Ինչ են նախապատրաստում ռուսական ուժերն Օդեսայից մինչեւ Խորսոն հատվածում Գլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում 1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոց Երևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ին Եվս մեկ ակնարկ, որ ՌԴ-ԱՄՆ բանակցություններում Ուկրաինան ընդամենը մանրադրամ է Արշակին պաշտպանողներն են ինձ քննադատում ուրիշ ոչ մեկ. Ուրացած Սրբազանը մի այլ կարգի հպարտ է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղք

Ինչպես է Խաչփար գյուղում կինը սպանել ամուսնուն. նոր մանրամասներ (ՎԻԴԵՈ)

Քրեական

2024 թվականի հոկտեմբերի 24-ին` ժամը՝ 12.15-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Խաչփար գյուղում դանակահարված անձ կա։

 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և տան նախասրահում հայտնաբերել նույն տան 44-ամյա բնակչի դին:

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է հասցրել նրա հետ փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող 37-ամյա կինը՝ դանակով մի քանի հարված հասցնելով ամուսնուն:

 

Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինս նույն օրը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

 

Որոշում է կայացվել՝ 37-ամյա կնոջը, սպանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ձերբակալելու մասին:

Նախաքննության ընթացքում կինը հարցաքննվել է:

 

Կատարվել է դեպքի վայրի, ինչպես նաև՝ դիակի զննություն, որի ընթացքում տուժողի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել է դանակի ներգործության թվով 6 հետք, իսկ դանակը՝ ներհրված պարանոցին:

 

Հանցագործության գործիք դանակը վերցվել է, իսկ դեպքի վայրում առկա արյան հետքերից կատարվել են նմուշառումներ: Հարցաքննվել են մի շարք անձինք:

 

Տղամարդու ստացած մարմնական վնասվածքների բնույթը, դրանք հասցնելու մեխանիզմը, ինչպես նաև քրեական վարույթով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

https://youtu.be/TNkyf2-WRvo?si=C3jDHFTKxTErql71

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ինչ են նախապատրաստում ռուսական ուժերն Օդեսայից մինչեւ Խորսոն հատվածումԳլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոնՄալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոցՆոր մանրամասներ՝ Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տան ոստիկանական հատուկ օպերացիայիցԵրևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ինԵվս մեկ ակնարկ, որ ՌԴ-ԱՄՆ բանակցություններում Ուկրաինան ընդամենը մանրադրամ էԱրշակին պաշտպանողներն են ինձ քննադատում ուրիշ ոչ մեկ. Ուրացած Սրբազանը մի այլ կարգի հպարտ էՎազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղքՄակրոնի նստավայրից գողացել են ավելի քան 100 ափսե և բաժակԿամ պետք է կալանավորի Վեհափառին, կամ տասին վերցնի նոր եկեղեցի ստեղծի, որը ծիծաղելի կլինի. Աղազարյանը հնարավոր սցենարների մասինՀերթական ռեկորդը. Իլոն Մասկի կարողությունը հասավ 749 միլիարդ դոլարիՀայրս ողջ կյանքիս հպարտությունն է. Այսօր երջանկահիշատակ պրոֆեսորի երկնային տարեդարձն էՊուտինը անձամբ է ընտրել Ուիտկոֆին, որպես ԱՄՆ-ի գլխավոր բանակցող. The Wall Street JournalՍաուդյան Արաբիայում հազվագյուտ երեւույթ է` ձյուն է տեղում (Տեսանյութ)Աստղագուշակ դեկտեմբերի 21-ի համարԵս շատ գեղագիտական ​​մարդ եմ, հավատացեք ինձ, բացառությամբ կանանց գնահատելուց. ԹրամփՍանկտ Պետերբուրգում կկայանա ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված