Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Արգելված է հեռուստացույցը, լուսանկարվելը, իսկ հանգստյան օրերին գյուղացիները ХIХ դարի ոճով են հագնվում.Մոլոկանները Հայաստանում

Հայրենակիցներ

Հայաստանում ապրող մոլոկանները արդեն 200 տարի շարունակ ազատորեն ապրում են Հայաստանում իրենց յուրահատուկ կոլորիտով, բնավորությամբ, աշխատասիրությամբ և ազնվությամբ։ Նրանք բավականին փակ համայնք են ու միշտ էլ այդպես են ընկալվել։ 

Քչերը գիտեն, որ Հայաստանի հյուսիսում գտնվող Ֆիոլետովո ռուսական գյուղի քրիստոնյաների մասին։ Այս գյուղում արգելված են հեռուստացույցը, լուսանկարները, խոզի միսը, ծխախոտն ու ալկոհոլը։ Հանգստյան օրերին գյուղացիները ХIХ դարի ոճով են հագնվում ու ժողովների գնում։ Հենց այսպես են Ֆիոլետովոյում կոչում աղոթարանը, որտեղ մոլոկաններն իրենց հոգևոր առաջնորդի` պրեսբիտերի գլխավորությամբ  սաղմոսներ են երգում ու Նոր Կտակարանն են ընթերցում։ Անդրադառնալով Ֆիոլետովո գյուղում հաստատված մոլոկանների առօրյաին պատմեց Ֆիոլետովո համայնքի վարչական ղեկավար Ալեքսեյ Չիչովը, ընդգծելով.

-Մոլոկանները չեն ընդունում սրբապատկերների գոյությունն ու քահանաներին։ Նրանք  խաչ չեն կրում, քանի որ այն սպանության խորհրդանիշ են համարում։ Նրանց մոտ ընդունված չեն նաև ամուսնական մատանիները։ Նրանք հավատում են կենդանի Աստծուն. իսկ  մոլոկան են կոչվել, քանի որ «ինչպես նորածինը չի կարող ապրել առանց մոր կաթի, այնպես էլ նրանք` առանց մաքուր բանավոր կաթի` Աստծու խոսքի»։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ