Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info

Ուր կտանի Նիկոլի բուդապեշտյան հեծանվավազքը

Վերլուծություն

Այս­պի­սով, մինչ ­Փա­շին­յա­նը ­Բուդապեշտում հե­ծա­նիվ էր քշում, հետն էլ վա­խե­նա­լով, թե՝ «Չ­կանգ­նաց­նեն մեզ ոս­տի­կան­նե­րը՝ խայ­տա­ռակ ըլ­նենք», ­Բաք­վում մեկ­նար­կեց COP29 գա­գա­թա­ժո­ղո­վը, ո­րին այդ­քան եր­կար սպա­սում էր Ա­լիե­ւը: ­Քա­ղա­քա­կան ի­մաս­տով այդ գա­գա­թա­ժո­ղովն ի­րե­նից ինչ-որ ար­տա­ռոց բան չի ներ­կա­յաց­նում. կ­­հա­վաք­վեն, մի քիչ կլի­մա­յից կխո­սեն եւ «կցվրվեն տնե­րով»: ­Սա­կայն Ա­լիե­ւի հա­մար սա կա­րե­ւոր էր այն­քա­նով, որ փոր­ձում է ցույց տալ, թե Ար­ցա­խը հա­յա­թա­փե­լով, ոչ միայն չի ար­ժա­նա­ցել աշ­խար­հի քննա­դա­տութ­յա­նը, այլ բո­լո­րը գա­լիս են ­Բա­քու:

ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱՅԻ «ԳԼԽԻՑ ԿԹՌՆԻ՞»

­­Բայց մեկ բան էլ էր պետք Ա­լիե­ւին: Իր դիր­քը կա­րե­ւո­րե­լու հա­մար պետք էր, որ գա­գա­թա­ժո­ղո­վին հնա­րա­վո­րինս շատ երկր­ներ մաս­նակ­ցեին ա­ռա­ջին դեմ­քե­րի մա­կար­դա­կով: Բ­նա­կա­նա­բար, ա­ռա­ջին հեր­թին խոս­քը լի­դեր պե­տութ­յուն­նե­րի մա­սին է՝ ԱՄՆ, ­Ռու­սաս­տան, ­Չի­նաս­տան եւ այլն: Ա­սենք, ա­ռա­ջին հեր­թին Ա­լիե­ւի հա­մար պետք է որ կա­րե­ւոր­վեր Ա­րեւ­մուտ­քի ներ­կա­յութ­յու­նը: ­Բանն այն է, որ Ար­ցա­խի հետ կապ­ված Ա­րեւ­մուտ­քին «գցե­լով»՝ հրա­ժար­վե­լով ա­րեւմտ­յան հար­թա­կում ա­ռաջ գնալ հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հետ կապ­ված, Ա­լիե­ւը նաեւ այս պա­հին սկսել է ձեռք բե­րել նույն Ար­ւե­մուտ­քի հա­կա­ռա­կոր­դի կեր­պար: Այն կար­գի, որ այս պա­հին քիչ չեն կո­չե­րը, թե պետք է հրա­ժար­վել ադր­բե­ջա­նա­կան գա­զից եւ սկսել պատ­ժա­մի­ջո­ցա­յին քա­ղա­քա­կա­նութ­յուն: Ու այդ դի­նա­մի­կան կա­րող է սրվել, ե­թե ռու­սա­կան հար­թա­կում գնա մին­չեւ վերջ, այն է՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» կնքման:

Ա­ռա­վել եւս, որ այս ի­րա­վի­ճա­կի ֆո­նին բա­վա­կա­նին տա­րօ­րի­նակ ար­ձա­գանք ստա­ցան ­Հա­յաս­տա­նին ուղղ­ված Ա­լիե­ւի վեր­ջին լկտի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րոնք տա­նում էին այն մտքին, թե ­Նի­կո­լը կա­նի այն, ինչ ին­քը կա­սի: Լ­րա­ցավ 44-օր­յա պա­տե­րազ­մի եւ նո­յեմ­բե­րի 9-ի հրա­դա­դա­րի 4 տա­րին, եւ ինչ­պես ցույց է տվել այդ տա­րի­նե­րի պատ­մութ­յու­նը, ­Նի­կոլն ի­րոք «վիր­տո­ւո­զա­բար» է պա­րում Ա­լիե­ւի դու­դու­կի տակ: Ա­սենք, ­Հա­յաս­տա­նին էլ հասց­րել է այն վի­ճա­կին, երբ ան­գամ Վ­րաս­տա­նի լի­բե­րաստ եւ բեր­դի ու­ղին բռնած նա­խա­գահ ­Զու­րա­բիշ­վի­լին է սկսել հո­ղա­յին պա­հանջ­ներ ներ­կա­յաց­նել: ­Բայց, ­Նի­կո­լի գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հաշ­վին այդ շա­հե­կան վի­ճա­կը ձեռք­բե­րած Ա­լիեւն իր ներ­կա­յիս նման ծայ­րա­հեղ լկտի հայ­տա­րա­րութ­յու­նն­­ե­րով նաեւ ինքն ի­րեն է հար­վա­ծում: Այ­սինքն, ցույց տա­լով, թե հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­տի­կան միայն ի­րե­նից է կախ­ված, նա շա­րու­նա­կում է իր վրա կու­տա­կել ա­րեւմտ­յան նե­գա­տիվ ռեակ­ցիան, թե, ­Նի­կո­լը գործ չու­նի, հենց Ալ­իեւն է ի­րենց «գցո­ղը»:

­­Թե­րեւս այդ նե­գա­տի­վը մեղ­մե­լու եւ COP29-ում Ա­րեւ­մուտ­քից տպա­վո­րիչ պատ­վի­րա­կու­թյուն­ներ ստա­նա­լու հա­մար էր, որ Ա­լիե­ւը գնաց եւս մեկ ա­վանտ­յու­րա­յի: ­Կար­ծես թե ի­մաս­տը սա էր՝ ցույց տալ, որ ին­քը ռուս­նե­րի հետ այն­քան էլ սերտ կա­պեր չու­նի, ա­վե­լին, որ ­Մոսկ­վան «տա­կից» իր դեմ է աշ­խա­տում: ­Խոս­քը` գա­գա­թա­ժո­ղո­վի շե­մին քա­ղա­քա­գետ ­Նա­զա­քեթ ­Մա­մե­դո­վա­յին 13 տար­վա ա­զա­տազրկ­ման դա­տա­պար­տե­լու աղ­մուկ հա­նած պատ­մութ­յան մա­սին է, ա­վե­լի կոնկ­րետ՝ որ նրան մե­ղա­վոր են ճա­նա­չել «ռու­սա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան» մեջ՝ դա­տա­պար­տե­լով «պե­տա­կան ​​դա­վա­ճա­նութ­յան հա­մար»։ Իսկ մինչ այդ, նույն «հիմ­քով» ձեր­բա­կա­լել էին եւս եր­կու քա­ղա­քա­գե­տի՝ Իբ­րա­հիմ ­Հա­սա­նո­վին ու Իբ­րա­հիմ ­Գում­բա­տո­վին: Ն­ման է ակ­նար­կի, որ ե­թե «ռուս շպիոն­նե­րի» է բռնում, ու­րեմն ­Մոսկ­վա­յի հետ լուրջ խնդիր­ներ կան: ­Բայց այդ­պե՞ս է…

ՌՈՒՍ ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«­­Ռուս շպիոն­նե­րի» այս պատ­մութ­յու­նը շատ հե­տաքր­քիր ար­մատ­ներ ու­նի: Այս­պես, ըստ ռուս քա­ղա­քա­գետ, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ, Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փոր­ձա­գի­տա­կան ​​կենտ­րո­նի տնօ­րեն, ­Մոսկ­վա­յի պե­տա­կան ​​հա­մալ­սա­րա­նի սո­ցիո­լո­գիա­յի ֆա­կուլ­տե­տի պահ­պա­նո­ղա­կան հե­տա­զո­տութ­յուն­նե­րի կենտ­րո­նի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ, Եվ­րա­սիա­կան կո­մի­տեի ան­դամ, ­Մի­ջազ­գա­յին եվ­րա­սիա­կան շարժ­ման ղե­կա­վա­րի տե­ղա­կալ, տե­ղե­կատ­վա­կան եւ վեր­լու­ծա­կան «Եվ­րա­սիա» պոր­տա­լի գլխա­վոր խմբա­գիր. «Իզ­բորս­կի» ա­կում­բի ան­դամ ­Վա­լե­րի ­Կո­րո­վի­նը ան­ձամբ է շփում­ներ ու­նե­ցել այդ քա­ղա­քա­գետ­նե­րի հետ: Ա­վե­լին, հենց Ադր­բե­ջանն է Ար­ցա­խը հա­յա­թա­փե­լուց ա­ռաջ խաղ սկսել ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան-մե­դիա հար­թա­կում դաշ­նա­կից­ներ գտնե­լու հա­մար, քա­նի որ, ըստ ­Կո­րո­վի­նի. «Այդ պա­հին ադր­բե­ջա­նա­կան կող­մին իս­կա­պես անհ­րա­ժեշտ էր ռու­սա­կան հայ­րե­նա­սի­րա­կան հա­մայն­քի ա­ջակ­ցութ­յու­նը, քա­նի որ պարզ դար­ձավ, որ ­Ռու­սաս­տա­նի ողջ մե­դիա տա­րած­քը, ինչ­պես հե­տա­գա­յում կի­սե­ցին ադր­բե­ջան­ցի գոր­ծըն­կեր­նե­րը, «գրավ­վել է հա­յե­րի կող­մից», եւ հայ­րե­նա­սի­րա­կան հա­մայն­քը, բա­ցա­ռութ­յամբ մի քա­նի հայտ­նի քա­ղա­քա­գետ­նե­րի, լիո­վին հա­մակ­րում է ­Ղա­րա­բա­ղին»։ Այդ թվում՝ հի­շա­տակ­ված «Իզ­բորս­կի» ա­կում­բի մի­ջո­ցով:

­­Կո­րո­վի­նը, ով ան­ձամբ է մաս­նակ­ցել այս պատ­մութ­յա­նը, գրում է. «­Բաք­վից է­մի­սար­նե­րը սկսե­ցին հա­ճա­խա­կի այ­ցե­լել ­Մոսկ­վա: ­Մենք ու­ղիղ գնա­ցինք «Իզ­բորս­կի» ա­կումբ՝ հայ­րե­նա­սեր քա­ղա­քա­գետ­նե­րի, մտա­ծող­նե­րի, գրող­նե­րի, փի­լի­սո­փա­նե­րի եւ փոր­ձա­գետ­նե­րի հա­մայնք։ Ա­կում­բի ղե­կա­վար Ա­լեք­սանդր Պ­րո­խա­նովն այ­ցե­լեց ­Բա­քու, որ­տեղ հան­դի­պում ու­նե­ցավ նա­խա­գահ Իլ­համ Ա­լի­ե­ւի հետ, իսկ հե­տո «Իզ­բորս­կի» ա­կում­բի մի ամ­բողջ պատ­վի­րա­կութ­յուն այ­ցե­լեց Ադր­բե­ջան, այդ թվում՝ փի­լի­սո­փա եւ ­Մի­ջազ­գա­յին եվ­րա­սիա­կան շարժ­ման ա­ռաջ­նորդ Ա­լեք­սանդր ­Դու­գի­նը, ինչ­պես նաեւ. այս տո­ղե­րի հե­ղի­նա­կը…»: Ա­պա ադր­բե­ջա­նա­մետ մի­ջո­ցա­ռում­ներ են կազ­մա­կերպ­վել ­Մոսկ­վա­յում, ­Բա­քվում տար­բեր գոր­ծիչ­նե­րի է կցել այս ա­մե­նին, այդ թվում, նույն ­Կո­րո­վի­նը նկա­տե­լի շփում­ներ է ու­նե­ցել ձեր­բա­կալ­ված քա­ղա­քա­գետ­նե­րի հետ:

Ա­պա ­Կո­րո­վինն ա­վե­լաց­նում է. «­Պատ­կե­րաց­րեք իմ զար­ման­քը, գրե­թե մեկ տա­րի անց, երբ այս ա­մե­նի հա­մար ­Հա­սա­նո­վին, ­Գում­բա­տո­վին եւ ­Մա­մե­դո­վա­յին ձեր­բա­կա­լե­ցին ադր­բե­ջա­նա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րը եւ նե­տե­ցին բանտ: Սկզ­բում դա ինձ զար­մանք ու տա­րա­կու­սանք ա­ռա­ջաց­րեց, հե­տո, երբ մե­ղադ­րան­քի ման­րա­մաս­նե­րը սկսե­ցին հայտն­վել, ես ցնցվե­ցի։ ­Հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն ռու­սա­կան հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րի հետ… Ինձ հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու մե­ղադ­րանք ­Դու­գի­նի հետ»:

Ի­հար­կե, ռուս քա­ղա­քա­գետն այս ա­մե­նով ցույց է տա­լիս, որ մինչ նի­կոլ­յան թի­մը Ա­րեւ­մուտք էր խա­ղում, ա­զե­րի­նե­րը շատ լավ գոր­ծե­ցին ռու­սա­կան դաշ­տում եւ ի­րեն­ցը ստա­ցան. «Երբ Ադր­բե­ջա­նին անհ­րա­ժեշտ էր ­Ռու­սաս­տա­նի կող­մից մե­դիա եւ բա­րո­յա­կան ա­ջակ­ցութ­յուն մին­չեւ ­Ղա­րա­բա­ղի բռնակ­ցու­մը, հատ­կա­պես ռուս հայ­րե­նա­սեր հա­մայն­քի կող­մից, նրանք ա­մեն ինչ ա­րե­ցին մեր բա­րե­հա­ճութ­յու­նը շա­հե­լու հա­մար: ­Մի­ջո­ցա­ռում­ներ պատ­վի­րե­ցին, ի­րենք ե­կան, մեզ տա­րան այն­տեղ, ու­տե­լիք ու ջուր տվե­ցին, հա­մո­զե­ցին, որ ա­մեն կերպ ա­ջակ­ցենք ի­րենց։ ­Բայց գործն ա­վարտ­ված է. ­Ղա­րա­բա­ղը գտնվում է Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղութ­յան տակ, եւ ռուս հայ­րե­նա­սեր­նե­րի, ինչ­պես մե­դիա ակ­տի­վիստ­նե­րի, եւ բո­լոր նրանց, ով­քեր ըն­կել են ադր­բե­ջան­ցի է­մի­սար­նե­րի հնարք­նե­րի տակ, այ­լեւս կա­րի­քը չու­նեն»: ­Սա­կայն այս ան­գամ խոս­քը այլ ե­րե­ւույ­թի մա­սին է: Այն է՝ ե­թե Ա­լիե­ւը ո­րո­շել է «ռու­սա­կան շպիո­նի» տակ գրան­ցել հենց ­Բաք­վի կազ­մա­կեր­պած խա­ղի մեջ ներգ­րավ­ված ադր­բե­ջա­նա­կան քա­ղա­քա­գետ­նե­րին՝ Ա­րեւ­մու­տքին ինչ-որ բան ցույց տա­լու հա­մար, ա­պա դա կա­րո՞ղ է նաեւ նշա­նա­կել, որ ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներն ի­րա­կա­նում այն մա­կար­դա­կի վրա չեն, ինչ­պես փոր­ձում է ներ­կա­յաց­նել Ա­լիե­ւը՝ ա­մեն ան­գամ ­Մոսկ­վա այ­ցե­լե­լիս: ­Կամ, որ միտք ու­նի «գցել» ռուս­նե­րին:

ՆՈՐ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՆ ԲԱՆ ՉՏՎԵՑ

Իսկ պա­տա­հա­կա՞ն է, որ մի շարք տե­ղե­կաց­ված աղբ­յուր­ներ հենց այս ա­մե­նի հետ են կա­պում փաս­տը, որ ­Պու­տի­նը չմաս­նակ­ցեց COP29-ին: Մ­յուս կող­մից, Ա­րեւ­մուտքն էլ ինչ-որ ար­տա­ռոց բարձր մա­կար­դա­կով ­Բա­քու չգնաց: ­Փաս­տը, որ ԱՄՆ-ի պատ­վիա­կութ­յու­նը ղե­կա­վա­րում էր ­Պետ­դե­պար­տա­մեն­տի բա­վա­կա­նին հա­մեստ մա­կար­դա­կի պաշ­տոն­յա, հենց այդ մա­սին է ակ­նար­կում: Ընդ ո­րում, հիմ­նա­կա­նում նույն վի­ճակն է նաեւ ա­րեւմտ­յան մյուս պատ­վի­րա­կութ­յուն­նե­րի հետ կապ­ված: Իսկ ա­րեւմտ­յան լի­բե­րալ լրատ­վա­մի­ջոց­նե­րը փոր­ձում են Ա­լիե­ւի ա­նու­նը կա­պել տար­բեր բնա­պահ­պա­նա­կան սկան­դալ­նե­րի հետ, թեեւ նա հենց բնա­պահ­պա­նա­կան գա­գա­թա­ժո­ղով էր ըն­դու­նել:

­­Բա­ցի այդ, այն ի­րա­վի­ճա­կը, ո­րը Թ­րամ­փի ընտր­վե­լուց հե­տո ա­ռաջ է ե­կել Ա­րեւ­մուտ­քում, իր հեր­թին է հու­շում այն մա­սին, որ այն­տեղ այս պա­հին պար­զա­պես ­Բաք­վի կամ ­Հա­յաս­տա­նի հար­ցե­րը չէ, որ կա­րող են ա­ռա­ջին պլա­նում լի­նել: ­Գու­մա­րած դրան, միան­գա­մայն ա­նո­րոշ է մնում նաեւ ա­պա­գան, հաշ­վի առ­նե­լով, որ Թ­րամ­փի հե­տա­գա քայ­լե­րի հետ կապ­ված միայն տա­րաբ­նույթ վար­կած­ներ են պտտվում:

Այս ի­րա­վի­ճա­կում Ա­լիե­ւը կա­րո՞ղ է նաեւ ­Մոսկ­վա­յի «գլխից թռնել». թե­րեւս քիչ հա­վա­նա­կան է: Ա­մեն դեպ­քում, նա­խօ­րեին Ա­լիե­ւը եւս հայ­տա­րա­րեց, որ Ադր­բե­ջանն ու ­Հա­յաս­տա­նը մոտ են խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի տեքս­տի վե­րա­բեր­յալ վերջ­նա­կան հա­մա­ձայ­նութ­յա­նը: Եվ չմո­ռա­նանք, որ խոս­քը ­Կա­զա­նում ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հի­ման վրա շա­րու­նակ­վող գոր­ծըն­թա­ցի մա­սին է: Ա­լի­ե­ւը միա­ժա­մա­նակ նշել է, որ բա­նակ­ցութ­յուն­նե­րը կշա­րու­նակ­վեն COP29-ի ա­վար­տից հե­տո, այ­սինքն` խո­սակ­ցութ­յու­ննե­րը, թե հենց COP29-ի ժա­մա­նակ հնա­րա­վոր է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» նա­խաս­տո­րագ­րում, ինչ­պես եւ են­թադ­րում էինք, ան­հիմն են: Այ­սինքն, այս պա­հին օ­րա­կար­գում է մնում վար­կա­ծը, որ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ՝ նա­խաս­տո­րագ­րում կա­րող է տե­ղի ու­նե­նալ ղա­զա­խա­կան հար­թա­կում, իսկ ստո­րագ­րու­մը, ե­թե նոր փո­փո­խութ­յուն­ներ չլի­նեն, կլի­նի դեկ­տեմ­բե­րի վեր­ջին՝ ԱՊՀ ոչ պաշ­տո­նա­կան գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում:

Ա­սենք, ներ­կա ի­րա­վի­ճա­կում ­Նի­կո­լը եւս հայտն­վում է «եր­կա­կի խա­ղից դուրս» վի­ճա­կում: Ա­մե­րիկ­յան է­լի­տա­յի այն թե­ւը, ո­րը Բ­լին­քե­նի միջ­նոր­դութ­յամբ ա­ռաջ էր տա­նում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» վա­շինգ­տոն­յան տար­բե­րա­կը, պաշ­տո­նա­վար­ման ա­վար­տին մնա­ցած մոտ եր­կու ա­միս­նե­րին հա­զիվ թե ան­գամ մտա­ծի հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­յի մա­սին: Թ­րամ­փի թի­մից եւս այլ կար­գի ազ­դակ­ներ են գա­լիս, ո­րին դեռ կհաս­նենք: ­Գու­մա­րած, ­Նի­կո­լը ­Բու­դա­պեշ­տում էր, որ­տեղ հա­վաք­վել էին եվ­րո­պա­կան ա­ռաջ­նորդ­նե­րը՝ փոր­ձե­լով գլուխ հա­նել, թե ինչ է պետք սպա­սել Թ­րամ­փից, եւ ինչ ռազ­մա­վա­րութ­յամբ են գոր­ծե­լու: Ն­ման է, որ ոչ մի ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի էլ չե­կան: Այ­սինքն, երբ եվ­րո­պա­ցի­նե­րը չու­նեն «ինչ ա­նել» հար­ցի պա­տաս­խա­նը, ա­պա քիչ հա­վա­նա­կան է, որ հե­ծան­վա­յին զբո­սանք­նե­րի ա­րան­քում ­Նի­կո­լը, հան­դի­պե­լով ­Մակ­րո­նին, ստա­ցած լի­նի ա­րեւմտ­յան կուր­սին հա­վա­տա­րիմ մնա­լու թե­մա­յով ո­գեշն­չող հույ­սեր: Ն­ման ի­րա­վի­ճա­կում, թե­րեւս, ­Նի­կո­լի հա­մար եւս ­Սանկտ ­Պե­տեր­բուր­գում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լը մնում է խել­քին մոտ միակ տար­բե­րա­կը:






Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top