Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ադրբեջանցին անգամ երազել չէր կարող, որ Շուշին ու Հադրութը կհայտնվեն իրենց վերահսկողության տակ

Ներքաղաքական

ՀՀԿ֊ական Հենրիխ Դանիելյանը գրում է

Նիկոլ Փաշինյանը և իր թիմը ամեն ինչ անում են, որ թուրքական մամուլի ներկայացուցիչներ հրավիրեն Հայաստան, մինչդեռ բաքվում գտնվող մեր հայրենակիցների համար ոչինչ չեն ձեռնարկում։ Փոխանակ միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը սևեռեն ադրբեջանում պահվող հայ պատանդների վրա և օգտագործեն ամբողջ դիվանագիտական ներուժը, որպեսզի COP-29-ը դառնա հնարավորություն՝ ազատելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, նրանք նոր «ռեվերանս» են հորինում՝ թուրքերին հաճոյանալու և իրենց փլուզվող իշխանությունը մի քանի ամսով երկարացնելու նպատակով։

 

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ադրբեջանցին անգամ երազել չէր կարող, որ Շուշին ու Հադրութը կհայտնվեն իրենց վերահսկողության տակ: Հիշենք 2016 թվականի 4-օրյա հաղթանակած պատերազմը, որի արդյունքում Իլհամ Ալիևը ասում էր, որ նրան փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Ալիևը ավելի շուտ ծոծրակը կտեսներ, քան Շուշին: 2016 թվականի ապրիլյան մարտերի ընթացքում մեր բանակի տարած փայլուն հաղթանակին զուգահեռ Սերժ Սարգսյանը օգտագործել էր ողջ դիվանագիտական ներուժը՝ կանխելով Ադրբեջանի տեռորիստական քայլերը և ապահովելով միջազգային աջակցություն ԵԽԽՎ-ի, Մինսկի խմբի, միջազգային հանրության և միջազգային մամուլի մակարդակով:

 

Նույն Թուրքիան, որը Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում քննադատում էր Ադրբեջանին, այժմ, Նիկոլ Փաշինյանի օրոք, հպարտանում է Արցախի վերահսկողությամբ:

 

Սերժ Սարգսյանի օրոք՝

 

1. Հասարակությունը կուռ և միասնական կլիներ

 

2. Բանակը ամուր և կայուն կլիմեր

 

3. Միջազգային բոլոր հարթակներում դիվանագիտական բարձր մակարդակի աշխատանք կարվեր:

 

4. Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը կպահպանվեր:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ