Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Սյունյաց աշխարհի երկնքում արծվները շատ են. դրանք Կարենի և իր ընկերների հոգիներն են...

Մշակութային

Կան մարդիկ, որոնք որպես աշնան արևի մի շող տաքացնում են հոգիդ և առաջին ամպի հետ էլ տարրալուծվում՝ թողնելով միայն մշուշում ուրվագծված գեղեցիկ ժպիտը և տխուր, շա՜տ տխուր աչքերը…

Կարեն Արտյոմի Ավետիսյան. ծնվել է 2003թ. հոկտեմբերի 27-ին Կոտայքի մարզի Քասախ գյուղում: 2009թ. հաճախել է գյուղի Ռոբերտ Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցը: Հաճախել է նաև Մշակույթի տուն` դհոլի ու դաշնամուրի դասընթացների: Եղել է նաև Երկրապահ Կամավորական միության պատանի երկրապահ: 2021թ. ավարտել է դպրոցը, այնուհետև, 2022թ. հունվարի 24-ին զորակոչվել հայկական բանակ, որից հետո սկսվեց սեպտեմբերյան եռօրյա մարտերը…

Ելավ Կարենը, չմտածելով ոչ թշնամու քանակական առավելության և ոչ էլ երկնքում լցված անօդաչուների քանակից: Ելավ, որովհետև վտանգված էր հայրենիքը, ելավ, որովհետև հայրենիքն իր կարիքն ուներ, ելավ, որովհետև չէր կարող Սեդրակ Ջալալյանի և Նարիբեկ Ավետիսյանի հետնորդը ոտքի չելներ: Ելավ, և վեր խոյացավ… Պատահական չէ, որ սյունյաց աշխարհի երկնքում արծվները շատ են: Դրանք Կարենի և իր ընկերների հոգիներն են, որոնք անհանգիստ ճախրում են, որ պահպանեն հայոց երկրի անդորրը… Մասնակցել է Իշխանասարի թիվ 191 մարտական դիրքի պաշտպանությանը, այնուհետև մասնակցել է սեպտեմբերի 13-ից Ադրեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված մարտական գործողություններին:

Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերել է բացառիկ քաջություն, կամային բարձր որակներ, հակառակորդին հասցրել է մեծաթիվ մարդկային կորուստներ հակառակորդի հետ անմիջական շփման և բարդ լեռնային պայմաններում, որը կատարել է մեծ պատասխանատվությամբ, հայրենիքի հանդեպ նվիրվածությամբ և գիտակցումով: Քաջի մահով ընկել է հանուն հայրենիքի սահմանների անառիկության` չխնայելով սեփական կյանքը: Կարճ, սակայն իմաստալից ու հերոսական կյանքով ապրեց Կարենը: Նա դարձավ այն փոքրաթիվ մարդկանցից մեկը, ովքեր ապրում են նաև մահվանից հետո: Այսօր ոգեկոչում ենք բոլոր այն ազատամարտիկների հիշատակը, ում համար մահը իմացեալ անմահություն էր, և ով կյանքը դրեց հայոց պետականության զոհասեղանին:

Կարենն այն մարդկանցից էր, ով մահն արհամարելով, մտավ կռվի դաշտ: Նա չխնայեց իր կյանքը, ծնողներին ու հարազատներին էլ թողնելով վշտի անծայրածիր ծովում լողալու: Կարենն ու իր նմանները պետք չունեն հրամանների: Նրանք այնպիսի դաստիարակություն ունեին, որ անկախ ամեն ինչից պիտի մեկնեին պաշտպանելու հայրենիքը, իսկ հայրենիքը և նրանում ապրող մարդիկ հենց այսպիսի մարդկանցով են ուժեղ և հզոր: Կարեն Ավետիսյանի պատանեկության տարիները վեհ ու հասուն էին, գաղափարներով, բարի ու ազնիվ, նախաձեռնող բնավորությամբ, քաջությամբ, հայրենասիրությամբ ու կամքով լեցուն էին: Հայրենիքը սիրում են, ոչ թե նրա համար, որ այն մեծ է, այլ նրա համար, որ քոնն է:

Շատ քաջորդիներ այս նշանաբանով են կռվել և կռվում թշնամու դեմ հայրենի հողը և հայրենիքը պաշտպանելիս։ Ցավոք, նրանցից շատերը հեռացան` հայրենիքի նկատմամբ իրենց սերը ամրագրելով անմահությամբ։ Նրանց թվին է պատկանում նաև Կարեն Ա րտյոմի Ավետիսյանը: Մինչ օրս բոլորը սիրով են հիշում նրա կենսախինդ ժպիտը և հումորները։ Նա սիրում էր արվեստը և բարձր գնահատում այն։ Նա իր պարտք էր համարում ծառայել հայոց բանակում` որպես հայորդի։ Ծառայության ընթացքում ի՜նչ ոգևորությամբ ու սիրով էր խոսում Գորիսի խրոխտ լեռների ու հրաշք բնության մասին։ Ու մի օր կարծես ամեն ինչ մթնեց, փոխվեցին գույները, մռայլվեց երկինքը։ Իսկ մեր քաջ ու արի տղերքով հայրենիքը մնաց կանգուն։ Կարենը և շատ անձնազոհ երիտասարդներ անմահացան` դառնալով Մոնթեի, Անդրանիկի, Նժդեհի արժանի հետնորդներ։ Ու կարծես հեռվից լսվում է նրանց խրոխտ ձայնը. «Մենք անմահ ենք, մեզ բացակա չդնեք...»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված