Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info

Ներիշխանական թեւերից ում «դուխն» է հերիքելու մինչեւ վերջ

Վերլուծություն

Որքան էլ ՔՊ-ական պատգամավոր, «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը քիչ է մնում արդեն երդում-պատարագ ուտի, որ իշխանության ներսում որեւէ «գզվռտոց» ու նմանատիպ վարքագծի դրսեւորումներ չկան: Սակայն, առնվազն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վերջին հարցազրույցն այլ բանի մասին է փաստում:

Ավելին, ըստ շրջանառվող լուրերի, իշխանության ալենսիմոնյանական թեւից Սիսակ Գաբրիելյանն այս ամբողջ պատմության մեջ ունի իր դերակատարությունը: Մասնավորապես՝ կան կուլիսային խոսակցություններ, թե Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ անելու նախաձեռնության հեղինակը հենց Սիսակ Գաբրիելյանն է։ Ի՞նչ պետք է անի նա այս իրավիճակում, իհարկե՝ պետք է հերքի:

«Չկա նման բան, որ ես ինչ-որ տեղ դիմած լինեմ պարոն Քոչարյանին պաշտոնից զրկելու համար։ Ես որքանով տեղեկացված եմ, մեր խմբակցության քարտուղարը հայտարարել է, որ լսումների մասով կա կարգապահական վարույթ։ Միայն այդքանը գիտեմ», - ասում է Գաբրիելյանը:

Իսկ ճշտող հարցին՝ ինքը դժգո՞հ է Անդրանիկ Քոչարյանի աշխատանքից, պատասխանում է. «Ինչո՞ւ պետք է դժգոհ լինեմ։ Ես դժգոհություն չունեմ ՔՊ-ական որեւէ պատգամավորից, քանի որ դժգոհ լինել ՔՊ-ական պատգամավորից՝ կնշանակի դժգոհ լինել ինքդ քեզնից, ի՞նչ տարբերություն»։ Նախկին լրագրողի ասածը, թերեւս ակնարկ է նաեւ Նիկոլ Փաշինյանին, որ, ի վերջո, ներիշխանական թեւերին իրար դեմ հանելով՝ վերջում ամբողջ դժգոհությունը գեներացվելու է իր դեմ: Բայց, արդյոք, Նիկոլ Փաշինյանն ի վիճակի է վերահսկել իրավիճակը եւ կրունկի տակ պահել բոլոր ՔՊ-ականներին: Իսկ գուցե վաղուց արդեն իր ազդեցությունից դո՞ւրս են հենց իրենք՝ ալենսիմոնյանական թեւի ներկայացուցիչները:

ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ «ԴՈՒԽԸ» ՀԱՍԵԼ Է ՊԻԿԻՆ

Եվ մինչ Նիկոլ Փաշինյանը մնում է մենակ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից «ժառանգություն» ստացած մի քանի կադրերով, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ի ցույց է դնում, թե ովքեր են իր հետ: Չէ, խոսքն ամենեւին էլ ընդդիմության փողոցային պայքարի պիկում ժամանակին իրեն այցելած ԱՄՆ դեսպանի մասին չէ:

Լրագրողների հարցին, թե ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջեւ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո, կարծես, հետաքննություն չի սկսվել, պատասխանատվության ենթարկվողներ չկան, Ալեն Սիմոնյանն արձագանքել է. «ՔՊ-ն ու իշխանությունն ինստիտուցիոնալ կառույց է, ոչ թե մեկ մարդու որոշմամբ են հարցերը լուծվում: Պարոն Քյարամյանը պարկեշտ անձնավորություն է, եւ բազմաթիվ անգամ ինքը տարբեր պաշտոններում եղել է, եւ որեւէ կասկած չունեմ»։

Դեռ թողնենք մի կողմ, որ Ալեն Սիմոնյանն իր պաշտպանության տակ է վերցնում Քյարամյան Արգիշտիին կամ հակառակը՝ վերջինս նրան: Այստեղ ոչ պակաս հատկանշական է Ալեն Սիմոնյանի բարձրագոչ հայտարարությունը, թե ՔՊ-ում մեկ մարդու որոշմամբ չեն հարցերը լուծվում: Մեղմ ասած, նա ցույց է տալիս, որ Փաշինյան Նիկոլի խոսքն այլեւս վերջնական ու անբեկանելի չէ: Եվ եթե այսօր դրվում է Քոչարյան Անդրանիկին պաշտոնանկություն անելու հարցը, վաղն էլ կարող է դրվել Փաշինյան Նիկոլի հարցը: Իսկ մի՞թե այս ամենը չի նկատում Նիկոլ Փաշինյանը, իհարկե՝ նկատում է: Բայց նաեւ գիտի, թե որտեղից է քամին փչում, չլինի Ալեն Սիմոնյանը նրա դեմ դուրս եկողը, լինելու է, օրինակ, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կամ, ասենք, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մարդիկ, ովքեր ավելի հնազանդ ու ջերմեռանդ կծառայեն Արեւմուտքին, քան ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է: Եվ այս առումով՝ անգամ Նիկոլ Փաշինյանին է ձեռնտու արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որպեսզի վերջնականապես «ականազերծի» ՔՊ-ն իր աթոռը ճոճող գործիչներից:

Արտահերթ ընտրություններ ուզում է նաեւ Ալեն Սիմոնյանի սիրտը, ով մասնավորապես նշում է. «Ես ափսոսում եմ, որ մեր ընտրությունները հաջորդ տարի չեն։ Միգուցե իշխանությանը վարկանիշը ցածր է, չնայած վերջին հարցումները ցույց են տալիս, որ ամենաբարձրն է, բայց այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ արտախորհրդարանական ընդդիմություն է։ Դրսում կան ընդդիմադիր ուժեր, որոնք շատ ավելի շատ ձայն ունեն»։

Ըստ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի էլ, ընդդիմության դաշտ գործուղված Նիկոլի հատուկ հանձնարարություններով դեսպան Մարուքյան Էդմոնի ջանքերով

անուղղակի, բայց հստակ կերպով խորհրդարանական ընդդիմությանը փոխանցվել է 2021 թվականի օրինակով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու իշխանության առաջարկը:

 

«Նիկոլ-Աննա զույգի վերջին շրջանի գերակտիվությունը կասկած չի թողնում, որ նրանք պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Ընտրություններ, որի ընթացքում Նիկոլի գլխավոր կարգախոսը լինելու է Ադրբեջանի հետ կեղծ խաղաղության համաձայնագիրը: Այդ կարգախոսով ընտրությունների գնալն ու կրկին հաղթելն Ադրբեջանի հերթական պահանջը (խաղաղության համաձայնագիր ստորագրել ոչ թե Նիկոլի, այլ հայ ժողովրդի հետ) բավարարելու համար Նիկոլի միակ ելքն է»,- կարծում է քաղաքագետը:

 

Ռոբերտ Մարգարյանի կարծիքով՝ Նիկոլը համարձակություն չունի արտահերթ ընտրությունների գնալ, քանի որ դա կնշանակի կորցրել է լեգիտիմությունն ու փորձում է այդպիսով դա վերականգնել: Հետեւաբար արտահերթ ընտրությունների գնալու համար նրան մնում է միայն մեկ միջոց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման գցել խորհրդարանական ընդդիմության գրպանը: Բայց արդյոք դա ձեռնտու է, օրինակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած խորհրդարանական ամենամեծ ընդդիմությանը…

 

ՈՎ ԻՆՉ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՐՏԱՀԵՐԹԻ ԴԵՊՔՈՒՄ

Իրոք, իշխանական բուրգի փլուզման ֆոնին ավելի ու ավելի ակտուալ է դառնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ուրվականը: Օրինակ` Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն ուղիղ է հայտարարում. «Ես ինձ տեսնում եմ որպես թիմի առաջնորդ եւ պատրաստվում եմ մասնակցել առաջիկա ընտրություններին»:

Հնարավոր արտահերթ կամ հերթական ընտրությունների հետ կապված՝ «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն ուշագրավ արդյունքներ է ներկայացրել՝ անցկացված հեռախոսային հարցումների վերաբերյալ, որն իրականացվել է հոկտեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության 1100 բնակիչների շրջանում:

Հանրությանն ուղղված 11 հարցերի ամփոփումը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կա՛մ դեմ է, կա՛մ համաձայն չէ, կա՛մ էլ չի հավատում իշխանության վարած արտաքին եւ ներքին քաղաքականությանը: Սակայն սա չի նշանակում, որ ընդդիմության վիճակն ավելի բարվոք է: Պարզվում է՝ հարցվածները 1-5 բալային սանդղակով «Քաղաքացիական պայմանագրին» տվել են 2,3, «Հայաստան» խմբակցությանը՝ 2,0, «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ 1,9 գնահատական: Այսինքն, խորհրդարանական երեք ուժերին էլ անբավարար գնահատական են ստացել:

Հետեւապես, ի՞նչ ակնկալել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից: «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի գնահատմամբ՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները (հերթական, թե՝ արտահերթ) աչքի են ընկնելու անսպասելի, անհավանական դաշինքներով ու միավորումներով, ինչը գալիք ընտրությունների սուր առանձնահատկությունն է լինելու։

«Հաջողության են հասնելու այն ուժերը, միավորները, ովքեր հայ ժողովրդին ասելիք կունենան։ Ոչ թե բարձրագոչ խոստումներ ու գեղեցիկ լոզունգներ, այլ ասելիք, որն արագ կարող է վերածվել անելիքի՝ այսօրվա մեր իրավիճակին համարժեք։ Հաջողության բանաձեւն է՝ ճիշտ բովանդակություն եւ ճիշտ դեմքեր։ Ապագան նրանցն է, ովքեր կգան Հայաստանի հետպատերազմյան վերականգնման իրատեսական փաթեթով։ Նրանք, ովքեր կունենան ռ

ացիոնալ ասելիք եւ հասարակության հետ աշխատելու մտածված ստրատեգիա, ունենալու են հաջողություն։ Եվ ականատեսն ենք լինելու ամենատարբեր կոալիցիաների, համագործակցության ձեւաչափերի, որովհետեւ լինելու է «ասելիքների», մտավոր պոտենցիալի կենտրոնացման անհրաժեշտություն», - ասում է Վ. Հովհաննիսյանն ու հորդորում դուրս գալ «Ժողովուրդը լիդեր է սպասում, որ հետեւից գնա» թակարդից։ Ի վերջո, ժողովուրդը բովանդակություն եւ իրական ապագա է սպասում։ Ոչ թե ամեն անգամ հայտնվի մի ազգափրկիչ, նկարվեն հետը, իդեալականացնեն, վերջում էլ «խուրդեն» որպես քաղաքական գործիչ ու ճամփեն տուն: Այս համատեքստում կրկին առաջին պլան է մղվում 3-րդ ուժի դերակատարությունը, որը կկարողանա ձերբազատվել նախկին-ներկա հավերժական կռվից ու իսկապես առաջարկել ՀՀ քաղաքացուն ելք՝ ստեղծված օրհասական վիճակից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top