Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info

Ով է պտտեցնում Զուրաբիշվիլու «հայկական կառուսելը»

Վերլուծություն

Վ­րա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը, ա­վե­լի կոնկ­րետ՝ դա­տա­խա­զութ­յունն օ­պե­րա­տիվ կեր­պով հար­ցաքն­նութ­յան կան­չեց երկ­րի նա­խա­գահ Սա­լո­մե Զու­րա­բիշ­վի­լիին: Պատ­ճա­ռը, հաս­կա­նա­լի է, հոկ­տեմ­բե­րի 26-ին կա­յա­ցած խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի մա­սին նրա հայ­տա­րա­րութ­յուն­ներն են։

ԻՆՉՈՒ Է ԻՐԱՐ ԱՆՑԵԼ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԸ

Այն, որ այդ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով, ա­վե­լի ըն­դար­ձակ ի­մաս­տով էլ՝ նա­խընտ­րա­կան եւ հե­տընտ­րա­կան փու­լում Զու­րա­բիշ­վի­լին մի ամ­բողջ փունջ քրեո­րեն պատ­ժե­լի գոր­ծո­ղութ­յուն­ներ կա­տա­րեց, ան­գամ ինքն էր հաս­կա­նում՝ կան­խավ խո­սե­լով հնա­րա­վոր ձեր­բա­կալ­ման մա­սին: Կա­րե­լի է կռա­հել, որ հե­տե­ւանք­նե­րը լավ հաս­կա­նա­լով, նաեւ աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով Սա­հա­կաշ­վի­լու ճա­կա­տա­գի­րը, Զու­րա­բիշ­վի­լին պար­զա­պես հնա­րա­վո­րութ­յուն չու­ներ այդ գոր­ծո­ղութ­յուն­նե­րից խու­սա­փել: Ի վեր­ջո, նրան` Ֆ­րան­սիա­յի քա­ղա­քա­ցուն եւ Վ­րաս­տա­նում այդ երկ­րի նախ­կին դես­պա­նին հենց այն­պես չէ, որ ժա­մա­նա­կին կար­գե­ցին Վ­րաս­տա­նի նա­խա­գահ, ին­չը, վեր­ջին հաշ­վով, աշ­խար­հի մասշ­տա­բով ե­րե­ւի չտեսն­ված եւ չլսված դեպք էր: Այ­սինքն, դրսի տե­րե­րի հրա­ման­նե­րը չկա­տա­րե­լու տար­բե­րակ Զու­րա­բիշ­վի­լին չու­ներ, ե­թե ան­գամ դա իր հա­մար բանտ տա­նող ճա­նա­պարհ էր:

­Գու­մա­րած սրան, Վ­րաս­տա­նում «հե­ղաշր­ջու­մը», ո­րի մա­սին շատ խոս­վեց, ինչ­պես եւ են­թադ­րում էինք, այդ­պես էլ չի ստաց­վում: Թե ին­չու, այդ մա­սին դեռ ա­միս­ներ ա­ռաջ խո­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք. ԱՄՆ-ում այս պա­հին ծան­րա­գույն ընտ­րա­փուլ է, եւ այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, ա­վե­լին՝ մին­չեւ գա­լիք հուն­վար, երբ նոր նա­խա­գա­հը կստանձ­նի իր լիա­զո­րութ­յուն­նե­րը, Վա­շինգ­տո­նը հա­զիվ թե Վ­րաս­տա­նով զբաղ­վե­լու ժա­մա­նակ եւ ռե­սուրս­ներ գտնի: Եվ­րո­պան եւս. այս­տեղ էլ կենտ­րո­նա­ցել են ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րի վրա, ո­րը Հին աշ­խար­հի հա­մար եւս ճա­կա­տագ­րա­կան նշա­նա­կութ­յուն ու­նի: Գու­մա­րած Ուկ­րաի­նան, ներ­քին միայն սրվող հար­ցե­րը, եւ Վ­րաս­տա­նի հա­մար այ­լեւս բան չի մնում, բա­ցի ստան­դարտ քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից: Իսկ ե­թե «հե­ղա­փո­խութ­յուն» չկա, ա­պա Զու­րա­բիշ­վի­լու՝ բան­տից խու­սա­փե­լու շան­սե­րը միայն նվա­զում են: Այ­սինքն, նա դա­տա­խա­զութ­յան ա­ռաջ պետք է կոնկ­րետ ա­պա­ցույց­նե­րով հիմ­նա­վո­րի, որ Վ­րաս­տա­նում ընտ­րութ­յուն­նե­րը կեղծ­վել են, եւ ե­թե չկա­րո­ղա­նա, մե­ղադ­րանք­նե­րի մի ամ­բողջ շարք կա­րող է թափ­վել նրա գլխին, ընդ­հուպ՝ կեղ­ծիք­նե­րի մի­ջո­ցով պե­տա­կան հե­ղաշրջ­ման փորձ:

Ա­սենք, Զու­րա­բիշ­վի­լուն կա­րե­լի էր նաեւ չհի­շել: Սա­կայն նա իր այս վեր­ջին օ­րե­րի սկան­դա­լա­յին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րում մեկ միտք եւս հնչեց­րեց, ո­րը թեեւ բա­վա­կա­նին անն­կատ մնաց, բայց հե­տաքր­քիր մտո­րում­նե­րի տե­ղիք է տա­լիս: Այս­պես, Զու­րա­բիշ­վի­լին, խո­սե­լով իր պնդմամբ քվեար­կութ­յու­նը կեղ­ծե­լու մա­սին, նաեւ ա­սաց, թե կի­րառ­վել է «հայ­կա­կան կա­րու­սե­լի» սխե­մա: Թե ինչ է ընտ­րա­կան «կար­ո­ւսե­լը», ի­հար­կե, բո­լո­րը գի­տեն: Նաեւ, որ այն հա­յաս­տան­յան եր­կար տա­րի­նե­րի ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րում ի­րոք լայ­նո­րեն կի­րառ­վել է: Բայց դա ան­վա­նել «հայ­կա­կան կա­րու­սել», այ­սինքն՝ հայ­կա­կան կեղ­ծա­րա­րութ­յան տեխ­նո­լո­գիա, առն­վազն քա­ղա­քա­կան անգ­րա­գի­տութ­յուն է: Օ­րի­նակ` Ա­րեւ­մուտ­քում, այդ թվում՝ ԱՄՆ-ում նման տեխ­նո­լո­գիա կի­րառ­վել է դեռ տաս­նամ­յակ­ներ ա­ռաջ, Վ­րաս­տա­նում եւս հետ­խորհր­դա­յին փու­լում մեկ ան­գամ չէ, որ այն զանգ­վա­ծա­յին գոր­ծարկ­ման մեջ է դրվել: Թե որ­տեղ է «կա­րու­սե­լի» ծա­գում­նա­բա­նութ­յու­նը, ար­դեն անհ­նար է ա­սել, եւ երբ Զու­րա­բիշ­վի­լին դա վե­րագ­րում է Հա­յաս­տա­նին, հար­ցե­րի տե­ղիք է տա­լիս: Այ­սինքն, Զու­րա­բիշ­վի­լին իր դրվա­նա­գի­տա­կան անց­յա­լով, մի երկ­րի դես­պան լի­նե­լով, այլ երկ­րում նա­խա­գահ դառ­նա­լու աֆ­յո­րա­յով հանդերձ, այդ­քան անգ­րա­գե՞տ է, որ «կա­րու­սե­լը» հա­մա­րում է հայ­կա­կան. ե­րե­ւի չէ: Ն­րա նման հայ­տա­րա­րութ­յու­նը «լեզ­վի սայ­թա­քո՞ւմ էր», է­լի քիչ հա­վա­նա­կան է: Ա­մե­նա­հա­վա­նա­կա­նը մնում է դի­տա­վո­րութ­յան տար­բե­րա­կը:

Ո­րոշ աղբ­յուր­ներ այս կար­ծի­քին են. Ա­րեւ­մուտ­քը, ա­վե­լի կոնկ­րետ՝ Հա­յաս­տա­նում կու­րա­տոր կարգ­ված Ֆ­րան­սիան փոր­ձում էր հաս­նել նրան, որ Հա­յաս­տա­նից ոչ թե շնոր­հա­վո­րանք, այլ ընտ­րութ­յուն­նե­րը դա­տա­պար­տող հայ­տա­րա­րութ­յուն ուղղ­վեր «Վ­րա­ցա­կան ե­րա­զան­քին»: Ա­սում են, թե դես­պանն այդ հար­ցով ջանք ու ե­ռանք չի խնա­յել, բայց վեր­ջում Նի­կո­լը, բո­լո­րից էլ ա­ռաջ ըն­կած, ա­մե­նա­ջերմ շնոր­հա­վո­րանք­նե­րը հղեց Կո­բա­խի­ձեին: Այ­սինքն, Զու­րա­բիշ­վի­լու այդ «հայ­կա­կան կա­րու­սե­լը» ֆրան­սիա­ցի­նե­րի հա­մար «սիրտ հո­վաց­նե­լու պես» մի բան էր, եւ ոչ միայն: Նի­կո­լը, թե­րեւս, դրա տակ կա­րող է տես­նել նաեւ շատ խո­րը թանքց­ված ակ­նարկ, որ Ա­րեւ­մուտ­քի աչ­քին, ինչ­պես վրա­ցա­կան ներ­կա իշ­խա­նութ­յուն­նե­րը, նա եւս կա­րող է վե­րած­վել «ոչ այն­քան դե­մոկ­րա­տի»՝ բխող հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Ու այս­տեղ ի­րոք մեծ տրա­մա­բա­նութ­յուն կա:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԱՄԱՐ ԱՆՑՆՈՒՄ Է ԵՐԿՐՈՐԴ ՊԼԱՆ

­Բանն այն է, որ վեր­ջին մե­կու­կես ամ­սում Նի­կոլն ի­րեն առն­վազն չորս ա­րարք է թույլ տվել, ո­րոնք, մեղմ ա­սած, կա­րող են Ա­րեւ­մուտ­քի ոչ թե ըն­դա­մե­նը դու­րը չգալ, այլ ծայ­րա­հեղ մտա­հո­գութ­յուն­ներ ա­ռա­ջաց­նել: Նախ, սեպ­տեմ­բե­րի կե­սե­րին այ­ցե­լեց վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րին, ո­րոնց դեմ Ա­րեւ­մուտ­քը հասց­րել էր հե­ղաշրջ­ման եւ սպա­նութ­յուն­նե­րի փոր­ձեր կազ­մա­կեր­պել: Ա­պա գնաց Մոսկ­վա, այն էլ՝ Պու­տի­նի ծնուն­դին, դրա­նից հե­տո՝ ԲՐԻԿՍ: Հի­մա էլ ողջ Արեւ­մուտ­քը վրա­ցա­կան ընտ­րութ­յուն­նե­րը հռչա­կում է կեղծ­ված, իսկ ին­քը ջեր­մո­րեն շնոր­հա­վո­րում է: Ու այս­տեղ ար­դա­րա­ցում­նե­րը, թե՝ Վ­րաս­տա­նը մեր ար­տա­քին ել­քի հիմ­նա­կան ու­ղին է, բնա­կան է, որ Ա­րեւ­մուտ­քում ոչ մե­կի հա­մար էա­կան չեն. Ի­վա­նիշ­վի­լու պնդմամբ, ա­մե­րիկ­յան դես­պա­նը Վ­րաս­տա­նին պար­տադ­րում էր պա­տե­րազ­մի մեջ մտնել ռուս­նե­րի հետ, չորս օր կռվել ու անց­նել պար­տի­զա­նութ­յուն ա­նե­լու, եւ դրա­նից հե­տո Հա­յաս­տա­նի ճա­նա­պարհ­նե­րը կա­րո՞ղ են ո­րե­ւէ մե­կին հե­տաքրք­րել: Այ­սինքն, որ Ա­րեւ­մուտ­քում Նի­կո­լի ա­մեն մի հեր­թա­կան նման ա­րար­քը գնա­հատ­վում է, որ­պես ի­րենց «գցե­լու» ճա­նա­պար­հով եւս մեկ քայլ, ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է, եւ այս հան­ցա­գոր­ծութ­յան գնա­լու աս­տի­ճան մանկ­լա­վիկ Զու­րա­բիշ­վի­լու մի­ջո­ցով մե­սիջ­ներ հղե­լը միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան տար­բե­րակ է թվում:

­Բայց մյուս կող­մից, այս նոր ի­րա­վի­ճա­կում ա­սել, թե Ա­րեւ­մուտ­քի հիմ­նա­կան դարդ ու ցա­վը Նի­կոլն է, դժվար է ա­սել: Նախ, հիմ­նա­կան խնդիր է Վ­րաս­տա­նը, ո­րը ԱՄՆ-ի հա­մար «Կով­կա­սի բա­նա­լու» դեր ու­նի: Հա­ջոր­դը, տա­րա­ծաշր­ջա­նա­յին վեց երկր­նե­րից չոր­սը շնոր­հա­վո­րել են վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րին, Ռու­սաս­տա­նը, հաս­կա­նա­լի է, դի­վա­նա­գի­տա­կան կա­պե­րի բա­ցա­կա­յութ­յան պատ­ճա­ռով չի շնոր­հա­վո­րե­լու, բայց այն կար­գի քա­ղա­քա­կան-քա­րոզ­չա­կան ա­ջակ­ցությ­ուն է ցու­ցա­բե­րում, որ բա­զում շնոր­հա­վո­րանք­նե­րից էլ ա­վե­լի կա­րե­ւոր է: Այ­սինքն, ԱՄՆ-ի հա­մար նման կա­րե­ւո­րա­գույն հար­ցում տա­րա­ծաշր­ջա­նում գործ­նա­կա­նում ստեղծ­վել է միաս­նա­կան ճա­կատ, ո­րը պետք է որ չա­փա­զանց լուրջ մտա­հո­գութ­յուն ա­ռաջ բե­րեր Վա­շինգ­տո­նում, ե­թե հաշ­վի չառ­նենք ներ­կա մյուս բո­լոր խնդիր­նե­րը:

­Սա­կայն մտա­հոգ­վեն, թե՝ ոչ, էա­կա­նը դա չէ. աշ­խարհն ար­դեն ա­մե­րիկ­յան մտա­հո­գութ­յուն­նե­րին ա­ռանձ­նա­պես չի էլ նա­յում: Շատ ա­վե­լի էա­կան է, որ այդ միաս­նա­կան ճա­կա­տը Վա­շինգ­տո­նի հա­մար միան­գա­մայն ակ­նա­ռու ցու­ցիչ է, որ այս տա­րա­ծաշր­ջա­նը «ձեռ­քից գնում է»: Ու նման ի­րա­վի­ճա­կում պրագ­մա­տիկ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար միայն Նի­կո­լին ի­րենց դաշ­տում պա­հե­լը ոչ է­ֆեկ­տիվ քայլ է: Այդ դեպ­քում Հա­յաս­տա­նը ոչ թե պար­զա­պես կդառ­նա տա­րա­ծաշր­ջա­նա­յին «սպի­տակ ագ­ռավ», այլ՝ «վան­դա­կում գտնվող սպի­տակ ագ­ռավ», ո­րի մի­ջո­ցով, օ­րի­նակ, տա­րա­ծաշր­ջա­նում ՆԱՏՕ տե­ղա­կա­յե­լով եւ ինչ-ինչ ծրագ­րեր ա­ռաջ տա­նե­լով, ո­րե­ւէ արդ­յուն­քի հաս­նե­լու հե­ռան­կար չկա: Մեկ պարզ պատ­ճա­ռով՝ լո­գիս­տի­կա­նե­րի բա­ցա­կա­յութ­յան, եւ ան­գամ օ­դա­յին ու­ղի­նե­րը կա­րող են փակ­վել:

­Նույ­նը կա­րե­լի է ա­սել նաեւ Նի­կո­լի մա­սին. դե­պի Ա­րեւ­մուտք տես­լա­կանն այս ի­րա­վի­ճա­կում տա­նե­լու է «վան­դա­կում գտնվող սպի­տակ ագ­ռա­վի» կար­գա­վի­ճա­կի՝ բո­լոր տե­սա­նե­լի եւ քիչ տե­սա­նե­լի հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Ա­սենք, այս հե­ռան­կա­րը պարզ ե­րե­ւում էր ար­դեն այն պա­հին, երբ վրա­ցա­կան իշ­խա­նություն­նե­րը սկսե­ցին Ա­րեւ­մուտ­քին հու­նից հա­նող ի­րենց ա­ռա­ջին քայ­լե­րը՝ «Օ­տա­րերկր­յա գոր­ծա­կալ­նե­րի մա­սին» օ­րենք, ա­պա՝ ԼԳԲՏ-նե­րին ար­գե­լե­լու օ­րենք, եւ այլն: Ն­ման է, որ Նի­կոլն էլ, ինչ­պես քա­նիցս ժա­մա­նա­կին ա­սել ենք, ԱՄՆ-ի եւ Ֆ­րան­սիա­յի այ­ցե­րի մի­ջո­ցով փոր­ձեց հաս­կա­նալ, թե ինչ հե­ռան­կար­ներ ու­նի ա­րեւմտ­յան կուր­սը, եւ երբ այդ ա­մե­նին մե­կը մյու­սի հե­տե­ւից հա­ջոր­դե­ցին Ա­րեւ­մուտ­քին նյար­դայ­նաց­նող այդ քայ­լե­րը, կա­րե­լի է կռա­հել, որ այդ­քան էլ մեծ հե­ռան­կար­ներ չի տես­նում:

ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ՌՈՒՍԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԻՆ

Այն, որ նման ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լը նաեւ գոր­ծըն­թաց­նե­րը «պաու­զա­յի վրա դնե­լու» հնա­րա­վո­րութ­յուն պրակ­տի­կա­պես չու­նի, դա էլ է ակն­հայտ: Նաեւ, որ այս փու­լում, ու­զած թե չու­զած, մնում է «խա­ղալ» ռու­սա­կան վեկ­տո­րի ուղ­ղութ­յամբ, ո­րի վերջ­նա­կան «պե­չա­տը» կա­րող է դառ­նալ նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի հեն­քով «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» կնքու­մը: Ճիշտ է, դեռ պետք է նաեւ սպա­սել ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յու­ննե­րի արդ­յունք­նե­րին, բայց ա­սել, թե ան­կախ հաղ­թո­ղից, Վա­շինգ­տո­նի կուր­սի մեջ էա­կան բան կփոխ­վի, ե­րե­ւի սխալ է: Այն ի­մաս­տով, որ թվարկ­ված բո­լոր գոր­ծըն­թաց­նե­րը, ինչ խոսք, ՌԴ-ԱՄՆ պայ­քա­րի ընդ­հա­նուր շղ­թա­յի տար­բեր դրվագ­ներն են, եւ ե­թե այդ պայ­քա­րը հա­սել է մի­ջու­կա­յին հար­ված­նե­րի փո­խա­նակ­ման մեծ հա­վա­նա­կա­նութ­յան մա­կար­դա­կի, ա­պա այս­տեղ ԱՄՆ նոր նա­խա­գա­հի ով լի­նե­լուց շատ բան կախ­ված չէ՝ պետք է ըն­դա­մե­նը ո­րո­շի՝ գնո՞ւմ է նման բախ­ման, թե՞ աշ­խար­հի ոչն­չաց­ման հե­ռան­կարն ան­գամ Հա­րի­սին կբե­րի պրագ­մա­տիկ հար­թութ­յուն:

Այս­պի­սով, շատ ա­վե­լի նման է, որ Նի­կոլն ար­դեն ոչ թե եր­կընտ­րան­քի ա­ռաջ է, այլ ստիպ­ված է ա­ռաջ գնալ մեկ ուղ­ղութ­յամբ, ո­րի մա­սին էր ակ­նար­կում ԲՐԻԿՍ-ում Ա­լիե­ւի հետ այդ­քան «հեշտ լե­զու գտնե­լը»:






Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top