⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Իմ կինը չափահաս է և հաշվետու չէ ինձ, թե որքան աշխատավարձ է ստանում․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)

Ներքաղաքական

Իմ կինը չափահաս է և հաշվետու չէ ինձ, թե որքան աշխատավարձ է ստանում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանը՝ անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի լուրին, ըստ որի Պարսիլյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է: 

«Իմ կինը չափահաս կին է և հաշվետու չէ իմ առաջ, այլ հանրության առաջ։ Ես չէ որ պետք է հաշվետվություն պահանջեմ իմ կնոջից իր աշխատավարձի վերաբերյալ։ Իմ պատկերացրած ընտանիքի մոդելն այդպիսին չէ»,- նշեց պատգամավորը։

Պարսիլյանը նշեց, որ իր կինն աշխատում է կրթահամալիրում և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է։  

Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Մինչ ՔՊ իշխանության գալը Նվարդ Սարգսյանը (Տիգրան Պարսիլյանի կինը) աշխատել և վարձատրվել է ինչպես շարքային քաղաքացի: Բայց մի քանի տարի անց տիկնոջ աշխատավարձը քառապատկվել է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2022 թվականին 1.2 միլիոն դրամ աշխատավարձից պատգամավորի կնոջ աշխատավարձը 2023 թվականին դարձել է 4.9 միլիոն դրամ»:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ