկսել է նախապատրաստվել ընտրություններին․ ուկրաինական ԶԼՄ-ներԱրևմուտքում նշել են Ուկրաինայի հակամարտության լուծման պայմանըՎրաստանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի ամերիկյան տարբերակըՌուս միլիարդատերերի եկամուտները 2025 թվականի սկզբից աճել ենԿրեմլը ծաղրում է պատերազմը կանգնեցնելու Արևմուտքի փորձերը. Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր ԶելենսկիՌուսաստանը նախազգուշացրել է չհարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքինԱստծուց մոռացված դժբախտներ. Հանրային Ռադիոյի տնօրենի կինը վիրավորական մեկնաբանություն է արել արցախցիների մասինՎարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրել էՀայաստանում ընտանեկան բռնության դեպքերը կտրուկ աճել են՝ շուրջ 2.5 անգամ. դատախազությունԱյո՛, կարող է մարդ կիրակի օրը լինել ոչ սթափ վիճակում. Արմեն Խաչատրյանը՝ Վիլեն Գաբրիելյանի պահվածքի մասինBloomberg-ի նախկին մենեջերին մահացած են գտել իր տանը. Նրա հետ միասին հայտնաբերել են կնոջ և 9-ամյա դստեր մարմիններըՄովսես Հակոբյանին և Արմեն Հարությունյանին մեղադրում են անփութության մեջԻրանի վրա հարձակման հետևանքները կարող են աղետալի լինել ամբողջ տարածաշրջանի համար, քանի դեռ «գնացքը չի գնացել», պետք է պայմանավորվել. ՌԴ ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ինԵրկրաշարժՀրաժարականը մոտ է, Նիկոլ Փաշինյանը մարզերում նույնպես չունի իշխանություն. Նանե ԿարապետյանՍպերցյանը` ՌՊԼ-ի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականումԳյումրիում եւ Տաշիրում, քիչ առաջ․ երկրաշարժ է գրանցվելՌոնալդուն կարող է վերադառնալ իր նախկին ակումբ«Ինտերը» նոր տրանսֆերային նպատակ ունի ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top