Պետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերով Կիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ) Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ է Ալիեւն աշխարհում միայն երկու գերտերություն է տեսնում՝ ԱՄՆ-ն և Չինաստանը ՌԴ-ում ժանտախտի փորձանոթ է կոտրվել․ գիտնականը մահացել է, հարյուրավոր մարդիկ մեկուսացվել Անատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկան հասակում Մահացել է բանաստեղծ, հրապարակախոս Արտաշես Արամը Ես որեւէ մեկը չեմ, որ կամ ճանաչեմ Ղրիմը, կամ չճանաչեմ․ Մամիկոն Ասլանյան Նորածին երեխա է մահացել, մայրը՝ հիվանդանոցում․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Այս տարի Էրեբունի-Երևանը տոնում ենք երկու օր․ Տիգրան Ավինյան

Հարված թիկունքի՞ց, թե՞ մտավոր սեփականության յուրացում «Առաքելություն Հայաստան» հկ-ի կողմից

Թեմա

Օրեր առաջ «Միասին» կրթամշակութային, սոցիալական, հոգեւոր դաստիարակչական համահայկական ՀԿ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի «Առաքելություն Հայաստան» բարեգործական հկ-ի  կողմից տեղի է ունեցել «Միասին» հկ-ի մտավոր սեփականության յուրացում ու գրագողություն, ինչի՞ մասին է խոսքը եւ ի՞նչ գործընթաց է հաջորդել պաշտոնական հաղորդագրության, ինչպես նաեւ «Միասին» հկ-ի կատարած  ահռելի աշխատանքի եւ ապագա ծրագրերի մասին «Իրավունք ՏՎ»-ի տաղավարում զրուցել ենք «Միասին» կրթամշակությանին, սոցիալական, հոգեւոր դաստիարակչական համահայկական ՀԿ-ի նախագահ ԳԵՎՈՐԳ ՉԻՉՅԱՆԻ եւ  հկ-ի անդամ» «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ճամբարի համակարգող ՍԻՐՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ ՀԵՏ:

Նկատենք, որ  «Առաքելություն Հայաստան» բարեգործական հկ-ի սոցիալական աշխատողը ժամանակին «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում իր գովեստի խոսքերն ու շնորհակալությունն է հայտնել «Միասին» հկ-ին եւ հույս հայտնել հետագա համագործակցության համար։ 

-Պարոն Չիչյան, ե՞րբ է հիմնադրվել «ՄԻԱՍԻՆ» հասարակական կազմակերպությունը և հակիրճ ներկայացրեք «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ի հիմնական գործունեության թիրախային խմբերը:

- «ՄԻԱՍԻՆ» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին:

«ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ի ուշադրության կենտրոնում գյուղական կյանքի աշխուժացումն է, հասարակության խոցելի խմբերը՝ հաշմանդամներ, տարեցներ, Արցախից տեղահանված, Արցախյան պատերազմներից տուժած, զոհված քաղաքացիների ընտանիքներ և այլք:

«Միասին» ՀԿ-ի նպատակն է համահայկական հարթակներից մեկը դառնալով՝ նպաստել ազգային ներուժի ու ջանքերի միավորմանը, կրթամշակութային, սոցիալական, հոգևոր առկա խնդիրների լուծմանը՝ Հայաստանի բնակչության, արցախահայության և սփյուռքահայերի տարբեր տարիքային ու սոցիալական խմբերի շրջանում, կյանքի ամենատարբեր ոլորտներում: Վերջինիս տեսլականներից է՝ նպաստել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Մեր կազմակերպությունը գործունեության կարճ ժամանակահատվածում իրականացրել է զգալի աշխատանք՝ կյանքի կոչելով սոցիալական, կրթամշակութային, բարեգործական շուրջ երկու տասնյակ ծրագրեր ու նախագծեր, որոնք մեծ արձագանք են գտել Հայաստանում և Սփյուռքում,հանրության շրջանում արժանացել հավանության:

Մեր մասշտաբային ծրագրերից էր 2023 թվականին Հայաստանից և Արցախից տեղահանված 20 տարեցների համար Ծաղկաձորում կազմակերպած «Ոսկե սերունդ» հնգօրյա սոցիալ-կրթական ամառային ճամբարը՝ ուղղված տարեցների հիմնախնդիրների բարձրացմանը և երիտասարդ ներուժի բացահայտմանն ու զարգացմանը:

 

- Օրեր առաջ «Միասին» ՀԿ-ն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից տեղի է ունեցել «Միասին» ՀԿ-իմտավոր սեփականության յուրացում ուգրագողություն, մանրամասնեք խնդրեմ ինչի՞մասին է խոսքը:

 

- Ինչպես նշեցի, «Միասին» ՀԿ-ն 2023 թվականին Հայաստանում առաջին անգամ իրականացրեց սոցիալապես անապահով, միայնակ ապրող տարեցների համար (այդ թվում՝ Արցախից տեղահանված) իր բովանդակությամբ և ձևաչափով աննախադեպ, Հայաստանում և Սփյուռքում մեծ հնչեղություն ստացած «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական անվճար ճամբարը: Նպատակը մեկն էր․հասարակության ուշադրությունը բևեռել տարեցներիհիմնախնդիրներին, նրանց մի քանի օրով կտրելառօրյա հոգսերից ու ապրումներից, ցուցաբերելսոցիալ-հոգեբանական աջակցություն` կազմակերպելով օգտակար և հետաքրքիր ժամանց, կրթամշակութային, սոցիալական, հոգեբանականզանազան միջոցառումներ և հանդիպումներ, հոգևորզրույցներ:

2023 թվականին ծրագիրն իրականություն դարձավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր Սեղան» հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրում հիմնականում ընդգրկվել են «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի երևանյան և համայնքային կենտրոնների շահառուները, ինչպես նաև «Միասին»-ի կողմից ընտրված շահառուներ Էջմիածին և Երևան քաղաքներից:

2024 թվականին «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն, նկատի առնելով իրենց շահառուների գոհունակությունն ու ծրագրից ստացած տպավորությունները, մեզ առաջարկեց ծրագիրն իրականացնել համատեղ ուժերով․ 4 փուլնախատեսված էր իրականացնել ամռանը, 2-ը՝աշնանը։ Նախանշվում էր նաև ծրագիրը համատեղ իրականացնել տարվա բոլոր ամիսներին:

Ամառային ճամբարի 4 փուլն իրականություն դարձավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրին մասնակցեց ընդհանուր առմամբ 111 շահառու: 

«Միասին» ՀԿ-ն, որը համարվում է նշյալ ծրագրի իրավատերը, սոցիալական ցանցերից պատահաբար տեղեկանում է, որ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) ֆինանսավորմամբ Ծաղկաձորում 2 փուլով իրականացնում է աշնանային հնգօրյա ճամբար՝ իրենց շահառու տարեցների համար:

Բնականաբար, շատ հասկանալի պատճառներով, այն չի կրում «Ոսկե սերունդ» անվանումը (ծրագիր, որի հեղինակային իրավունքները, որպես մտավոր սեփականություն, ի պահ են տրված «Հայհեղինակ» ՀԿ-ին):

Երբ հիշյալ կազմակերպությունից պահանջեցինք ներկայացնել ծրագիր-ժամանակացույցը՝ մեզ համար պարզ դարձավ, որ այն իր գաղափարական, նպատակային, բովանդակային շեշտադրումներով «Միասին» ՀԿ-ի «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ամառային ճամբարի կրկնօրինակումն է (կառուցվածքային գրեթե աննշան փոփոխություններով)։

 

 

- Ի՞նչ գործընթաց է հաջորդել Ձերհայտարարությանը:

- Թե գործընթացներն ինչ փուլ կթևակոխեն, կարծում ենք՝ կապված է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի արձագանքից: Մեր նպատակը ստեղծված իրավիճակին արդարացի, ազնիվ լուծում տալն է և առանց միմյանց նվազ հոգս պատճառելով՝ վերականգնել մեր կազմակերպության ոտնահարված իրավունքները:

Առհասարակ, կարծում ենք, որ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից նման արարքն ո՛չ միայն հեղինակային իրավունքի կոպիտ խախտում է, մտավոր սեփականության յուրացում ու գրագողություն, այլև գործընկերային էթիկայի ու հարաբերությունների նսեմացում:

Մենք հարգում ենք «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հետ ձևավորած համագործակցությունը,միասին իրականացրած ահռելի աշխատանքը,ներդրած ժամանակն ու ռեսուրսները՝ ծրագրի բարեհաջող կատարման համար և նույն վերաբերմունքն էլ ակնկալում էինք նրանցից:«Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը, սակայն, նախընտրեց գործել «միայնակ»՝ անտեսելով բոլոր պայմանավորվածություններն ու գործընկերային նորմերը՝ «Միասին» ՀԿ-ինհասցնելով բարոյական և իրավական վնաս:

Այս հանգրվանում հորդորում ենք «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ին՝ դադարեցնել հետայսու ծրագրի իրականացումը: Մենք միշտ բաց ենք եղել քննարկումների առջև և հիմա էլ բաց ենքառողջ բանակցությունների՝ ստեղծված իրավիճակին ճիշտ հանգուցալուծում տալու համար։

Առավել մանրամասն առաջարկվող տեսանյութում

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Պետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերովԿիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ)Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ էԱլիեւն աշխարհում միայն երկու գերտերություն է տեսնում՝ ԱՄՆ-ն և ՉինաստանըՌԴ-ում ժանտախտի փորձանոթ է կոտրվել․ գիտնականը մահացել է, հարյուրավոր մարդիկ մեկուսացվելԱնատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկան հասակումՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՖրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ՆԱՏՕ-ի ծրագրերը. PoliticoՄահացել է բանաստեղծ, հրապարակախոս Արտաշես ԱրամըՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՌուսաստանի ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին խորհուրդ է տվել լքել ԿիևըԵս որեւէ մեկը չեմ, որ կամ ճանաչեմ Ղրիմը, կամ չճանաչեմ․ Մամիկոն ԱսլանյանՆորածին երեխա է մահացել, մայրը՝ հիվանդանոցում․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելԱյս տարի Էրեբունի-Երևանը տոնում ենք երկու օր․ Տիգրան Ավինյան Նրանք անգամ արժանի չեն տեսնելու այն, ինչը մենք ենք տեսնում. իրենց տեսածը սարսափելի է լինելու․ ՏոնոյանՁերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկըՀայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ներկայացվել է նոր անձնագրի պաշտպանական տարրերըՇրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովՔրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն էՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված