Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Խոսքերից անդին՝ ի՞նչ եք արել, որ Հայաստանը Եվրոպային մոտենա․ պատգամավորը՝ ԱԳ փոխնախարարին

Ներքաղաքական

Ուզում եմ հասկանալ խոսքերից անդին՝ ձեր կառավարությունը ի՞նչ է արել, որ Հայաստանը Եվրոպային մոտենա, տնտեսությունը հեռացրել եք։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2025-ի պետբյուջեի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց ԱԳ փոխնախարարին։

«Խնդրում եմ մանրամասն ասեք, թե ի՞նչ են արել Եվրամիությանը, Եվրոպային ինտեգրելու համար»,- նշեց պատգամավորը։ 

Ի պատասխան հարցի՝ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը նշեց, որ այդ հարցում ինքը միշտ հայտնել է իր մտահոգությունը․ «Ես էլ բավարարված չեմ առևտրատնտեսական ծավալով և թվերով, և այդ մասին միշտ բարձրաձայնում եմ թե՛ եվրոպական իմ գործընկերներին, թե՛ Եվրամիության պաշտոնյաներին։ Բայց պետք է նշեմ բոլոր առումներով առաջընթացը, որը կարծում եմ կշարունակվի հատկապես գալիք տարվա ընթացքում»,- ասաց ԱԳ փոխնախարարը։ 

Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ պայմանագրային հիմքը շարունակում է մնալ ՍԵՊԱ-ն և գործընկերության նոր օրակարգը, որի շուրջ բանակցում են՝ կլրացնի այդ փաստաթուղթը։ 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ