⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում ՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողին ԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ը ԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times «Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.Goal Մայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա Գրիգորյան Ռուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո) Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ Շարմազանով Նախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անեն

Ո՞վ է պատասխան տալու զանգվածային այս ապօրինությունների համար. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ՀՀ պետական բյուջեն մեր բոլորիս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է: ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ այսպիսի հուզիչ հայտարարությամբ է հանդես եկել ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ: Բայց զարմանալին այն է, որ այդ մեծ ընտանեկան բյուջեով, չգիտես ինչու, միայն ՔՊ-ականների կյանքն է բարելավում: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ այս հարցում իր նկատառումն է նշել: «Ընտանեկան բյուջեն» շատ անհավասար է բաժանվում. Աննա Հակոբյանը տասնյակ հազարանոց (դոլար) պայուսակներ է բռնում, իսկ տասնյակ հազարավոր հայաստանցի կանայք ամեն րոպե մտածում են օրվա հացի մասին, պետական գնումների «առյուծի բաժինն» իրականացվում է մեկ աղբյուրից, 2020-21թթ 0 գումար եւ գույք հայտարարագրած ՔՊ-ականներն ու, հատկապես նրանց բարեկամները, այսօր արդեն աստղաբաշխական գումարներ եւ անշարժ գույքեր ունեն: Տեսնես, ինչո՞ւ է «ընտանեկան բյուջեն» այդքան անհավասար բաժանվում «ընտանիքի անդամների» միջեւ», - հարց է բարձրացնում նա:

Հիշո՞ւմ եք ավտոմեքենաների մգացված ապակիների դեմ անողոք պայքարը, թե ինչպես էին ոստիկանները տուգանում եւ ստիպում, որ մարդիկ քերեն մգացնող շերտը։ Եվ ահա Վճռաբեկ դատարանը հաստատել է, որ սա լրիվ ապօրինի էր, քանի որ ՀՀ-ում օրենքի նման պահանջ չկա։ Այս որոշումն, իհարկե, զարմանալի չէ, նույնիսկ բնական ու կանխատեսելի է: Սակայն, զարմանալին ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ արձագանքն է: ՔՊ-ական պատգամավորն ասում է. «Վճռաբեկ դատարանում մենք անելիք ունենք»: Իսկ անդրադառնալով վերոնշյալին՝ փաստաբան Սոս Հակոբյանն արձանագրում է. «Սա է իշխանության վերաբերմունքը բարձրագույն դատական ատյանին... Նորմալ երկրում այս հայտարարության դեպքով միայն պետք է վարույթ հարուցվեր կամ գոնե ԱԺ-ն էթիկայի հանձնաժողովի միջոցով պատժեր իր կապերը բաց թողած պատգամավորին: Իսկ անգրագիտության ճչացող դրսեւորումը նրանում է, որ դատական երեք ատյաններն արդեն երեւի 2 տարի է` ասում են, որ պլյոնկաների մասով ՀՀ օրենսդրությունը սահմանափակում չունի, այ օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, օրենք չկա՛»: Այսինքն՝ եթե, այսպես կոչված, «պլյոնկաները» լավ բան չեն, ապա խնդիրը լուծված չէ բացառապես այն պատճառով, որ օրենսդիր մարմինը այդ հարցը չի լուծել: Հետեւապես, ո՞ւմ վրա է մունաթ գալիս Քոչարյան Անդոն: Բայց սա էլ մի կողմ, փաստորեն, տասնյակ հազարավոր մարդկանց տուգանել են մգացված ապակիների համար եւ ստիպել դրանք պոկել, մինչդեռ օրենքի նման պահանջ չի եղել: Ո՞վ է պատասխան տալու զանգվածային այս ապօրինությունների համար:

Ուշագրավ գրառմամբ է հանդես եկել քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Նա ահազանգել է, որ վերլուծաբան Լիլիթ Դալլաքյանի ենթադրյալ ուղղորդմամբ քաղաքացին զանգահարել եւ սպառնացել է իրեն։ «Տենաս նիկոլական վերլուծաբան Լիլիթ Դալլաքյանն ա՞ ուղղորդել, որ այդ համարից ինձ զանգեն սպառնան, թե դա այդ երիտասարդի անձնական նախաձեռնությունն ա։ Տենաս այդ կապակցությամբ վերջում ինչ ցուցմունք ա տալու, իր վրա ա վեկալելու, թե Լիլիթին ա փուռը տալու...»,- գրել է Կիվիրյանը։ Այս ողջ պատմության մեջ բայց ամենազարմանալին այն է, որ երբեմնի քաղաքական, պետական գործիչ ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ դուստրը դարձել է նիկոլական վերլուծաբան: Հետաքրքիր բան է կյանքը, Վիկտոր Դալլաքյանն այնքան պայքարեց իր զեմլյակ Էդմոն Մարուքյանի դեմ, որ վերջում ընտանիքի անդա՞մը քաղաքականության մեջ զբաղվի էդմոնմարուքյանությամբ:

Զարմացած է «Իրավունք»-ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՓՈՔՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌԴ-ում ՀՀ դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է փոխանցվելՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողինԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ըԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times«Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.GoalՄայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա ԳրիգորյանՌուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո)Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ ՇարմազանովՆախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անենՆոր տեսահոլովակԻ՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. ԱյվազյանԻնչ են կանխատեսում եվրոպացիները առաջիկա ընտրությունների վերաբերյալԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովըՏպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն ԲադալյանԵրեխայի նկատմամբ բռնությունը մեղք է ոչ միայն օրենքի, այլ նաև Աստծո առաջ. Հայտնի իրավապաշտպանը մանկապղծության դեպքի մասին«Երեխու կոկորդից բռնել է, ասել է՝ հորդ կսպшնեմ, մորդ կսպшնեմ, ո՞ւմ դիմենք, Թրամփի՞ն, անտեր երկիր է». վեդեցի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված