Ոստիկանությունը վախենո՞ւմ է ՀՖՖ-ից․ ակնհայտ փաստը չտեսնելու են տալիս․ MediaHub Ասում էին, թե մենք խելահեղ գումարեր ենք պահանջել. Տիկնիզյանի գործակալը` չկայացած տրանսֆերի մասին Ես նրան տեսնում եմ Եվրոպայի լավագույն առաջնություններից մեկում. Կավազաշվիլին` Սպերցյանի մասին «Ով իմ պապուն կասի՝ թուրք, նրա ... ». նոր կադրեր՝ ԱԺ–ում տեղի ունեցած քաշքշուկից (տեսանյութ) Գործ ունեմ ոչ թե իրավապահ համակարգի հետ, այլ հանցավոր խմբի. Սուրեն Մանուկյան Վրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը Բաքուն «զգուշացրել» է Հնդկաստանին․ «Զգոն եղե՛ք» ՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են «մորթում» Ուկրաինան «չի դիմանա» ևս տասը տարվա մարտերին․ Զելենսկի ԵՄ-ն կարող է բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը

Անպայման վերադառնալու եմ. Րաֆֆի Գալստյան

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող ՐԱՖՖԻ ԳԱԼՍՏՅԱՆԸ մեկնել է Հայաստանից: Մշտակա՞ն, թե՞ հայ հանդիսատեսը դեռ առիթ կունենա վայելելու նրա պարը, «Իրավունք»-ը պարզել է հենց նրանից:

— Հանրային լայն արձագանք են գտել լուրերը՝ Ձեր մեկնելու մասին: Ի՞նչ նպատակով եւ որտե՞ղ եք գտնվում:

Մեկնել եմ աշխատանքային նպատակով, որը մեծ տուր է: Հիմնականում Ֆրանսիա, սակայն հանդես եմ գալու Գերմանիայում, Շվեցարիայում, Չեխիայում, Նիդերլանդներում: Այսինքն՝ օրը մեկ քաղաքում պիտի ելույթ ունենամ: Երեք ամիս շարունակ ներկայացնելու եմ «Մարդուկ-Ջարդուկ» ներկայացումը եւ հինգ ամիս էլ կպարեմ «Կարապի լիճը»: Ես լինելու եմ գլխավոր դերում ու պարելու եմ օրը մեջ: Երեք ամսից կվերադառնամ Հայաստան՝ 10 օրով, մի երկու ներկայացում այդտեղ կպարեմ ու կրկին կմեկնեմ: Ի դեպ, Իտալիայում էլ են լինելու հյուրախաղեր: Դա արդեն թատրոնի անձնակազմի հետ կմեկնեմ ու նորից կվերադառնամ Ֆրանսիա: 8 ամսից կվերադառնամ մեր թատրոն՝ չորս ամսով ու հետո տեսնենք ինչպես կդասավորվի հետագան:

— Րաֆֆի, կարո՞ղ է մի օր էլ որոշեք ու մնաք՝ անվերադարձ, ստեղծագործեք օտար երկրում:

Ընդմիշտ մնալու նպատակ չունեմ, համենայնդեպս մոտ տարիները` հաստատ, սակայն կա հնարավորություն, որ այս գրաֆիկով աշխատեմ, այսինքն՝ ճանապարհորդեմ ու հանդես գամ տարբեր բեմահարթակներում: Ի դեպ, արդեն պարային խումբը հավաքված է՝ տարբեր ազգությունների արտիստներ են՝ ռուս, չինացի ղազախ եւ այլն, եւ ես լինելու եմ մենակատար: Իրենք արդեն հավաքվել են ու իրենց փորձերն արդեն արել են, իսկ ես նրանց եմ միանում ավելի ուշ, քանի որ ես արդեն պարել եմ տվյալ ներկայացումը: Անցած տարի մեկնել էի ու աշխատել էի իրենց հետ՝ հասկանալու համար հավանում եմ իրենց աշխատանքը, թե՝ ոչ: Անցա այդ փորձաշրջանը, մեկ տարի մտածում էի եւ որոշեցի, որ՝ այո, կգնամ: Իրականում շատ դժվար է հարազատ թատրոնը թողնել ու գնալ: Ես 6 տարի՝ 17 տարեկանից աշխատել եմ մեր թատրոնում, որտեղ ունեմ իմ հանդիսատեսը, ճանաչումը: Վերջերս էլ ֆիլմում նկարվեցի, որը կոչվում է «Եթե ես կրկին պարեի» ու հայտնիությունս հիմա պիկում է: Ի դեպ, այդ ֆիլմը Հայաստանում ամենից որոնվողն է: Դրսում արդեն ճանաչում են ինձ, ու դա խոսում է այն մասին, որ ֆիլմը ստացել է այն, ինչ ցանկացել է ստանալ:

— Անդրադառնանք նաեւ ֆիլմին…

Ֆիլմը պատմում է 44-օրյա պատերազմի մասին: Ես ֆիլմում բալետի արտիստ եմ, ով պատերազմի ժամանակ կորցնում է իր ոտքերը ու հաշմանդամ է դառնում: Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ռոբերտ Օղլախչյանն է՝ ամերիկահայ, պրոդյուսերը Սերգեյ Հայրապետյանը, իսկ ռեժիսորը Հայկ Վարդանյանն է, զուգընկերս Էլլեն Սաֆարյանն է՝ Արսեն Սաֆարյանի դուստրը, սցենարի հեղինակը Անի Մաղաքյանն է:

Դե ինչ, մեր տաղանդավոր արտիստին մաղթենք բազում բարձր բեմեր եւ անպայման սպասենք հարազատ բեմում՝ վայելելու նրա անզուգական պարը բեմում եւ դերասանական խաղը՝ հեռուստաէկրաններին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Ոստիկանությունը վախենո՞ւմ է ՀՖՖ-ից․ ակնհայտ փաստը չտեսնելու են տալիս․ MediaHubԱսում էին, թե մենք խելահեղ գումարեր ենք պահանջել. Տիկնիզյանի գործակալը` չկայացած տրանսֆերի մասինԵս նրան տեսնում եմ Եվրոպայի լավագույն առաջնություններից մեկում. Կավազաշվիլին` Սպերցյանի մասին «Ով իմ պապուն կասի՝ թուրք, նրա ... ». նոր կադրեր՝ ԱԺ–ում տեղի ունեցած քաշքշուկից (տեսանյութ)Գործ ունեմ ոչ թե իրավապահ համակարգի հետ, այլ հանցավոր խմբի. Սուրեն ՄանուկյանՎրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարըԲաքուն «զգուշացրել» է Հնդկաստանին․ «Զգոն եղե՛ք»Վեց տարեկանում ավելորդ քաշ ունենալը կրկնապատկում է 18 տարեկանում ճարպակալման վտանգը. ECO2025ՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են «մորթում»Ուկրաինան «չի դիմանա» ևս տասը տարվա մարտերին․ ԶելենսկիԳերմանիայի ՊՆ-ն կոշտ է արտահայտվել ՌԴ-ի մասինԵՄ-ն կարող է բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը«Հլը ծափ տուր տենամ», «Բոլորով հլը մի հատ հանգստացեք»․ լեզվակռիվ՝ ԱԺ-ում (տեսանյութ)Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաները«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆՄահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը»ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովելԱրարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվելՄերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքիցՌոնալդուն կարող է վերադառնալ հարազատ ակումբ Որ ֆուտբոլիստները կհեռանան «Ռեալից» Ալոնսոյի նշանակումից հետո Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբանԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացելԵրեւանից Լիոն թռչող օդանավին կայծակ է հարվածելՏարադրամի փոխարժեքները մայիսի 14-ինԾառայե՛ք կամ վճարե՛ք. պատգամավորը պնդում է՝ խուսափելու որեւէ սողանցք չպետք է լինիՊուտինն ու Թրամփը կհանդիպե՞ն Ստամբուլում. Ռուսական աղբյուրՄայիսի 14-ի աստղագուշակԼույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՌուսները Հարավդոնեցկյան ճակատում գրավել են ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույցներից մեկը` Բոգատիրը (Քարտեզ) «Հրապարակ». Հակոբ Ասլանյանը Փաշինյանին հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնումԱրեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»Պապիկյանը Բեռլինում քննարկել է պաշտպանության ոլորտում Գերմանիայի հետ համագործակցությունը«Ժողովուրդ». Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Գալյանը այցելել է «Նուբարաշեն». քաղաքական հաշվա՞րկ էՌԴ-ն լրջորեն պատրաստվում է լայնածավալ հարձակման և ուժերը տեղափոխում է առաջնագծի կարևոր կետեր. Financial TimesՍպասվում է անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովԵրևման Սուրբ Խաչի տոնին եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի սրացումներն անգամ ՔՊ–ում չեն մարսում«Ժողովուրդ». Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը կառերեսվեն. հոկտեմբերի 27-ի գործի հետքերով«Հրապարակ». Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրաՓրկարարները ժամեր անց գտել են Կիևյան կամրջից ցած նետված երիտասարդի մարմինը«Ժողովուրդ». Բունտ ՔՊ-ում՝ գլխավոր դատախազի դեմ. Վարդապետյանի լռությունը սկսում է «ձայնել»Ռուսական բանակը սկսել է թիկունքից շրջանցել Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան (Տեսանյութ, Քարտեզ)Ռուսական C-400 համակարգերը շատ կարևոր դեր են խաղացել Պակիստանի հետ առճակատման մեջ. ՄոդիԱրտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դիԹրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետո
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top