Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա Կոստանյան Ռուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում» Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանը ՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ Գեւորգյան

Քաղաքաքանդը

Վերլուծություն

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը քթի տակ՝ մայրաքաղաքում, չտեսնելով, թե ինչ ավեր է կատարվում, որոշել է զավթել Գյումրիի քաղաքային իշխանությունը: Աշուղ Ջիվանին կասեր. «Խելքին աշեցեք…»: Ու խնդիրը միայն տրանսպորտի թանկացման շուրջ ստեղծված խայտառակ իրավիճակը չէ, որ ոլորտին մոտենաս, նույն պատկերն է՝ ավանտյուրա ու թալան: 2806-ամյա քաղաքն այսպես քանդել, նույնիսկ թշնամիներին չի հաջողվել: Բանը հասել է անգամ նրան, որ 2018-ի էյֆորիայի ներքո քաղաքապետի աթոռին հայտնված Հայկ Մարությանն է նույնիսկ սկսել քննադատել իր սրտի իշխանությանը:

Օրինակ, ո՞ր քաղաքապետի մտքով կանցներ, որ կարելի է փողոցներն էլ վաճառել, բայց արի ու տես, որ «Ասենք, կանենք» կարգախոսի ներքո՝ ՔՊ-ն սա էլ կարող է անել: Քաղաքաշինության ոլորտում առկա խախտումներն ուղղակի աղաղակող են: Ինչպես Փաշինյան Նիկոլը կասեր, գործում է հայտնի բանաձեւը. «Խախտի՝ փողը տուր, էլի փող տուր՝ էլի խախտի, էլի փող տուր՝ էլի խախտի»: Շինարարական «բում»-ով պարծեցող քաղաքային իշխանությունը Երեւանն ի վերջո հասցնելու է կատարյալ կոլապսի: Չկան անհրաժեշտ կոմունիկացիաներ, կոյուղիներ, ճանապարհներ, բայց շենքերն օր օրի սնկի պես աճում են: Իսկ քաղաքաշինական նորմերի մասին ոչ ոք չի խոսում: Կարեւորը՝ փողը գետի պես հոսում է ոմանց գրպանները: Իսկ օդի աղտոտվածության մասին էլ չասենք, հարցրեք յուրաքանչյուր զբոսաշրջիկի, որի համար այդպես էլ անհասկանալի է, թե ինչպես է երեւանցին թթվածնի փոխարեն՝ ցեմենտ-բետոն շնչում ու ապրում:

Նշեցինք ճանապարհների մասին, հիշեցինք գծանշումները, որոնք դարձել են գրատախատակի վրա սեւագիր, մի հատ անձրեւը բավարար է, որ դրանից ոչինչ չմնա, եւ հաջորդ օրը նորից գծեն ու ջնջեն: Ընդ որում՝ երբ քաղաքի խցանումներն արդեն դարձել են վնասակար վարորդների առողջության եւ ուղեւորների նյարդերի համար: Անգամ 2018-ին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու համար ճանապարհ փակող տաքսիստներն են սկսել «հիշել» պատասխանատու այրերի անցավորներին ու մերձավորներին…

Իսկ պատասխանատուների մոտ իսպառ բացակայում է հանրային շահի առաջնահերթությունը: Տպավորություն է, որ բոլորը բիզնես շահեր են հետապնդում, իսկ թե ինչ կլինի հետո՝ առաջնորդվում են Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 15-րդի սիրուհու՝ մարքիզուհի դը Պոմպադուրի պատգամով. «Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ»:

ԻՆՉՊԵՍ Է ԾԱՂԿՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՔՊ-Ի ՕՐՈՔ

Հիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե՝ «2018-ի հեղափոխությունն իրականացրած ժողովրդի ամենամեծ ակնկալիքները՝ արդարությունն ու կոռուպցիայի վերացումն է»: Այն, որ արդարություն չկա, ամեն օր քաղաքացին զգում է սեփական մաշկի վրա, իսկ կոռուպցիան ոչ միայն չի վերացել, այլ ծաղկում է ապրում: Ավինյան Տիգրանի ղեկավարած քաղաքային իշխանության որ օղակին բզում են, տակից մի կոռուպցիոն մեծ սկանդալ է դուրս գալ: Հերթականն իրեն ուշացնել չտվեց:

Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը, նույն բաժնի եւս մեկ աշխատակից ու մեկ քաղաքացի։ Քրեական վարույթը, որի շրջանակներում իրավապահները գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանում, քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն: Ըստ նախնական տեղեկությունների` Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործը վերաբերում է ենթադրյալ կաշառքի եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու դեպքին։ Մամուլում առկա հրապարակումների համաձայն` նրանք կասկածվում են հանրային սննդի օբյեկտներից լիցենզիայի պետական տուրքի գումարներն առձեռն հավաքագրելու եւ Կենտրոն վարչական շրջանում սուրճի ապարատներ տեղադրելու թույլտվություններ տալու համար: Քրգործ չէ է, զավեշտ է, զավեշտ:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ հերթական սկանդալն էր պայթել Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանում: ԱԱԾ-ն ու ՔԿ-ն Արաբկիրի թաղապետարանում քննչական ու վարույթային գործողություններ իրականացրին, որից հետո վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ համակցված 30 միլիոն դրամ գրավով, իսկ նրա երկու տեղակալներ Գեղամ Կարապետյանն ու Դավիթ Բալասանյանը կալանավորվեցին։ Հետո էլ տնային կալանքի տարված Արամ Ազատյանը կալանավորվեց: Արաբկիրի թաղապետարանի պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթով քննության առարկա են ինքակամ կառույցները չքանդելու համար կաշառքի եւ շենքերի բարեկարգման համար հատկացվող գումարների յուրացման, փաստաթղթերի կեղծման ենթադրյալ հանգամանքները:

Ու սրանք դեռ վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցող ամենացցուն դեպքերն են: Ահա թե ովքեր են օրվա իշխանության հատընտիր կադրերը: Ու նույն իրավապահ մարմինները չեն ասում, որ «ձուկը գլխից է հոտած»: Քաղաքագլխում նստածներն էլ «փուռն» են տալիս հերթական իրենց կադրին ու սրբի դեմքով մնում իշխանական աթոռներին:

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Իսկ քաղաքացին դեռ անակնկալի է գալիս, որ տրանսպորտի թանկացումն այլեւս սարերի հետեւում չէ: Ու մոռանում են, որ քաղաքային տրասպորտը իբր բարելավող իշխանությունը, միջքաղաքային տրանսպորտի հերը վաղուց է անիծել: Գիտե՞ք, թե Երեւանից մարզեր տրանսպորտը, որտեղից է գնում: Տրամաբանությունը կհուշեր, որ ավտոկայանից, բայց՝ ոչ, իրականում՝ որտեղից պատահի: Ահա նաեւ քաղաքի մշտապես խցանումների պատճառներից մեկը: Հայտնի «Ռայկոմում» շարվեշարան կանգնած մեքենաներն ու գիծը նայողները, կարծես, օրենքից դուրս լինեն. այնտեղ գործում են իրենց «պանյատները»: Երեւի, անգամ ջունգլիներում կան որոշակի կանոններ, բայց ոչ Երեւանում: Ու այս խնդիրները թողած՝ ի՞նչ է անում քաղաքապետարանը, թանկացնում է տրանսպորտը: Փաստացի 1 ուղեւորության արժեքը տրանսպորտով ներկայիս 100 դրամի փոխարեն՝ դառնում է 300 դրամ: Քիչ է որ ստիպողաբար հրամցնում են իրենց Tellcell-ը, թե բա՝ տրանսպորտով երթեւեկելու համար պիտի ունենաս QR կոդ, մի բան էլ հունվարի 1-ից եռակի թանկացնում են տրանսպորտը:

Մեքենաների կայանման համար կարմիր գծերը թանկացրին, փաստորեն, բավարար չէր, ախորժակն ուտելուց է բացվում: Ընդ որում՝ այն դեպքում, երբ կարմիր գծերն էլ թանկացնում էին՝ ասելով, թե դրանով բեռնաթափում են  քաղաքը: Իրոք, լավ բեռնաթափել են, մեքենաները թափվել են իրար գլուխ, քաղաքացիներն էլ՝ իրար, անգամ մետրոն է դարձել ոչ թե հարմարավետ, այլ «ճխտված» տրանսպորտ: Ի դեպ, թող մարզերում էլ շատ «արխային չընկնեն», արդեն իսկ կան փորձագիտական կարծիքներ, որ Երեւանից հետո՝ տրանսպորտը դոմինոյի էֆեկտով թանկանալու է բոլոր տեղերում:

Եվ սա կոչվում է քաղաքային տնտեսություն, այս վիճակում քաղաքը նույնիսկ ՀՀՇ-ի օրոք չէր եղել: Կործանվող մայրաքաղաքը փրկություն է աղերսում ՔՊ-ականներից, մասնավորապես՝ ավիՐյանականներից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել«Եվրատեսիլ»-ում Հայաստանը պարտվեց ոչ թե երգով, այլ տղամարդ մնալու համարԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁՅՈՒԴՈՅԻՍՏ ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳԻՐԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը գրավել են Նովայա Պոլտավկան` խորը ճեղքումով շարժվելով Կոնստանտինովկայի արեւմտյան թեւ (Քարտեզ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top