Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԱԱ-2024. Արցախցի Էրիկ Առուստամյանի հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ(տեսանյութ)

Սպորտ

Արցախցի Էրիկ Առստամյանը ադրբեջանցու նկատմամբ հաղթանակով դուրս եկավ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող առաջնության 57 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Էրիկ Առստամյանը 3:2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Թաղի Նասիբովին:

Առաջին ռաունդում 17-ամյա բռնցքամարտիկը շատ ակտիվ էր, բայց մրցակցի հարվածները հասնում էին նպատակին: Մրցավարները հաղթանակը տվեցին ադրբեջանցուն:

Երկրորդ ռաունդում Էրիկ Առստամյանն ավելացրեց ճնշումը եւ անցավ հակագրոհի: Ռինգի մրցավարներից 4-ը հաղթանակը տվեցին արցախցի բռնցքամարտիկին:

Երրորդ ռաունդում էլ 17-ամյա բռնցքամարտիկը շարունակեց ակտիվ գրոհները եւ գրանցեց  հաղթանակ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ