Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Մեր թիմի մոտիվացիան այն մարզաշապիկն է, որը մենք կրում ենք. Մոտան` «Չելսիի» դեմ խաղի մասին

Սպորտ

 

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան մամուլի ասուլիսում խոսել է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Լոնդոնի «Չելսիի» դեմ կայանալիք հանդիպման մաիսն։

«Կարծում եմ՝ մեր թիմի մոտիվացիան այն մարզաշապիկն է, որը մենք կրում ենք և սրանից ավելի մեծ մոտիվացիա լինել չի կարող` դուրս գալ խաղադաշտ ու լինել այնպիսի լավ մրցաշարում, ինչպիսին Կոնֆերենցիաների լիգան է, կերտել պատմություն, որը մենք արդեն իսկ արել ենք:

Այո՛, ճիշտ եք՝ թիմին մոտիվացնելը դժվար չէ, բայց ամեն օր է այդպես: Մրցաշրջանի մեկնարկից ի վեր մեր տղաներն ամեն օր մեծ մոտիվացիայով են լցված եղել մեր մարզումների ու խաղերի հանդեպ: Հուսով եմ՝ վաղը ստիպված չեմ լինի նրանց չափից դուրս շատ էներգիա տալ»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ