Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ» ՆԻԿՈԼԻ ԿԱՄ ՊԱՊՈՅԱՆԻ ՊԱՊԵՐԸ ՉԵՆ ՍՏԵՂԾԵԼ, ՈՐ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ

Վերլուծություն

Ե­րեկ չա­փա­զանց մտա­հո­գիչ ա­հա­զանգ հնչեց­րեց «Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան թան­գա­րան-ինս­տի­տու­տի» նախ­կին տնօ­րեն, պատ­մա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տոր Հայկ Դե­մո­յա­նը՝ հրա­պա­րա­կե­լով հաս­տա­տող լու­սան­կար­ներ: «Հ­րազ­դա­նի կիր­ճում, Ա­րա­գա­ծի (ոչ թե Ա­րա­րա­տի) խրոխտ հա­յաց­քի ներ­քո էքս­կա­վա­տո­րով հենց նոր ոչն­չաց­վեց 300.000 տա­րի ա­ռաջ ձեւա­վոր­ված բնա­կան հու­շար­ձան, ո­րը մայ­րա­քա­ղա­քի այ­ցե­քարտ­ե­րից մեկն էր: Սա դեռ սկիզբն է: Շու­տով էքս­կա­վա­տո­րի թե­թե կով­շով գրո­ղի ծո­ցը կու­ղարկ­վի առն­վազն 10 մետր հաս­տութ­յամբ հա­րուստ հնա­գի­տա­կան շերտ` քա­րի դա­րից մինչեւ ուշ միջ­նա­դար թվագր­վող ի­րե­րով: Անձր­եւից հե­տո` այս­տե­ղով անց­նե­լիս կա­րե­լի է միջ­նա­դար­յան ջնա­րա­կած խե­ցե­ղե­նի մնա­ցորդ­ներ հա­վա­քել: Տե­ղան­քը հո­շո­տե­լուց հե­տո այս­տեղ շենք կկա­ռուց­վի… Մ­շա­կու­թա­յին ե­ղեռ­նա­գոր­ծութ­յուն, կամ ցտե­սութ­յուն Հին Եր­եւան նա­խա­գիծ, մեր օ­րեր…»:

Ի­հար­կե, մին­չեւ վեր­ջին տա­ռը Դե­մո­յա­նը ճիշտ է: «Տա­րօ­րի­նա­կը» միայն նա է, որ նա դեռ զար­մա­նում է նման ի­րա­վի­ճակ­նե­րի վրա: Ն­կա­տի ու­նենք, որ նոր չէ, որ պետք է հաս­տատ­վի, հիմ­նա­վոր­վի, թե որն է նի­կոլ­յան խուն­տա­յի դե­րը. մին­չեւ վերջ ոչն­չաց­նել ա­մեն մի հայ­կա­կա­նութ­յուն, Հա­յաս­տա­նի կա­րո­ղութ­յուն­նե­րի մա­սին ա­մեն մի վկա­յութ­յուն, փաստ, սկսած կրթութ­յու­նից, բա­նա­կից, պե­տա­կան կա­ռա­վա­րու­մից, մշա­կույ­թից, վեր­ջաց­րած` պատ­մութ­յու­նով: Քա­նի՞ նման դեպք միայն այս վեր­ջին օ­րե­րին ֆիքս­վեց: Մի կող­մից՝ ՀՀ ԱԳ նա­խա­րա­րի պաշ­տո­նին նստած Ա­րոն է ա­ռանց մա­զա­չափ քաշ­վե­լու հայ­տա­րա­րում, թե Ցե­ղաս­պա­նութ­յան թե­ման ԱԳՆ-ի օ­րա­կար­գում չկա, եւ միան­գա­մայն ան­պա­տիժ: Մ­յուս կող­մից` Դե­մո­յա­նի նկա­րագ­րա­ծը հնա­գույն պատ­մութ­յան հետ­քերն է բնաջն­ջում՝ ի դեմս «մայ­րա­քա­ղա­քի այ­ցե­քարտ­ե­րից մե­կը» հան­դի­սա­ցող բնա­կան բա­ցառ­իկ հու­շար­ձա­նի…

Բայց այս օ­րե­րին ար­ձա­նագր­ված այս տի­պի եւս մեկ «ե­ղեռ­նա­գոր­ծութ­յան» վրա ա­վե­լի ման­րա­մասն կու­զե­նա­յինք կենտ­րո­նա­նալ: Կա­ռա­վա­րութ­յան նա­խորդ նիս­տի ժա­մա­նակ Նի­կոլ Փա­շին­յա­նը հան­կարծ հի­շեց, որ «Կոն­յակ» ան­վա­նու­մը տե­ղա­նուն է եւ,­ որ­պես խմիչք՝ այն հա­մար­վում է Ֆ­րան­սիա­յի ոչ նյու­թա­կան ար­ժե­քը, իսկ Հա­յաս­տա­նում ար­տադր­վո­ղը ոչ թե կոն­յակ է, այլ` բրեն­դի: Ու ան­մի­ջա­պես էլ շե­յխի հրա­հան­գը «ծաղ­կեց­րեց» նի­կո­լա­կան­նե­րից մե­կը՝ է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րի ա­թո­ռը զբա­ղեց­նող Գե­ւորգ Պա­պո­յա­նը, թե. «Հայ ար­տադ­րող­ներն ի­րենց ար­տադ­րան­քը չեն մակն­շի «Կոն­յակ» ան­վա­նու­մով, ո­րը ԵՄ-ի կող­մից պաշտ­պան­ված աշ­խար­հագ­րա­կան նշում է, փո­խա­րե­նը «Հայ­կա­կան բրեն­դին» կգրան­ցի որ­պես աշ­խար­հագ­րա­կան նշում»:

Մի փոքր պատ­մութ­յուն. կոն­յա­կա­գոր­ծութ­յու­նը Հա­յաս­տա­նում սկիզբ է ա­ռել 1887 թվա­կա­նին՝ Ներ­սես Թաիր­յա­նի կող­մից, ով 1899 թվա­կա­նին գոր­ծա­րա­նը վա­ճա­ռեց Շուս­տով­նե­րին: 1894-ին Եր­եւա­նում կար չորս կոն­յա­կի գոր­ծա­րան, 1914 թվա­կա­նին՝ 15, ո­րոնց մեջ ա­ռա­ջին տե­ղում, ի­հար­կե, Շոս­տով­նե­րի գոր­ծա­րանն էր, ո­րը վե­րած­վեց «Ա­րա­րա­տի»: Այս պատ­մութ­յու­նը գո­նե մեկ բան հաս­տա­տում է՝ կոն­յակ հաս­կա­ցութ­յու­նը Հա­յաս­տա­նում ո´չ Նի­կո­լի պապն է ստեղ­ծել, ո´չ­ էլ, ա­ռա­վել եւս, Պա­պո­յա­նի, որ հի­մա ո­րո­շում են՝ Հա­յաս­տա­նը կոն­յակ ար­տադ­րե­լու ի­րա­վունք ու­նի, թե՝ ոչ: Նաեւ, թե ինչ պատ­մա­կան ծա­գում ու­նի «կոն­յակ» բա­ռը, բո­լո­րը գի­տեն: Ֆ­րան­սիան փոր­ձել է դրա­նից ել­նե­լով՝ գրան­ցել նման ապ­րան­քա­յին նշան եւ ում կա­րող է ար­գե­լել դրա կի­րա­ռու­մը: Ո­րոշ դեպ­քե­րում ստաց­վել է, սա­կայն հայ­կա­կան կոն­յա­կի պա­րա­գա­յում, ե­թե ան­գամ Մակ­րոնն իր էն կաս­կա­ծե­լի կնգա ձեռ­քը բռնած, գնա մի­ջազ­գա­յին դա­տա­րան­նե­րը, հա­ջո­ղութ­յան շանս չու­նեն. Հա­յաս­տա­նում կոն­յակ սկսել են ար­տադ­րել շատ ա­վե­լի վաղ, քան ֆրան­սիա­կան այդ գրան­ցումն է: Եվ պա­տա­հա­կան չէ, որ չկա­րո­ղա­նա­լով ար­գե­լել կոն­յա­կի հայ­կա­կան կի­րա­ռու­մը, դրա դեմ միայն Եվ­րո­պա­յում, շնոր­հիվ Ֆ­րան­սիա­յի դիր­քի, ար­հես­տա­կան ար­գելք­ներ սահ­մա­նե­լով, ֆրան­սիա­ցի­նե­րը դեռ Քո­չար­յա­նի ժա­մա­նակ­նե­րից գնա­ցին այլ ա­վանտ­յու­րա­յի՝ պար­զա­պես գնե­ցին «Ա­րա­րա­տը»: Բայց դա էլ ո­չինչ չտվեց. Հա­յաս­տա­նում սկսե­ցին ի հայտ գալ տար­բեր ար­տադ­րող­ներ, ո­րոն­ցից շա­տե­րը, ա­ռանց «Ա­րա­րատ» բրեն­դի օգ­տա­գործ­ման, ժա­մա­նա­կի ըն­թաց­քում հա­սան կոն­յա­կի միան­գա­մայն բարձր ո­րա­կա­կան մա­կար­դակ­նե­րի եւ հնեց­ման ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի ա­վե­լաց­մա­նը զու­գա­հեռ, այդ մա­կար­դա­կը շա­րու­նա­կում է բարձ­րա­նալ:

Ու հի­մա հար­վա­ծը հասց­վում է Նի­կոլ-­Պա­պո­յա­նի ձեռ­քով՝ ո­րոնք գնում են պաշ­տո­նա­պես «կոն­յակ» տեր­մի­նը Հա­յաս­տա­նում ար­գե­լե­լու: Բա­ցատ­րութ­յուն­նե­րը, որ նրանք դնում են այդ քայ­լի տակ, ի­հար­կե, զա­վեշ­տի են նման: Այ­սինքն, թե ին­չու է Նի­կոլն ըն­դա­ռաջ գնում Մակ­րո­նի «խնդրան­քին», դա ա­ռան­ձին հարց է, ո­րը, վստահ ենք, իր ժա­մա­նա­կին հա­տուկ քննութ­յան օբ­յեկտ կդառ­նա: Իսկ այս պա­հին ու­նենք հստակ փաստ՝ սրա­նով փոր­ձում են ոչն­չաց­նել Հա­յաս­տա­նի հե­թա­կան խորհր­դա­նի­շնե­րից մե­կը, ո­րը, նաեւ չմո­ռա­նանք, մեր երկ­րի ար­տա­հան­ման պո­տենց­իա­լի մեջ միան­գա­մայն էա­կան դիրք է զբա­ղեց­նում:

Կ­հա­ջող­վի՞, ե­րե­ւի ոչ: Ինչ­պես մեզ հետ զրույ­ցում հայտ­նեց հա­յաս­տան­յան կոն­յա­կա­գոր­ծա­կան ըն­կե­րութ­յու­ննե­րից մե­կի ղե­կա­վա­րը (բնա­կան է՝ չներ­կա­յա­նա­լու պայ­մա­նով), սա ի­րենց հա­մար վա­ղուց էր սպա­սե­լի, եւ հասց­րել են քայ­լեր ձեռ­նար­կել: Այն է՝ մի շարք կոնկ­րետ երկր­նե­րում ու­նեն ի­րենց հետ ա­մե­նե­ւին էլ «չփոխ­կա­պակց­ված» ըն­կե­րութ­յուն­ներ, ո­րոնք մեծ հա­ճույ­քով հա­յաս­տան­յան հում­քի հի­ման վրա շշալ­ցում կի­րա­կա­նաց­նեն՝ «Հայ­կա­կան կոն­յակ» տե­սա­կա­նու տակ: «Հաս­կա­նում ենք, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յու­նն­երը կփոր­ձեն դրան խան­գա­րել՝ թե դրսում ոչ մե­կը նման ի­րա­վունք չու­նի: Բայց ե­թե եր­կի­րը հրա­ժար­վում է «Հայ­կա­կան կոն­յակ» տեր­մի­նից, ա­պա դրա հան­դեպ այ­լեւս ոչ մի ի­րա­վունք չու­նի, եւ մեր փաս­տա­բան­նե­րը պատ­րաստ են ցան­կա­ցած դա­տա­րա­նում հիմ­նա­վո­րել նման ար­տադ­րութ­յան օ­րի­նա­կա­նութ­յու­նը»,- ման­րա­մաս­նեց զրու­ցա­կի­ցը: «Հե­տո, հու­սով ենք, որ երբ Հա­յաս­տա­նում ազ­գա­յին հիմ­քի վրա գոր­ծող իշ­խա­նա­կան հա­մա­կարգ կա­ռա­ջա­նա, կկա­րո­ղա­նանք ապ­րան­քա­տե­սա­կը հետ վե­րա­դարձ­նել: Այս պա­հին, ցա­վոք, սա այն ա­մենն է, որ կա­րող ենք ա­նել»,- խոսքն ա­վար­տեց աղբ­յու­րը` նշե­լով նաեւ, որ այլ ըն­կե­րութ­յուն­ներ եւս այդ­պես կվար­վեն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ