Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Փաստ». Ներթիմային նոր զարգացումներ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առիթ ունեցել ենք տեղեկացնելու, որ քպական Անդրանիկ Քոչարյանից ու իր «խմբակից» շատ մեծ դժգոհություն կա հենց ՔՊ-ի ներսում: «Փաստ» թերթի տեղեկություններով, նրա «հարցերը լուծելու» կողմնակից են եղել բավական շատ քպականներ:

Այն, որ վերջինիս նկատմամբ իր իսկ կուսակիցների մեծ մասի վերաբերմունքը, մեղմ ասած, միանշանակ չէ, վկայում էին նաև տարբեր քպականների «նուրբ ակնարկները» նրա հասցեին: Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ընդհանրապես փաստացի Անդրանիկ Քոչարյանի «պորտը տեղը դրեց»՝ նախ իր «վերապահումներն» արտահայտելով հայտնի լսումների ժամանակ տեղի ունեցած սկանդալի վերաբերյալ, ինչպես նաև նշելով, թե «պետք չէր դատախազին վերևում նստացնել. տպավորություն էր, թե սովետական դատավարություն է»:

Հիշեցնենք, որ լսումները նախագահում էր Անդրանիկ Քոչարյանը: Ավելին, Ալեն Սիմոնյանը շատ ուղիղ նշեց. «Իմ փորձառությունը՝ թե՛ կոնֆլիկտներ հրահրելու, թե՛ հարթելու գործում շատ ավելի մեծ է, և կարծում եմ, որ այդ իրավիճակում ավելի ճիշտ կվարվեի»:

Իսկ ընդհանրապես, մեր ունեցած տեղեկություններով, վերջին շրջանում Անդրանիկ Քոչարյանը դարձել է չափազանց զգուշավոր, աշխատում է չհանդիպել և անգամ հեռախոսով չշփվել ուժային կառույցների «իր մարդկանց» և նույնիսկ քպականների մեծ մասի հետ: Ինչ վերաբերում է իր հայտնի «խմբակին» ու վերոնշյալ «իր մարդկանց», ապա բոլորին ակնարկվել է, որ հանգիստ մնան, մինչև «հասկանանք՝ ինչ է լինում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ