Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Հո չե՞նք տալու Սունդուկյան թատրոնի դուռը կոտրենք. Սարգիս Արզումանյան

Մշակութային

Կրկին «Գոյ»-եցիները չեն կարողանում մուտք գործել հարազատ թատրոն՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը մուտքը փակել է, կողպեքը՝ փոխել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին «Գոյ» թատրոնը հանդես եկավ հայտարարությամբ, որ նոյեմբերի 4-ից վերսկսելու է իր բնականոն աշխատանքը, քանի որ, ըստ ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված իրավական պարզաբանման, այս ամիսների ընթացքում ապօրինաբար էր դադարեցվել «Գոյի» գործունեությունը: Սակայն պարզվում է՝ կրկին փակ են «Գոյ»-ի դռները:

Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ, ով, ի դեպ, սկզբում չկարողացավ պատասխանել հարցերին, քանի, որ գտնվում էր ոստիկանության բաժանմունքում: Շատ ավելի ուշ կրկին կապ հաստատեցինք նրա հետ:

Սարգիս, վերջապես մեզ հաջողվեց Ձեզ հետ զրուցել, ոստիկանությունը Ձեզ բերմա՞ն էր ենթարկել, ի՞նչ է կատարվում:

Ոչ, մենք էին գնացել ոստիկանություն եւ հայցով դիմել, քանի որ մեզ կրկին թույլ չեն տալիս ներս մտել հարազատ թատրոն: Ոստիկանությունը վերցրեց մեր հայցադիմումը ու ամեն բան արեց: Մենք ոստիկանների հետ գնացինք քննչական կոմիտե՝ առաջին բաժին, որ հրատապ հարցին լուծում տան: Հիմա քննիչը նյութերին է ծանոթանում, որից հետո կկանչի հարցաքննության՝ կողմերի ներկայացուցիչներին: Հարցն այն է, որ մարդիկ չեն ենթարկվում օրենքի պահանջին: Արդեն տարիուկես է խախտումներ են անում ու հիմա էլ շարունակում են խախտումների շարանը: Մենք ոստիկանության աշխատակից հրավիրեցինք, որպեսզի մեր մուտքը ապահովեր ներս, սակայն ոստիկանը հրաժարվեց դա անել՝ ասելով, որ չի կարող դա ապահովել: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը թույլ չտվեց մուտք գործենք մեր թատրոն, մուտքի դուռը փոխել է: Մի տեսակ իրեն ամենակարող է զգում եւ անում է այն, ինչ մտքին գալիս է: Հո չէ՞ինք տալու դռները կոտրեինք:

Ի՞նչ եք կարծում՝ Սունդուկյանի թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին ներկայիս իշխանությո՞ւնն է «դուխ» տալիս, որ այդպես բացահայտ խախտում է անում եւ չի պատժվում:

Դե կունենա կապ, որ իրեն այսպես անպարտելի է համարում եւ անբռնազբոս քայլեր թույլ տալիս: Եթե չունենար հովանավոր՝ ի դեմս իշխանության որոշ անդամների, ապա նման վարք չէր դրսեւորի: Չէ որ դատարանն արդեն վերցրել է վարույթ, վարչական դատավարության 8/3 հոդվածում պարզ ասված է, որ եթե հայցը դեռ վիճարկման փուլում է (իսկ մեր հայցը դեռեւս այդ փուլում է), ապա, ըստ օրենքի վերը նշված կետով, կասեցնում է Սունդուկյան թատրոնի գործողությունները՝ մինչ դատարանի որոշումը: Մենք արդեն ունեցել ենք նման նախադեպ՝ 701 որոշման ժամանակ, երբ մենք տվեցինք դատարան, դատարանը վերցրեց վարույթ, ու կասեցվեցին գործողությունները: Դրանից հետո մոտավորապես 4-5 ամիս աշխատել ենք «Գոյ»-ում: Հիմա չգիտեմ՝ ինչ փոխվեց: Փակել է թատրոնի դռները, եւ չենք կարողանում ֆիզիկապես մուտք գործել ներս:

Այդ դեպքում ինչո՞ւ դուրս եկաք թատրոնից: Չէ՞ որ մի քանի օր ներսում էիք եւ հենց այնտեղից էիք կարողանում Ձեր ձայնը բարձրացնել: Մտել էիք, մնայիք մինչեւ վերջ:

Դա ակցիայի նման բան էինք անում: Մենք ցանկանում ենք օրենքով, օրինական կերպով մուտք գործել թատրոն: Մենք օրենք ենք պահում ու ոչ մի ապօրինի գործողություն չենք անում: Քանի որ նրանք ամեն բան անում են ապօրինի, մեր անգամ աննշան անօրինական քայլը դարձնելու են մեծ պատմություն: Մենք օրենքի կողմնակիցն ենք՝ ի տարբերություն իրենց: Ես վստահ եմ՝ հարցը լուծում կստանա: Ճիշտ է, մի քիչ ուշանում է, բայց հաղթանակ կլինի անպայման:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված