Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Երիտասարդ հաղորդավարներն արժանացան պատվոգրի՝ «Իրավունք»-ի 35-ամյակի առթիվ

Տեսանյութեր

Ինչպես արդեն գրել էինք, «Իրավունք» թերթը մեծ շուքով նշեց իր 35-ամյակը՝ քաղաքական, հասարակական, մշակութային հայտնի գործիչների, թերթի հավատարիմ բարեկամների հետ միասին: 35-ամյակը համեմված էր երգ ու պարով, շնորհավորանքներով եւ ուղերձներով: Հոբելյանական ողջ երեկոն վարել էին երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ՝ Եվրոպական համալսարանի Միջազգային հարաբերություններ բաժնի ուսանողուհի ԷԼԼԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ու Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի շրջանավարտ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանող ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Նրանք բարձր մակարդակով ու պրոֆեսիոնալ կատարեցին իրենց վստահված աշխատանքը:

Ինչպիսի՞ բարդությունների առջեւ կանգնեցիք, չէ որ սա ձեր կյանքում նման մեծ միջոցառում վարելու առաջին փորձն էր:

Գագիկ - Իրականում, որպես այդպիսին, բարդություններ չառաջացան, ավելի շատ ադրենալին էր, հետաքրքրություն, թե ինչպես մեզ կդրսեւորենք՝ պահի տակ ավելացվող նոր տեքստերով հանդերձ: Ու շատ հետաքրքիր զգացողություն կա՝ բեմական լարվածությունը, կարծում եմ, հաղթահարել ենք:

Էլլեն - Իրականում ես շատ միջոցառումներ եմ վարել, սակայն այս միջոցառումը պատասխանատու էր մեզ համար, քանի որ հյուրերն էին ականավոր գործիչներ, դիվանագետներ, եւ ակամայից հուզմունք կար, նաեւ թիմն էր շատ հետաքրքիր: Այդ բարդությունները, ինչպես նշեց Գագիկը, շատ հետաքրքիր անցան՝ նաեւ ի շնորհիվ գործընկերոջս եւ ստեղծագործական թիմի: Այնպես որ, բարդություններն իրենց բնույթով նույնիսկ հաճելի էին:

Գագիկ, ինչո՞ւ որոշեցիք Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում սովորել, ի՞նչը մղեց Ձեզ գնալ այս ճանապարհով:

Փոքր տարիքում՝ դեռ դպրոցում, ծնողներս ուղարկեցին մի փառատոնի մասնակցելու, որը մեջս արթնացրեց սեր դեպի թատրոն, դեպի արվեստ: Դա ճակատագրական եղավ ինձ համար: Մեր ընտանիքում ոչ ոք այդ բնագավառում չէր աշխատում, շատ եմ փնտրել ու հասկացել եմ, որ այդ առումով ես միակն եմ:

Էլլեն, Դուք մեծացել եւ մեծանում եք մի ընտանիքում, որտեղ մշտապես տիրում է մշակութային մթնոլորտ: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավարուհի եւ դերասանուհի Զառա Արամյանը Ձեր մայրն է: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք սովորել միջազգային հարաբերություններ բաժնում, որը ոչ մի կապ չունի կինոյի, դերասանության հետ:

Իրականում շատ հապճեպ կայացրի որոշումս՝ սովորել միջազգային հարաբերություններում: Հայրս մասնագիտությամբ իրավաբան է, ու հաճախ մտածում էի՝ գուցե հորս ուղղությամբ շարունակեմ ու, ամեն դեպքում, ես էլ իրավագիտություն մասնագիտությունն ընտրեմ: Սակայն միշտ շատ հետաքրքրված եմ եղել պատմությամբ, դիվանագիտական հարաբերություններով, ու դա շատ հետաքրքրեց, եւ որոշեցի ու ընտրեցի այս մասնագիտությունը: Չնայած, որ սրտիս մի մեծ անկյունում մեդիան է ու մշակույթը: Այնպես որ, կփորձեմ երկուսն էլ համատեղել: Չնայած` լավ գիտակցում եմ, որ նման դեպքում մեկն ու մեկը պետք է տուժի, սակայն հաստատ դա չի լինի մշակույթը:

Բացի հիմնական ձեր դասերից, ի՞նչ այլ հետաքրքրություններ ունեք:

Գագիկ - Մի գաղտնիք բացեմ նաեւ իմ ընկերների համար: Ես փոքր տարիքից զբաղվել եմ սպորտով՝ կարատե մարզաձեւով: Դե, հաճախում էի, բայց այդքան էլ չեմ սիրել: Որ ասեմ, տանեցիք շատ են ստիպել, որ զբաղվեմ սպորտով, դա էլ ճիշտ չի լինի, բայց, ամեն դեպքում, հետո թողեցի:

Էլլեն - Սկսեմ սպորտից. շատ տարբեր մարզաձեւերով եմ հետաքրքրվել՝ լող, ձիու վրա սլանալ, դասական պարեր: Ի դեպ, ամենից շատ դասկան պարերն եմ սիրել: Եկավ մի դժվար շրջան, երբ հաճախում էի թեթեւ ատլետիկա սպորտաձեւի խմբակ: Դա իսկապես դժար շրջան էր ինձ համար, բայց հիմա, երբ հետ եմ նայում, կասեմ, որ շատ կարեւոր էր: Դա ինձ կոփեց: Այժմ հաճախում եմ պարի: Առհասարակ, սիրում եմ փոփոխություններ՝ մի տեղ հաճախում եմ, հետո թողնում եմ՝ նոր բաներ բացահայտելու ակնկալիքով կրկին հաճախում մեկ այլ վայր:

Իսկ ի՞նչ ֆիլմեր են դիտում մեր երիտասարդները, ինչպիսի՞ երաժշտություն նախընտրում:

ԳագիկԱռհասարակ, ֆիլմ դիտել շատ եմ սիրում, սակայն եթե առանձնացնեմ, պիտի ասեմ, որ իմ ամենից շատ սիրած ֆիլմը` «Հարի Փոթերն» է: Ցավոք, «Հարի Փոթերի» գիրքը չեմ հասցնում կարդալ, բայց անպայման կկարդամ:

Էլլեն - Ինչպես արդեն ասացի, սպորտի մեջ եւ առհասարակ ինձ մոտ ամեն բան շրջան առ շրջան է: Նայած տրամադրության՝ կարող եմ սարսափ դիտել կամ՝ դրամա: Հիմնականում սիրում եմ ծանր ֆիլմեր դիտել: Այ, հիմա մտքիս եկավ «Bella mafia» ֆիլմը: Նույնկերպ էլ երաժշտության հարցում եմ: 

Իսկ այժմյան երաժշտությունը ձեզ դուր գալի՞ս է, ու խոսքը չի վերաբերում, թե ինչ եք լսում դուք, այլ այն` ինչ տարածված է սոցիալական ցանցերում եւ ամենուր:

Էլլեն - Անշուշտ, չեմ սիրում, երբ պրոպագանդում են այնպիսի բաներ, ինչպիսիք ծխախոտն է, ալկոհոլը եւ այլն: Կան երգեր, երաժշտություններ, որոնք ինձ համար հաճելի է լսել այդ բիթ ասվածը: Սակայն, ես ավելի դասական երաժշտության սիրահար եմ: Որքան էլ որ ժամանակն առաջ է շարժվում, եւ անգամ ընկերներս են նախատում՝ ասելով, որ Էլլեն, առաջ գնա, միեւնույնն է, ես դասական երաժշտության սիրահար եմ ու կարծում եմ՝ միակ բանն է, որ չի փոխվի երբեւէ:

Գագիկ - Շատ սիրում եմ երգ-երաժշտություն եւ նրա հետ կապված ամեն բան: Սակայն ներկայիս երաժշտության մեջ կան բաներ, որոնք ինձ համար ընկալելի չեն, որովհետեւ անհասկանալի է, թե որտեղից են վերցրել այդ լադերը եւ բերել մեր հայկական երգարվեստ:

Գագիկ, հրաշալի երգում եք, իսկ կգա՞ մի օր, երբ որոշեք երգել:

Կարծում եմ՝ այո: Անակնկալներ դեռ կլինեն:

Իսկ առջեւում ի՞նչ ծրագրեր ունեք, ինչպե՞ս եք պատկերացնում հետագան:

Էլլեն - Գենետիկորեն մորիցս ինձ փոխանցվել է մեդիաաշխարհում գտնվելու ձգտումը, տեսախցիկի հետ աշխատելը, հաղորդավարությունը: Շատ եմ սիրում այդ աշխատանքն ու այդ ուղղությամբ եմ փորձում քայլեր անել: Այս պահին աշխատում եմ ռադիոյում եւ, այնտեղ գտնվելով՝ փորձում եմ կոփել ձայնս, խոսքս:

Գագիկ - Դեռեւս այդպիսի նշանակալից փոփոխություններ չկան, բայց ամեն բան առջեւում է:

Ի դեպ, մեր հարցազրույցը երիտասարդների հետ նշանավորվեց նաեւ նրանով, որ նրանք «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանի կողմից արժանացան պատվոգրերի՝ hամագործակցության եւ թերթի հոբելյանական երեկոն վարելու համար:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված