Ուկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞ «Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումը Ռուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloomberg էլեկտրաէներգիայի անջատումներ «Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի «Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում է Աստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար «Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդել

«ՏՂԵՐՔ, ԴՈՒՔ ՓԱԽԵՔ, ԳՆԱՑԵՔ, ԿԱՍԵՔ, ԿԳԱՆ ԻՆՁ ԿՏԱՆԵՆ ԷՍՏԵՂԻՑ»․ դա եղավ նրա վերջին խոսքն ու շունչը

Հասարակություն

2020 թվականի Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմում ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ ԷՐԻԿ ՄԵՍՐՈՊԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ էր։ Նոյեմբերի 2-ը նրա ծննդյան օրն է, կդառնար 23 տարեկան։ Արմավիրի զինվորական պանթեոնում գտնվող նրա շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, համաքաղաքացիներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Անմահ հերոս Էրիկ Աբրահամյանը ծնվել է 2001 թվականին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։

Հերոսի մայրը, տիկին ՀԱՅԿՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ, խորը ցավը սրտում Iravunk.com -ի հետ զրույցում նշեց. -

«Էրիկս 5 տարեկանից սկսել է զբաղվել սպորտով, հաճախում էր տարբեր մարզաձևերի. մարտեր առանց կանոնների, ֆուտբոլ, ըմբշամարտ և չինական բռնցքամարտ։ Նաև Արմավիրի մարզի Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների /ԱՄԱԿԱՀ /ՀԿ, «Արծիվ ֊13 Արմավիրի առանձին հատուկ նշանակության վաշտի» սան էր։ Սովորում էր Տեռնոպոլի Ազգային Տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն» բաժնի երկրորդ կուրսում։ 2019֊ին, կիսատ թողնելով ուսումը, որդիս զորակոչվել է Հայոց բանակ։ Ծառայության անցավ ԱՀ Մարտունի 3 զորամասում, հրետանավոր էր։ 2020 թվականի սեպտեմբերի 27֊ին սկսված 44֊օրյա ահաբեկչական պատերազմի ընթացքում եղել է Մարտունու 146 դիրքում, որը թշնամուց 50 մետր էր հեռու գտնվում։ Լինելով հրետանավոր, իր ճշգրիտ հաշվարկների ու արագ կողմնորոշման շնորհիվ, բազմաթիվ ջախջախիչ հարվածներ է հասցրել թշնամուն, ոչնչացնելով հսկայական կենդանի ուժ և տեխնիկա։ Նոյեմբերի 2-ին, իր ծննդյան օրը, Էրիկս վերջին անգամ խոսեց մեզ հետ, բոլոր հարազատների, բարեկամների ու ընկերների հետ։ Նոյեմբերի 2֊ին, նրա ծննդյան օրվա գիշերը, լույս 3֊ին, որդուս տեղափոխել են Մարտունի 2, որտեղ թեժ մարտեր էին ընթանում։ Նա, չնայած հրետանավոր էր, սակայն ընկերները ասում էին, որ գերազանց աչքաչափ ուներ ու դիպուկ կրակող հրաձիգ էր, պատմում էին, որ որդուս հարվածներից հաստատ ոչ մի թշնամու զինվոր չէր վրիպել։ Նոյեմբերի 3-ին, ստացել է ծանր վիրավորում, երբ ընկերները փորձել են օգնել, չի թողել, նրանց կյանքը փրկելու համար ասել է

. «ՏՂԵՐՔ, ԴՈՒՔ ՓԱԽԵՔ, ԴՈՒՔ ԳՆԱՑԵՔ, ԿԱՍԵՔ, ԿԳԱՆ ԻՆՁ ԿՏԱՆԵՆ ԷՍՏԵՂԻՑ»։ Ավաղ, դա եղավ նրա վերջին խոսքն ու շունչը։ Էրիկս ունի կրտսեր եղբայր Էդգարը։»

Անմահ հերոս Էրիկ Աբրահամյանը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 3֊ին։ Հետմահու պարգևատրվել է «Արիության», «Մարտական ծառայություն» մեդալներով, իսկ ավելի վաղ Միջազգային Անվտանգության Ասպետաց ակադեմիայի կողմից «Տիգրան Մեծ» մեդալով, ՀՀ «Առաջին գունդ» ՀԿ կողմից, «Մարտական խաչ» մեդալով, «Անհայտ կորած ազատամարտիկների ՀԿ կազմակերպության կողմից, «Արծիվ 13»հուշամեդալով, բազմաթիվ պատվոգրերով ու շնորհակալագրերով։ Անմահ հերոս Էրիկ Աբրահամյանի ծննդավայրի Արմավիրի թիվ 9 հիմնական դպրոցում անվանակոչվել է դասարան։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ։ ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ.... ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ուկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞«Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումըՌուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloombergէլեկտրաէներգիայի անջատումներ«Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի«Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում էԱստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար«Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդելԵթե այս վաստակաշատ մարդու պես մի հազար հոգի նվիրյալ կառավարիչներ լինեն կապրենք այլ Հայաստանում.Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումըՌուսները կարող են կորցնել Կուպյանսկը (Քարտեզ)Ինչ է Թրամփն ուզում Սանտա ԿլաուսիցԳրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել էԹող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված