Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցից Կճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա Գեւորգյան Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիան Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա Անխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկեր Ռուսական ուժերը նոր ճակա՞տ են բացում Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Ուկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ Բուդանով Կիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերին

ՇՈՒՏՈՎ. Մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ միզաքարային հիվանդության և ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման նորագույն տեխնոլոգիաները այլեւս «Իզմիրլյան» բկ-ում են

Առողջապահական

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ  միզաքարային հիվանդության և ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման նորագույն տեխնոլոգիաներ։

 

    Երևան, 1 նոյեմբերի, 2024թ.: Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան, հետևելովարդիականացման և բուժառուներին ցուցաբերվող բուժօգնության որակի մակարդակի բարձրացման իր քաղաքականությանը, շարունակում է թարմացնել բարձր տեխնոլոգիական բժշկական սարքավորումները և զարգացնել բուժանձնակազմի մասնագիտական ​​հմտությունները: Այս տարի կլինիկան մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլար  ներդնելով ձեռք է բերել համաշխարհային առաջատար ապրանքանիշերի այնպիսի նոր սարքավորումներ, ինչպիսիք են Storz Medical-ը, Olympus-ը և QuantaSystems-ը՝ ամրապնդելով իր դիրքերը որպես բժշկական ծառայություններ իրականացնողտարածաշրջանային առաջատար կենտրոն:

   Սարքավորումների նորացման հիմնական բաղադրիչը MODULITH® SLX-F2 արտամարմնայինհարվածալիքային լիտոտրիպսիայի (ESWL) սարքն է, որը միզային քարերի ոչ ինվազիվ քարափշրման  այն  միակ  տեղնոլոգիան է, որի միջոցով հնարավոր է հարվածային ալիքները կիզակետել մինչև 180 մմներթափանցման խորությամբ:  Համակարգը կառավարվում է կենտրոնացված StorM-Touchհարթակի միջոցով և ունի կիզակետի չափերի ընտրման և հեռակառավարման հնարավորություններ: LithoPos® ներկառուցված համակարգը ապահովում է միզային քարերի ինքնուրույն նշանառում և դրանց լավագույնքարափշրում: Փոխգործողություններիամբողջացումը  DICOM կապող օղակի հետ թույլ է տալիս առավել արդյունավետ աշխատել հիվանդների մեծ հոսքի դեպքերում: Այս տեխնոլոգիաները թույլ են տալիս ուրոլոգիական կլինիկային ապահովել բուժառուների   բարձրորակ,ոչ ինվազիվ բուժում, ինչը հատկապես կարևոր է միզաքարային հիվանդությունների էնդեմիկ գոտում ապրող Հայաստանի Հանրապետության բնակչության համար։

    Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան իր հիմնադրման օրվանից դարձել է Հայաստանի Հանրապետության ուրոլոգիայիբնագավառում նվազագույն ինվազիվտեխնոլոգիաների ներդրման առաջատարը։

    Այստեղ սկսած 2005 թվականից, կատարվում են միզաքարային հիվանդությամբ տառապող պացիենտների միզային քարերի արտամարմնայինհարվածալիքային քարափշրում և լապարոսկոպիկվիրահատություններ։ 2010 թվականից կանոնավոր կերպով օգտագործվում են լազերային տեխնոլոգիաներ, ինչի արդյունքում անձնակազմը ձեռք է բերել ավելի քան 10 000 նմանատիպ միջամտությունների հարուստ փորձ:

    Վերջերս ներդրվել են Օլիմպուս ընկերակցության էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ սարքավորումներ, որոնց 4K տեսապատկերն ապահովում են հետազոտվող տեսադաշտերի պատկերների բացառիկ որակ, որն անգամ բաց վիրահատության տեսանելիությանն է գերազանցում: Այս նորամուծությունն ևս հնարավորություն է տալիս նվազագույն ինվազիվ մեթոդներով և արդյունավետ կերպով բուժել ոչ միայն շագանակագեղձիբարարորակ հիպերպլազիան և միզաքարայինհիվանդությունը, այլև միզային համակարգի ուռուցքային   հիվանդությունները՝ միջազգային չափանիշներին համապատասխան:  

    Կլինիկայի բուժսարքավորումների զինանոցը համալրվել է  նաև Quanta System ընկերության նոր Litho35W հոլմիումի լազերով։ Լազերային այսսարքավորման   հավաք կառուցվածքը ապահովում է ճկունություն և օգտագործման հարմարավետություն։ Ալս ամենը կլինիկան դարձնում ենտարածաշրջանում այն ​​եզակի կլինիկաներից մեկը, որը հագեցած է նմանօրինակ բարձր տեխնոլոգիական սարքավորումներով,  միզային քարերի և լազերային մեթոդով բուժում պահանջող այլ հիվանդությունների բուժման համար:

    Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի փորձառու բուժանձնակազմը իր քրտնաջան աշխատանքի և այս եզակի նորարարական տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ կլինիկայում իրականացվող բուժօգնության որակը համապատասխանեցնել է ուրոլոգիայիգերազանցության միջազգային կենտրոնի մակարդակին և պատրաստ է ուրոլոգիական հիվանդներին մատուցել բարձրորակ և ժամանակակից բուժում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցիցԿճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա ԳեւորգյանԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիանՁանձրալի երեսառած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեինԳյումրու Սուրբ Յոթ Վերք Եկեղեցում պատարագ մատուցվեց, աղոթք բարձրացվեցՀամբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիաՔՊ֊ն հարգող, կարգալույծ եղած սարկավագը նիկոլականներին քլնգող գրառում է կատարելԱնխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկերՌուսական ուժերը նոր ճակա՞տ են բացումՈւկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցումՖրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներովՎրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցըԱրագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույցՈւկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ ԲուդանովԿիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր ազդանշան է հղել ԱրևմուտքինԻնչպես է կեղծվել Եզրաս Սրբազանի մասին КГБ-ի տեղեկանքը. Գեղամ Մանուկյան Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերին ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել ՀՀ-ի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված