«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետները

ԱՄՆ-ում միայն նախագահ չէ,որ ընտրում են

Վերլուծություն

Եվ այս­պես, այ­սօր պարզ է դառ­նա­լու, թե ով կզբա­ղեց­նի ԱՄՆ 47-րդ նա­խա­գա­հի դիր­քը (նյութը պատրաստվել է մինչ ընտրությունների արդյունքների հայտնի դառնալը): Վեր­ջին ժա­մա­նակ­ներս ըն­դուն­ված տե­սա­կետ է դար­ձել, թե ով էլ լի­նի ԱՄՆ նոր նա­խա­գա­հը, դրա­նից աշ­խար­հում շատ բան չի փոխ­վի, այ­սինքն, որ երկ­րի քա­ղա­քա­կան կուր­սը կապ­ված չէ նա­խա­գա­հի ան­ձից: Բայց այս մե­դա­լը նաեւ հա­կա­ռակ ե­րեսն ու­նի:

Չ­մո­ռա­նանք, այն­պես չէ, որ ԱՄՆ-ում ինչ-որ ան­ձի ընտ­րում են (կամ այլ ձե­ւով) երկ­րի նա­խա­գահ, եւ վերջ, ա­մեն ինչ մնում է նույ­նը: Ըն­դա­մե­նը ան­ձի չեն ընտ­րում, այդ ան­ձանց թի­կուն­քին կանգ­նած են մասշ­տա­բա­յին ու­ժեր, ո­րոնք ան­գամ դուրս են գա­լիս զուտ կու­սակ­ցա­կան պատ­կա­նե­լութ­յան (դե­մոկ­րատ թե՝ հան­րա­պե­տա­կան) շրջա­նակ­նե­րից: Իսկ ԱՄՆ այս ընտ­րութ­յուն­նե­րը ա­ռանձ­նա­հա­տուկ են նաեւ նրա­նով, որ եր­կու թեկ­նա­ծու­նե­րի թի­կուն­քին կանգ­նած ու­ժե­րը մի շարք ա­ռանց­քա­յին հար­ցե­րով՝ սկսած երկ­րի գա­ղա­փա­րա­խո­սա­կան ա­պա­գա­յից, վեր­ջաց­րած՝ տնտե­սա­կան եւ սո­ցիա­լա­կան մո­դել­նե­րով, ի­րար հետ ընդգծ­ված հա­կա­սութ­յան մեջ են: Ա­վե­լի կոնկ­րետ, այդ բա­վա­կա­նին սուր հա­կա­սութ­յու­նը տե­սա­նե­լի էր դեռ Թ­րամ­փի ա­ռա­ջին նա­խա­գա­հա­կան փու­լից, ո­րը այս տա­րի­նե­րին էլ ա­վե­լի է սրվել: Եվ այն, որ շատ հե­ղի­նա­կա­վոր աղբ­յուր­ներ են խո­սում հե­տընտ­րա­կան բա­խում­նե­րից, ընդ­հուպ՝ քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի հնա­րա­վո­րութ­յան մա­սին, հենց այդ գերս­րա­ցում­նե­րի վկա­յութ­յունն է:

­Պատ­կերն ա­վե­լի լավ տես­նե­լու հա­մար կա­րե­լի է մեջ­բե­րել ռուս սե­նա­տոր Ա­լեք­սեյ Պուշ­կո­վի այս միտ­քը: Այս­պես, թեեւ ռու­սա­կան այլ բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­ներ խո­սում են, թե ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րի ել­քը գո­նե ՌԴ-ի հա­մար բա­ցար­ձա­կա­պես ո­չինչ չի նշա­նա­կում, Պուշ­կո­վը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, այս կար­ծի­քին է. «Ե­թե Հա­րի­սը հաղ­թի, նա կդառ­նա Միաց­յալ Նա­հանգ­նե­րի ա­մե­նա­հա­կաք­րիս­տո­նեա­կան նա­խա­գա­հը` այդ երկ­րի պատ­մութ­յան մեջ, ինչ­պես նաեւ այն ար­ժեք­նե­րի ա­մե­նա­ջերմ հա­կա­ռա­կոր­դը, ո­րոնց վրա հիմն­ված են հա­մաշ­խար­հա­յին այլ կրոն­ներ: «Ինչ­պե՞ս ես հա­մար­ձակ­վում ա­սել «Շ­նոր­հա­վոր Սուրբ Ծ­նունդ», - ա­սում է Հա­րի­սը»: Եվ հե­տո ա­մեն ինչ գնում է նրա ցու­ցա­կով՝ միա­սեռ ա­մուս­նութ­յուն­ներ եւ­ որ­դեգ­րում­ներ, հիա­ցում «ոչ­բի­նար» ան­հատ­նե­րի եւ­ ա­մե­նա­տար­բեր հրեշ­նե­րի հան­դեպ, լիա­կա­տար ա­ջակ­ցութ­յուն տրանս­գեն­դեր­նե­րին, սե­ռա­փո­խութ­յան վի­րա­հա­տութ­յուն­ներ ե­րե­խա­նե­րի հա­մար եւ­ այլն… Քա­մա­լա Հա­րի­սի ժա­մա­նու­մը Ս­պի­տակ տուն կնշա­նա­կի ոչ միայն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան առ­ճա­կատ­ման խո­րա­ցում Միաց­յալ Նա­հանգ­նե­րի եւ Ռու­սաս­տա­նի միջեւ մեծ պա­տե­րազ­մի շե­մին, այլեւ գա­ղա­փա­րա­կան առ­ճա­կատ­ման հե­տա­գա ու­ժե­ղա­ցում: Ն­րա ետ­եւում կանգ­նած ու­ժե­րը, ինչ­պես ին­քը, սո­ցիա­լա­կան բար­քե­րի ո­լոր­տում նեո­լի­բե­րալ «ար­ժեք­նե­րի» ագ­րե­սիվ հա­մա­կար­գի կրող­ներ են՝ թշնա­մա­բար տրա­մադր­ված մեր հա­յացք­նե­րին, մո­տե­ցում­նե­րին եւ հա­մոզ­մունք­նե­րին…»:

Ն­կա­տենք, խոսքն այն մա­սին չէ, թե ով է Ռու­սաս­տա­նի հա­մար ա­վե­լի հար­մար հա­կա­ռա­կորդ՝ ԱՄՆ-ի ի­րա­կան շա­հե­րի, ռեալ տնտե­սութ­յան զար­գաց­ման, մի­ջազ­գա­յին հարցե­րում պրագ­մա­տիկ քա­ղա­քա­կա­նութ­յան մա­սին խո­սող Թ­րա՞մ­փը: Թե՞ բա­ցա­ռա­պես ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի դրա­ծո­յի հա­մա­րում ու­նե­ցող Հա­րի­սը, հաշ­վի առ­նե­լով, որ այդ ուլտ­րա­լի­բե­րալ ու­ժե­րի կա­ռա­վար­ման փու­լե­րում, նաեւ այդ ու­ժե­րի ակն­հայտ սխալ­նե­րի արդ­յուն­քում Ռու­սաս­տա­նը կա­րո­ղա­ցավ լուրջ հա­ջո­ղութ­յու­ններ ու­նե­նալ ռազ­մա­կան, տնտե­սա­կան եւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հար­թութ­յուն­նե­րում: Այս տե­սանկ­յու­նից  Հա­րի­սը մի­գու­ցե շատ ա­վե­լի հար­մար հա­կա­ռա­կորդ լի­նի: Բայց Պուշ­կովը խո­սում է էլ ա­վե­լի գլո­բալ թե­մա­նե­րի մա­սին, թե նեո­լի­բե­րա­լիզ­մը քա­ղա­քակր­թա­կան ինչ ուղղ­վա­ծութ­յան մեջ է եւ ուր է իր հե­տե­ւից փոր­ձում քարշ տալ ողջ աշ­խար­հը: Իսկ դա, ան­կախ ներ­կա լավ ու վա­տից, հե­ռան­կա­րա­յին ա­ռու­մով լրջա­գույն խնդիր է ողջ աշ­խար­հի հա­մար: Արդ­յուն­քում, մաս­նա­վո­րա­պես Ռու­սաս­տա­նի հա­մար ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րը ստա­նում են այս տես­քը՝ ա­վե­լի լավ է գործ ու­նե­նալ ա­վե­լի ու­ժեղ, բայց պրագ­մա­տիկ Թ­րամ­փի՞ հետ (նրա թի­կուն­քա­յին ու­ժե­րով հան­դերձ), թե՞ բո­լոր սահ­ման­նե­րը վա­ղուց հա­տած եւ աշ­խարհն այս­քան մի­ջու­կա­յին ա­ղե­տին մո­տեց­րած Հա­րի­սի, ո­րի ներ­կա­յաց­րած ուլտ­րա­լի­բե­րաստ­նե­րի թե­ւի հետ ան­գամ խո­սելն է դար­ձել խնդիր:

Ա­հա, հենց սա է, որ այս պա­հին դեռ ինքն իր հա­մար ընտ­րում է ԱՄՆ-ն՝ գա­ղա­փա­րա­խո­սա­կան որ ուղղ­վա­ծութ­յանն է նա­խա­պատ­վութ­յուն տա­լիս, եւ այս հար­ցում Թ­րամփ, թե Հա­րիս հար­ցադ­րումն ի­րա­կա­նում այս­բեր­գի վե­րին հատ­վածն է միայն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Դեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված