ԱՄՆ-ն չի փրկի Եվրոպան ռուսական հարվածներից. Փորձագետ Ռուսական հրթիռները սարսափելի հարված են հասցրել Պրիդնեպրովսկի ՋԷԿ-ին (Տեսանյութ) ՔՊ-ականները սկսել են խեղճանալ մարզերում. ԲԱՄԲԱՍԱՆՔ Հանրապետականները կորցնում են իրենց դիրքերը ԱՄՆ Սենատում Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կարապետյանի փչած փուչիկները Ինչու Լեւոն Քոչարյանն առանձնապես աչքի չի ընկնում վերջին շրջանում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Կարո՞ղ է ամերիկան արեց… ԶԱՐՄԱՆՔ Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ

ՇՏԱՊ.Հայաստանի օգտատերերը թիրախի տակ են. Ահազանգում է հայտնի տեղեկատվական անվտանգության փորձագետը

Թեմա

Հայտնի Տեղեկատվական անվտանգության փորձագետ, Friend ընկերության ղեկավար Արսեն Լեւոնյանը ահազանգում է. WhatsApp-ի միջոցով կիբեռհարձակումներ. Հայաստանի օգտատերերը թիրախի տակ են

Վերջին շրջանում Հայաստանում WhatsApp օգտագործող օգտատերերը հաճախակի են ստանում կասկածելի զանգեր և հաղորդագրություններ արտերկրյա համարներից, մասնավորապես՝ +212 (Մարոկկո) կամ +256 (Ուգանդա) կոդերով։ Կիբեռհանցագործները, օգտվելով WhatsApp-ի որոշակի խոցելիություններից, մուտք են գործում օգտատերերի տվյալներին և փորձում են խաբեությամբ կորզել անձնական կամ ֆինանսական տեղեկություններ։

Այս զանգերը և հաղորդագրությունները հաճախ անհատականացված են և նպատակ ունեն ներգրավելու օգտատերերին վտանգավոր զրույցների մեջ՝ շահելով նրանց վստահությունը և վերջապես կորզելով զգայուն տվյալներ։

Ինչպես պաշտպանվել WhatsApp-ի միջոցով հարձակումներից

1) Անտեսեք և արգելափակեք կասկածելի համարները՝ հատկապես եթե դրանք ունեն +212 կամ +256 կոդ:

2) Թարմացրեք ձեր WhatsApp-ը՝ խոցելիություններից պաշտպանվելու համար:

3) Օգտագործեք երկփուլային վավերացում՝ հավելվածի անվտանգությունը բարձրացնելու համար:

4) Չտրամադրեք անձնական կամ ֆինանսական տվյալներ անծանոթ կամ կասկածելի անձանց:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ