Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Քննիչը որոշել է՝ Քյարամյանի ու Աղազարյանի մասնակցությամբ միջադեպի մասով վարույթ չի նախաձեռնվի. Սասուն Խաչատրյան (տեսանյութ)

Իրավական

Ոչ, ինձ երբեք չեն դիմել, մենք պատիժ տվող չենք, այլ քննության առնող մարմին ենք, միգուց իմ անձի հետ է կապված, բայց ինձ նման միջնորդությամբ չեն դիմել, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե երբևէ իրեն դիմե՞լ են իշխանական  պատգամավորների հարազատների գործերով՝ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:

«Ինձ նման միջնորդություններով չեն դիմել»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ինչու սեփական նախաձեռնությամբ վարույթ չեն նախաձեռնել, երբ ԱԺ-ում Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարում էր, որ ՔՊ-ական պատգամավորի որդու անունից իրեն մի քանի անգամ միջնորդություն  են ներկայացրել՝ Խաչատրյանը նշեց, որ իրենք չեն կարող առանց հաղորդման վարույթ նախձեռնել. «Քննիչը որոշել է, որ վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան: Մենք ամեն օր ստանում ենք տասնյակ հաղորդումներ, դուք պատկերացրեք, որ մենք ցանկացած հաղորդմամբ վարույթ նախաձեռնեինք: Քննչական կոմիտեի ղեկավարը չի ասում, որ ճնշումներ կան իր նկատմամբ»:

Խաչատրյանը հայտարարեց, որ Հայաստանում զանգովի արդարադատություն չկա:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ