Սերը՝ ամպերից վեր, բայց օրենքից` ոչ. 443 մետր բարձրության վրա արված առաջարկն ավարտվեց ձերբակալությամբ Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին Երևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Հուլիսի 5-ի բախտի կոդ. Չինական հորոսկոպի 5 նշան, որոնց համար փակ դռները կբացվեն Ռուսական ավիացիան խոցել է Զապորոժեի կարեւոր գործարաններից մեկը (Տեսանյութ) Թրամփն Էրմիտաժ այցելելու առիթներ ունեցել է դեռ խորհրդային ժամանակներում (Լուսանկար) Թրամփը հաստատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու պատրաստակամությունը ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Երևանը կրկին կհյուրընկալի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը

Գիշերն Արտաշատում հնչած կրակոցներից մահացածներից մեկը 15-ամյա պատանի է

Քրեական

ՆԳՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Նոյեմբերի 8-ին, ժամը 21-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով քաղաքացիներ: 15 րոպե անց նույն կենտրոնից ստացվել է ևս մի հաղորդում․ բուժօգնության դիմած չորս քաղաքացուց երեքը բուժօգնություն են ստանում, իսկ Ազատամարտիկների փողոցի 15-ամյա բնակիչ Ռուբեն Ռուբենյանը վիրահատարանում մահացել է:

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Արարատի տարածքային ստորաբաժանումների ծառայողները և Արարատի մարզի պարեկները րոպեներ անց դեպքի վայր են մեկնել՝ հնարավոր զարգացումները կանխելու նպատակով։

Մեկնել են նաև Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալներն ու նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 8-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Արտաշատից Ոստան գյուղ տանող ճանապարհի հարակից տարածքում, զավակների հետ կապված վիճաբանության ժամանակ, Արտաշատի Ազատամարտիկների փողոցի բնակիչ 46-ամյա Արտակ Մաթևոսյանը և Աղայան փողոցի բնակիչ 45-ամյա տղամարդը, ըստ նախնական տվյալների, իրենց մոտ եղած հրացաններով կրակել են իրար վրա, ինչի հետևանքով Արտակ Մաթևոսյանը մահացել է, իսկ 46-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Միջադեպի արդյունքում 2 անձ մահացել է, 4-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ 

Ոստիկանների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել են հետագա զարգացումերը և պարզվել են վիճաբանության պատճառն ու դեպքին առնչվող այլ հանգամանքներ, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն։
Ըստ այս պահին հայտնի տվյալների՝ հրազեններից մեկը, որից արձակվել են կրակոցներ, որսորդական է, որը հաշվառված է կրակոցներ արձակողի անվամբ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կան ձերբակալվածներ:

Քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական ու կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են»։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սերը՝ ամպերից վեր, բայց օրենքից` ոչ. 443 մետր բարձրության վրա արված առաջարկն ավարտվեց ձերբակալությամբՈՒՐԱԽ ԵՎ  ՏԽՈՒՐ ՄԱՐԴԸ.ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՇՎԵՑ ԼԵԳԵՆԴԱՐ ԱՐՏԻՍՏ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 96-ԱՄՅԱԿԸԵրբ թշնամիդ տեսնում է, որ դու չես հարգում քո Սահմանադրությունը.. Արտակ ԶաքարյանԵվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ ԳալուզինՄիշուստինը երկուշաբթի օրը բանակցություններ կվարի Փաշինյանի հետԵրևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցիՏարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինՀուլիսի 5-ի բախտի կոդ. Չինական հորոսկոպի 5 նշան, որոնց համար փակ դռները կբացվենՌուսական ավիացիան խոցել է Զապորոժեի կարեւոր գործարաններից մեկը (Տեսանյութ)Թրամփն Էրմիտաժ այցելելու առիթներ ունեցել է դեռ խորհրդային ժամանակներում (Լուսանկար)Թրամփը հաստատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու պատրաստակամությունըԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. ՆեթանյահուԵրևանը կրկին կհյուրընկալի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնըՀուլիսի 6-ին, 7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ․ ինչ է պետք իմանալԱրտակարգ դեպք՝ Երևանում. քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցիՆոր Սահմանադրության ընդունումը մնում է իշխանության օրակարգում. Փաշինյանի ուղերձըՄեդվեդեւ. Թեհրանն ունի նաեւ «ջերմամիջուկային զենք» (Տեսանյութ)Աստղագուշակ հուլիսի 6-ից հուլիսի 12-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համարIMEI-ների միասնական գրանցում. ինչ հնարավորություններ և ինչ ռիսկեր է պարունակում համակարգը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված