Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info

«ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ» ԵՐԱԶՈ՞ՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Վերլուծություն

Այս­պի­սով, Վ­րաս­տա­նի ընտ­րութ­յուն­նե­րում իշ­խող «Վ­րա­ցա­կան ե­րա­զանք» կու­սակ­ցութ­յու­նը ա­վե­լի քան 54 տո­կոս ձայ­նով հաղ­թեց վրա­ցա­կան խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րում եւ նո­րից միա­ձայն իշ­խա­նութ­յուն է ձե­ւա­վո­րե­լու։ Ն­րանց հա­կա­ռա­կորդ­նե­րը եւ, ա­ռա­ջին հեր­թին, Սա­հա­կաշ­վի­լուն իշ­խա­նութ­յան վե­րա­դարձ­նել ե­րա­զող Միաց­յալ ազ­գա­յին շար­ժու­մը զգա­լիո­րեն ան­կում ապ­րեց՝ 2020 թվա­կա­նին 27,2%-ից իջ­նե­լով 10,3%-ի։ Ինչ է այս ի­րա­վի­ճա­կը խոս­տա­նում Հա­յաս­տա­նին, հաշ­վի առ­նե­լով մի շարք հաս­կա­նա­լի գոր­ծոն­ներ, այդ թվում, որ Վ­րաս­տանն ար­տա­քին աշ­խար­հի հետ մեր կա­պի հիմ­նա­կան ու­ղին է: Դ­րա հա­մար նախ հաս­կա­նալ է պետք՝ ի՞նչ է լի­նե­լու Վ­րաս­տա­նում:

ԿԼԻՆԻ՞ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ

Ընտ­րութ­յուն­նե­րի շա­րու­նա­կութ­յու­նը կա­րո՞ղ է դառ­նալ նոր «Վար­դե­րի հե­ղա­փո­խութ­յուն»: Ծ­րագ­րեր ակն­հայ­տո­րեն կան: Ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ` նույն­պես: Կա նաեւ իշ­խա­նութ­յան թե­ւե­րից մե­կի` ա­րեւմտ­յան դրա­ծո նա­խա­գա­հի ան­թա­քույց ա­ջակ­ցութ­յու­նը: Ո­րոշ դե­տալ­ներ, սա­կայն, դեռ բա­վա­րար չեն:

­Նախ, ԱՄՆ-ում այս պա­հին ծանր ընտ­րութ­յուն­ներ են, եւ կան Ուկ­րաի­նա­յի, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ոչ պա­կաս ծանր խնդիր­նե­րը, ո­րոնց վրա է այս պա­հին հիմ­նա­կան կենտ­րո­նաց­վա­ծութ­յու­նը: Այ­սինքն, քիչ ի­րա­տե­սա­կան է, որ այս պա­հին Վա­շինգ­տո­նը կա­րո­ղա­նա անհ­րա­ժեշտ մասշ­տա­բի ու­շադ­րութ­յուն կենտ­րո­նաց­նել վրա­ցա­կան «հե­ղա­փո­խութ­յան» վրա: Նույ­նը կա­րե­լի է ա­սել Եվ­րո­պա­յի մա­սին. ե­ղած խնդիր­ներն ու ներ­քին հա­կա­սութ­յուն­նե­րը վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի վրա անհ­րա­ժեշտ ճնշու­մ գոր­ծադ­րե­լու ռե­սուրս­ներ չեն ա­պա­հո­վում: Իսկ ա­ռանց ար­տա­քին բա­վա­րար ճնշման «հե­ղա­փո­խութ­յուն­ներ» չեն լի­նում: Ա­ռա­վել եւս, որ Ա­րեւ­մուտ­քի հե­ղի­նա­կութ­յունն աշ­խար­հում էա­պես պա­կաս է, եւ հի­մա շատ ա­վե­լի լուրջ ճնշում­ներ են պետք վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի վրա հա­մա­պա­տաս­խան ազ­դե­ցութ­յան հա­մար, քան գոր­ծադր­վում էր ա­ռաջ­նե­րում, երբ Վա­շինգ­տո­նի ա­մեն մի անն­շան խո­ժոռ հա­յաց­քը սար­սափ էր ա­ռա­ջաց­նում:

Երկ­րոր­դը. վրա­ցա­կան ժո­ղովր­դի ակն­հայ­տո­րեն գե­րակ­շիռ մա­սը «հե­ղա­փո­խութ­յան» չի գնա. Ա­րեւ­մուտ­քի տրված եւ եր­կու տաս­նամ­յա­կից ա­վել չկա­տար­ված խոս­տում­ներն ու Ուկ­րաի­նա­յի օ­րի­նա­կը վրա­ցի­նե­րի հա­մար լավ օ­րի­նակ­ներ են:

Մ­յուս թե­ւը` Ա­րեւ­մուտ­քից ուղ­ղա­կիո­րեն սնվող զանգ­վա­ծը, տա­րաբ­նույթ սե­ռա-կրո­նա­կան թա­փոն­նե­րը եւ այդ կար­գի մո­տի­վաց­ված հատ­վա­ծը, ի­հար­կե, կա­տա­ղի պայ­քա­րի դուրս կգա: Ե­թե ոչ երկ­րի ա­պա­գա­յի (այս մաս­սան ցան­կա­ցած երկ­րում էլ թքած ու­նի սե­փա­կան երկ­րի ա­պա­գա­յի վրա, միայն թե «մե­ջը փող լի­նի»), ա­պա սե­փա­կան գրպա­նի հա­մար: Խոս­քը` զգա­լի զանգ­վա­ծի մա­սին է: Բայց, հաշ­վի առ­նե­լով, որ մինչ այս մի քա­նի նման ձա­խող­ված փոր­ձեր ե­ղան, մեկ բան հաս­տատ է` այս­տեղ «հե­ղա­փո­խա­կան զանգ­ված» դժվար թե հա­վաք­վի: Ան­գամ հաշ­վի առ­նե­լով ուկ­րաի­նա­կան մեծ դե­սան­տը, ո­րը բո­լո­րից ա­ռաջ ըն­կած էր կու­տակ­վել վրա­ցա­կան խորհր­դա­րա­նի մոտ (­լու­սան­կա­րում):

Այս­պի­սով, ընտ­րութ­յուն­նե­րի ներ­կա արդ­յունք­նե­րը փո­խե­լու հա­վա­նա­կա­նութ­յուն կա, բայց գո­նե այս պա­հին դա բա­վա­կա­նին փոքր է: Կ­մե­ծա­նա, ե­թե կա­րո­ղա­նան նո­րից խա­բել մեծ մաս­սա­նե­րի: Չ­նա­յած, իշ­խա­նութ­յուն­ներն էլ են դա հաս­կա­նում, եւ պա­տա­հա­կան չէ, որ նա­խընտ­րա­կան քա­րոզ­չութ­յան հիմ­նա­կան մե­խե­րից մե­կը` Վ­րաս­տա­նին երկ­րորդ Ուկ­րաի­նա դարձ­նե­լու դեմ քա­րո­զար­շավն էր: Իսկ դա է­ֆեկ­տիվ է, առ­ա­վել եւս, որ Վ­րաս­տա­նը մեկ ան­գամ Սա­հա­կաշ­վի­լու օ­րոք այդ դե­րում ե­ղել է, եւ հա­սա­րա­կութ­յան լայն զանգ­ված­նե­րը հաս­կա­նում են, թե ինչ է դա նշա­նա­կում: Իսկ ե­թե ընդ­դի­մութ­յու­նը չկա­րո­ղա­նա լայն զանգ­ված­նե­րի հա­նել «հե­ղա­փո­խութ­յան», ա­պա ա­ռաջ­նա­յին է մնում տար­բե­րա­կը, որ «Վ­րա­ցա­կան ե­րա­զան­քը» կմնա իշ­խա­նութ­յան ղե­կին: Բայց դա նշա­նա­կո՞ւմ է ամ­բող­ջա­կան շրջա­դարձ դե­պի ռու­սա­կան վեկ­տոր. այս­տեղ ո­րո­շա­կի հար­ցեր դեռ կան:

­Նախ, չմո­ռա­նանք, որ «Վ­րա­ցա­կան ե­րա­զան­քը» ռու­սա­մետ կու­սակ­ցութ­յուն, այդ տեր­մի­նի դա­սա­կան ի­մաս­տով, չես հա­մա­րի: Վ­րաս­տա­նը, ճիշտ է, Ռու­սաս­տա­նի ուղ­ղութ­յամբ մի շարք քայ­լեր կա­տա­րել է` հա­կա­ռու­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րին չմիա­նա­լը, օ­տա­րերկր­յա գոր­ծա­կալ­նե­րի մա­սին օ­րենք­նե­րի ըն­դու­նու­մը, ԼԳԲՏ քա­րոզ­չութ­յան ար­գել­քը եւ 2008թ. Հա­րա­վա­յին Օ­սիա­յի ներ­խու­ժու­մը որ­պես սխալ ճա­նա­չե­լը։ Բայց ե­թե ա­վե­լի ռեալ նա­յենք, սրանք ոչ թե ռու­սա­մետ, այլ վրաս­տա­նա­մետ քայ­լեր են: Ա­րեւ­մուտ­քի պա­հան­ջած գծով հա­կա­ռու­սա­կան կուրս ա­ռաջ տա­նե­լու վերջ­նա­կե­տը պա­տե­րազ­մի մեջ քաշ­վելն է, ո­րի դեպ­քում, ինչ­պես վեր­ջերս խոս­տո­վա­նեց Ի­վա­նիշ­վի­լին, հա­զիվ ե­րեք-չորս օր կռվելն ու «պար­տի­զա­նա­կան պա­տե­րազ­մի» անց­նելն է պե­տութ­յան ոչն­չա­ցու­մը: Իսկ օ­տա­րերկր­յա գոր­ծա­կալ­նե­րի եւ ԼԳԲՏ-նե­րի դեմ ար­շա­վն ըն­դա­մե­նը թու­լաց­րեց վրա­ցա­կան ա­րեւմ­տա­մոլ ընդ­դի­մութ­յա­նը, ո­րը մե­ծաց­նում է իշ­խա­նութ­յու­նը պա­հե­լու հա­վա­նա­կա­նութ­յու­նը: 

­Նաեւ չմո­ռա­նանք, որ Վ­րաս­տա­նի ներ­կա­յիս նա­խա­գահ, Ֆ­րան­սիա­յի նախ­կին (ա­սում են` նաեւ ներ­կա) քա­ղա­քա­ցի եւ Վ­րաս­տա­նում դես­պան Սա­լո­մե Զու­րա­բիշ­վի­լին, ով այժմ կոշտ դի­մա­կա­յութ­յան մեջ է իշ­խող կու­սակ­ցութ­յան հետ, 2018 թվա­կա­նին հաղ­թեց նրա ա­ջակ­ցութ­յամբ եւ փաս­տա­ցի ա­ռա­ջադր­վեց «Վ­րա­ցա­կան ե­րա­զան­քի» կող­մից։ Միա­ժա­մա­նակ, «Վ­րա­ցա­կան ե­րա­զան­քի» ներ­կա­յիս բազ­մա­թիվ ֆունկ­ցիո­ներ­ներ վե­րա­պատ­րաստ­վել են Արեւ­մուտ­քում եւ սերտ կա­պեր ու­նեն նրա հետ։ Նաեւ, «Վ­րա­ցա­կան ե­րա­զան­քի» ա­ռաջ­նորդ­նե­րը չեն հրա­ժար­վում Եվ­րո­պա գնա­լուց, այլ ի­րենց դրա­նում տես­նում են որ­պես, ա­սենք, երկ­րորդ Հուն­գա­րիա, ո­րը եւս շատ հար­ցե­րում ռու­սա­մետ դիր­քո­րո­շում ու­նի։ Այս տե­սանկ­յու­նից բո­լոր գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք սո­վո­րա­բար մեկ­նա­բան­վում են որ­պես ռու­սա­մետ, բա­ցատր­վում են պրագ­մա­տիկ պահ­պա­նո­ղա­կա­նութ­յամբ։

Չ­նա­յած` կա այս մե­դա­լի նաեւ հա­կա­ռակ ե­րե­սը: «Վ­րա­ցա­կան ե­րա­զան­քը» իր այս բո­լոր գոր­ծո­ղութ­յու­նն­երով մար­տահ­րա­վեր նե­տեց Ա­րեւ­մուտ­քին: Եվ ա­ռանց Մոսկ­վա­յի պաշտ­պա­նութ­յան, դեմ առ դեմ կռի­վը Ա­րեւ­մուտ­քի հետ հա­զիվ թե կա­րո­ղա­նա եր­կար շա­րու­նա­կել: Իսկ «եր­կու ա­թո­ռի վրա նստելու» քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, ո­րը հա­մա­ռո­րեն փոր­ձում է ա­ռաջ տա­նել Նի­կո­լը, վրա­ցի­նե­րի հա­մար փայ­լուն դաս է, որ այդ­պես վար­վե­լը կոր­ծա­նա­րար է: Կա՛մ Ռու­սաս­տա­նի հետ է, կա՛մ նրա դեմ. դա է ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հի օ­րեն­քը:

ԿՓՈԽՎԻ՞ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԸ

­Կարճ ա­սած, Մոսկ­վա­յի հա­մար, ի­հար­կե, «Վ­րա­ցա­կան ե­րա­զան­քի» հա­ջո­ղութ­յու­նը հա­ճե­լի է: Ոչ միայն հա­ճե­լի. սա Մոսկ­վա­յի հա­մար վրա­ցա­կան ընտ­րութ­յուն­նե­րի լա­վա­գույն ել­քը կա­րե­լի է հա­մա­րել: Ա­րեւմ­տա­մոլ ու­ժե­րը պարտ­վել են, բայց նաեւ հաղ­թող «Վ­րա­ցա­կան ե­րա­զան­քը» այն բա­ցար­ձակ ա­ռա­վե­լութ­յու­նը չու­նի, որ կա­րո­ղա­նա ի­րեն ա­պա­հո­վագր­ված հա­մա­րել: Այ­սինքն, ե­թե ան­գամ այս պա­հին հե­ղաշր­ջում չլի­նի, մեկ է, ընդ­դի­մութ­յունն ու­նի բա­վա­րար ձայ­ներ`պար­բե­րա­բար ներ­քին ճգնա­ժա­մեր ստեղ­ծե­լու ու «Վ­րա­ցա­կան ե­րա­զան­քի» կյան­քը թու­նա­վո­րե­լու հա­մար: Իսկ ե­թե ընդ­դի­մութ­յու­նը կա­րո­ղա­նա շա­րու­նա­կել օգտ­վել Ա­րեւ­մուտ­քի եր­բեմ­նի ան­վե­րա­պահ ա­ջակ­ցութ­յու­նից, ու դա ա­մե­նահ­նա­րա­վոր սցե­նարն է` ան­կախ ԱՄՆ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի ել­քից, ա­պա ա­ռանց Մոսկ­վա­յի հետ գոր­ծակ­ցութ­յան, «Վ­րա­ցա­կան ե­րա­զան­քը» դժվար թե կա­րո­ղա­նա եր­կար դի­մա­նալ:

­Բայց այս ա­մե­նը, կրկնենք, դեռ այն ե­րաշ­խի­քը չէ, որ կլի­նի վեկ­տո­րի տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի շրջա­դարձ, թեեւ ռուս-վրա­ցա­կան բա­նակ­ցա­յին դաշ­տը շատ ա­վե­լի փա­փուկ է դառ­նում: Ա­ռա­վել եւս, որ ան­կախ ա­մեն ին­չից եւ, չնա­յած վրա­ցա­կան բո­լոր նե­րո­ղութ­յուն­նե­րին, Հա­րա­վա­յին Օ­սե­թիա­յի եւ Աբ­խա­զիա­յի խնդի­րը մնում է օ­դից կախ­ված, եւ Մոսկ­վան կշա­րու­նա­կի այդ խա­ղա­քա­րտը օգ­տա­գոր­ծել: «Վ­րա­ցա­կան ե­րա­զանքն» էլ այն բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նութ­յու­նը չու­նի, որ կա­րո­ղա­նա կտրել-գցել այդ խնդի­րը` այդ եր­կու կի­սա­ճա­նաչ­ված հան­րա­պե­տութ­յուն­նե­րից հրա­ժար­վե­լու գնով: Ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ պտտվում էր ֆե­դե­րա­ցիա­յի, ան­գամ` կոն­ֆե­դե­րա­ցիա­յի ստեղծ­ման գա­ղա­փա­րը, ո­րը կա­րող է միա­ժա­մա­նակ ըն­դու­նե­լի լի­նել ե­րեք կող­մի եւ Մոսկ­վա­յի հա­մար: Դա ար­դեն Վ­րաս­տա­նի հա­մար կա­րող է վեկ­տո­րի ամ­բող­ջա­կան շրջա­դար­ձի լավ հիմք դառ­նալ:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

­Թե նման ի­րա­վի­ճա­կից ինչ կա­րող է սպա­սել Հա­յաս­տա­նը, ի սկզբա­նե էր տե­սա­նե­լի: Ե­թե «Վ­րա­ցա­կան ե­րա­զան­քի» հաղ­թա­նա­կը կա­յու­նա­նա, այն է` հե­ղաշրջ­ման փոր­ձը ձա­խող­վի, ին­չը, կրկնենք, այս պա­հին ա­մե­նա­հա­վա­նա­կան սցե­նա­րի տեսքն ու­նի, ա­պա հե­տա­գա զար­գա­ցում­նե­րը տա­նե­լու են Վ­րաս­տա­նում ռու­սա­կան դիր­քե­րի ո­րո­շա­կի ամ­րաց­ման. ինչ չա­փով, խոս­քը դեռ այդ մա­սին չէ: Ա­մեն դեպ­քում, նախ­նա­կան փու­լում տե­սա­նե­լի` ոչ կու­լի­սա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րը են­թադ­րում են առն­վազն ռուս-վրա­ցա­կան դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վե­րա­կանգ­նում: Իսկ ե­թե Ի­վա­նիշ­վի­լին կա­տա­րի Աբ­խա­զիա­յից եւ Հվ.Օ­սե­թիա­յից նե­րո­ղութ­յուն խնդրե­լու մա­սին իր հայ­տա­րա­րութ­յու­նը, ա­պա գո­նե կո­մու­նի­կա­ցիա­նե­րի, եւ ա­ռա­ջին հեր­թին` Աբ­խա­զա­կան եր­կա­թու­ղու վե­րա­կանգ­նու­մը դառ­նում է միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան սցե­նար: Իսկ դա ինչ­պես Վ­րաս­տա­նին, այն­պես էլ Աբ­խա­զիա­յին խոս­տա­նում է Հ­յու­սիս-­Հա­րավ մե­գած­րագ­րի մեջ ներգ­րա­վում, հա­վել­յալ զգա­լի ե­կա­մուտ­նե­ր, ինչն ա­մե­նե­ւին էլ ա­վե­լորդ չէ Թ­բի­լի­սիի հա­մար, հաշ­վի առ­նե­լով, որ Ա­րեւ­մուտ­քի հետ ներ­կա սրա­ցում­նե­րը բե­րել է նաեւ նույն Ա­րեւ­մուտ­քից ե­կող ֆի­նան­սա­կան հոս­քե­րի անկ­ման, ե­թե ոչ` դա­դա­րի:

­Հա­յաս­տա­նի հա­մար եւս տնտե­սա­կան տե­սանկ­յու­նից Աբ­խա­զա­կան եր­կա­թու­ղին միան­գա­մայն ձեռն­տու մի­ջանցք է, սա­կայն դրա է­ֆեկ­տի­վութ­յու­նը կա­րող է տե­սա­նե­լի լի­նել միայն Նա­խի­ջե­ւա­նով` Ի­րան ել­քի պա­րա­գա­յում, որն էլ, բնա­կան է, կախ­ված է հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րից» եւ դրա հա­մա­տեքս­տում` կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման սխե­մա­յից: Ա­մեն դեպ­քում, ե­թե վրա­ցա­կան ու­ղի­նե­րի` Հ­յու­սիս-­Հա­րա­վում ներգ­րա­վե­լու տես­լա­կա­նը սկսի զար­գա­նալ, ա­պա ռուս-ի­րա­նա­կան ճնշու­մը կո­մու­նի­կա­ցիոն խնդիր­նե­րի հետ կապ­ված միայն սրվե­լու է, եւ ԲՐԻԿՍ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում Ա­լիե­ւի եւ Նի­կո­լի նման շփում­նե­րը գա­լիս են հու­շե­լու, որ այդ հնա­րա­վոր հե­ռան­կա­րը նրանք եւս լավ պատ­կե­րաց­նում են:

Մ­յուս կող­մից. Վ­րաս­տա­նը ոչ միայն Հա­յաս­տա­նի, այլ նաեւ Ադր­բե­ջա­նի հա­մար է միակ ցա­մա­քա­յին ֆի­զի­կա­կան ելք դե­պի Ա­րեւ­մուտք: Իսկ ա­հա վրա­ցա­կան վեկ­տո­րի փո­փո­խութ­յան դեպ­քում այդ ել­քը կմնա՞, կամ ի՞նչ ուղղ­վա­ծութ­յուն կու­նե­նա, դա ար­դեն դառ­նա­լու է շատ լուրջ թե­մա: Ա­մեն դեպ­քում, պա­տա­հա­կան չէ, որ ԱՄՆ-ն Հա­րա­վա­յին Կով­կա­սի նվա­ճու­մը սկսեց հենց Վ­րաս­տա­նից եւ այն կորց­նե­լու դեպ­քում կով­կաս­յան գո­տում ա­նե­լու բան պար­զա­պես չի ու­նե­նա:

Այսպիսով, Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում վրա­ցա­կան ներ­կա ի­րա­վի­ճա­կը են­թադ­րում է հե­տեւ­յալ ընդ­հան­րա­կան պատ­կե­րը` դե­պի Ա­րեւ­մուտք ֆի­զի­կա­կան ճա­նա­պար­հի սահ­մա­նա­փա­կում, տարածաշրջանում «սպիտակ ագռավի» կարգավիճակ կամ՝ դե­պի Ռու­սաս­տան կո­մու­նի­կա­ցիոն հե­ռան­կար­նե­րի նկա­տե­լի ա­վե­լա­ցում եւ դրանցից օգտվելու փորձ:

Որ տար­բե­րակն է, նման է, որ Նի­կոլն ան­գամ սկսել է կողմ­նո­րոշ­վել:






Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top