Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

Հույս ունեմ՝ հանքի շահագործման դեպքում համախառն արդյունաբերական արտադրանքի աճը եկող տարի ավելի բարձր կլինի․ Պապոյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

Տնտեսություն

Ամուլսարի հանքի մեկնարկային աշխատանքների համար պետք է 250 մլն դոլար, 100 մլն դոլարը գտել են, մյուս 150 մլն դոլարն ուզում են վերցնել մեր բանկերից, և այստեղ որոշակի պետական աջակցության ակնկալիք կա: Այս մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ զարգացումներ կան Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված:

«Էկոնոմիկայի նախարարությունը պատվիրել է աուդիտ, և դրա արդյունքում կպարզվի՝ մենք կմտնե՞նք դրա տակ, թե՞ չէ, թե՞ Ամուլսարը գնա, ֆինանսավորման այլ աղբյուր ման գա, կամ, օրինակ, ասենք, դա պետք է տեղի ունենա առանց Հայաստանի մասնակցության» ,- ասաց նա։

Միաժամանակ Պապոյանը հույս հայտնեց, որ հանքի բուն շահագործումը կսկսվի չորրորդ եռամսյակում, և դրա արդյունքում մեր երկրի համախառն արդյունաբերական արտադրանքի աճը եկող տարի կլինի ավելի բարձր, քան այս տարի է եղել: «5,3 % էինք ակնկալում, այս տարի՝ 3,7 %: Հենց դրա հաշվին էինք ակնկալում այդ աճը»,- շեշտեց Պապոյանը։ 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ