Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info

Հիմնական մեխը հենց Նիկոլի Կազան գնալն էր

Վերլուծություն

Միայն ե­րեկ ա­ռա­վոտ­յան, երբ ԲՐԻԿՍ-ի գա­գա­թա­ժո­ղո­վը գրե­թե ա­վարտ­ված էր, Նի­կոլ Փա­շին­յա­նը հա­սավ Կա­զան: Չ­նա­յած, այդ «փոք­րիկ» ու­շա­ցու­մը կա­րե­լի է հաս­կա­նալ. մինչ այդ, գա­գա­թա­ժո­ղո­վի պաշ­տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­ներն էին, եւ ԲՐԻԿՍ-ի հետ ո­րե­ւէ պաշ­տո­նա­կան առն­չութ­յուն ու­նե­ցող Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նող Նի­կոլն այդ­տեղ պար­զա­պես ա­նե­լիք չու­ներ: Իսկ երբ մեկ­նում է վեր­ջին օ­րը, դա մեկ բան է նշա­նա­կում՝ նրա այ­ցի ի­մաս­տը կու­լի­սա­յին գոր­ծըն­թաց­ներն էին, ո­րոնք սո­վո­րա­բար ակ­տի­վա­նում են նման մի­ջո­ցա­ռում­նե­րի վեր­ջին փու­լում:

ՊՈՒՏԻՆԻ ԱՋԱԿՑԻ ԴԵՐՈՒՄ

Ին­չե­ւէ, լավ թե վատ, Նի­կո­լը հա­սավ Կա­զան: Ու­րեմն, այդ այ­ցից ակն­կա­լիք­ներ կա՞ն, ո՞րն էր դրա ի­մաս­տը: Ա­սենք, բուն այդ այցն ար­դեն իսկ ո­րո­շա­կի մե­սի­ջա­յին ի­մաստ պա­րու­նա­կում էր: Այն, որ Ա­րեւ­մուտ­քը մեծ նյար­դայ­նութ­յամբ մո­տե­ցավ Կա­զա­նի գա­գա­թա­ժո­ղո­վին, պարզ տե­սա­նե­լի էր, եւ դրա­նում առն­վազն եր­կու ի­մաստ կա: Նախ, Ա­րեւ­մուտքն եր­կար ժա­մա­նակ խո­սում էր Ռու­սաս­տա­նին քա­ղա­քա­կան մե­կու­սաց­ման են­թար­կե­լու մա­սին: Իսկ ա­հա այս գա­գա­թա­ժո­ղո­վի հետ կապ­ված` ՌԴ ժա­մա­նե­ցին մոտ 4 տասն­յա­կի չափ պե­տութ­յուն­նե­րի բարձ­րաս­տի­ճան պատ­վի­րա­կութ­յուն­ներ, այդ թվում՝ մոտ եր­կու­սու­կես տասն­յա­կը ա­ռա­ջին դեմ­քե­րի մա­կար­դա­կով: Ընդ ո­րում, ե­րեք ա­ռա­ջին դեմ­քեր Կա­զա­նում չէին միան­գա­մայն օբ­յեկ­տիվ պատ­ճառ­նե­րով: Ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, Կա­զա­նում էին աշ­խար­հի բնակ­չութ­յան մոտ 60 տո­կո­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, եւ դա ար­դեն իսկ ծանր քա­ղա­քա­կան հար­ված էր Ա­րեւ­մուտ­քին՝ Ռու­սաս­տա­նին մե­կու­սաց­նե­լու քա­ղա­քա­կան ծրագ­րի հետ կապ­ված:

Երկ­րոր­դը. Ա­րեւ­մուտ­քի հա­մար, հաշ­վի առ­նե­լով նաեւ ԲՐԻԿՍ-ի հան­դեպ աշ­խար­հում նման մեծ եւ դեռ ծա­վալ­վող հե­տաքրք­րութ­յու­նը, այդ կա­ռույցն ակն­հայ­տո­րեն դար­ձել է հիմ­նա­կան թշնա­մի: Եվ, հաս­կա­նա­լի է, նման մասշ­տա­բա­յին մի­ջո­ցա­ռու­մը չէր կա­րող սուր ան­հանգս­տութ­յուն եւ պա­տաս­խան ռեակ­ցիա չա­ռա­ջաց­նել: Հաշ­վի առ­նե­լով ոչ միայն գա­գա­թա­ժո­ղո­վի եզ­րա­փա­կիչ փաս­տա­թուղ­թը, որ տնտե­սա­կան հար­թա­կում միան­գա­մայն վտան­գա­վոր հե­տե­ւանք­ներ է խոս­տա­նում ԱՄՆ-ին եւ ընդ­հան­րա­կան ի­մաս­տով՝ Ա­րեւ­մուտ­քին, այլ նաեւ մեկ «փոքր» դե­տալ: Այս­պես, հա­մա­ցան­ցում լայ­նո­րեն տա­րած­վեց մեկ ֆո­տո (լու­սան­կա­րում), որ­տեղ Պու­տի­նը ձեռ­քում պա­հել էր ԲՐԻԿՍ-ի թղթադ­րամը: Դա կա­րող է ֆեյ­քի տպա­վո­րութ­յուն թող­նել: Սա­կայն ե­թե ան­գամ այդ­պես է, հա­մա­ցան­ցա­յին աղբ­յուր­նե­րը զու­գա­հե­ռա­բար տա­րա­ծե­ցին այդ թղթադ­րա­մի երկ­կողմ պատ­կե­րը: Այ­սինքն, թեեւ պաշ­տո­նա­պես հայ­տա­րար­վում է, որ ԲՐԻԿՍ-ի միաս­նա­կան ար­ժույ­թին անց­նե­լը դեռ վաղ է, բայց այն, որ այդ թե­ման, ո­րը ա­մե­րիկ­յան դո­լա­րի հե­գե­մո­նիա­յի հա­մար համ է նշա­նա­կում, միան­գա­մայն ակ­տիվ քննար­կում­նե­րի մեջ է, նշված լու­սան­կար­նե­րի ա­ռաջբե­րած տպա­վո­րութ­յունն է: Այ­սինքն, որ գու­ցեեւ ֆեյք, բայց ա­մե­նե­ւին էլ պա­տա­հա­կան չէ դրանց շրջա­նա­ռութ­յան մեջ մտցնե­լը, դա հաս­տատ է, ու այդ հան­գա­ման­քին ա­մե­րի­կա­ցի­նե­րը պար­զա­պես չեն կարող հա­տուկ ու­շադ­րութ­յուն չդարձ­նել:

Իսկ երբ Նի­կո­լը գնում է լրաց­նե­լու այն մոտ եր­կու­սու­կես տասն­յակ ա­ռա­ջին դեմ­քե­րի ցու­ցա­կը, ո­րը, կրկնենք, ՌԴ-ն մե­կու­սաց­նե­լու ա­րեւմտ­յան ծրագ­րե­րի ձա­խող­ման էա­կան ցու­ցիչ է, ա­պա այդ փաս­տը, այս­պես ա­սենք, հա­զիվ թե ու­րա­խաց­նի Հա­յաս­տա­նում ԱՄՆ դես­պա­նին: Ա­ռա­վել եւս, որ դրա նա­խօ­րեին Բայ­դե­նը մի ամ­բողջ նա­մակ էր հղել Նի­կո­լին, դես­պանն ու Հա­յաս­տան ժա­մա­նած ԱՄՆ նա­խա­գա­հի հա­տուկ օգ­նա­կան, Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան խորհր­դի՝ Եվ­րո­պա­յի հար­ցով գլխա­վոր տնօ­րեն Մայքլ Քար­փեն­թե­րը եւ Կով­կաս­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րի հար­ցե­րով ա­վագ խորհր­դա­կան Լո­ւիս Բո­նոն, կանճ ա­սած, մի պատ­կա­ռե­լի պատ­վի­րա­կութ­յուն այն հանձ­նեց հաս­ցեա­տի­րո­ջը՝ բա­նա­վոր հոր­դոր­նե­րով հան­դերձ, ին­չին դեռ կհաս­նենք: Եվ երբ, չնա­յած այս ա­մե­նին, Նի­կո­լը մեկ­նեց Կա­զան, ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար, ի­հար­կե, դա տխրե­լու ա­ռիթ է: Ա­մեն դեպ­քում, այս պատ­մութ­յան հա­մար հիմ­նա­կան մե­խը հենց Նի­կո­լի Կա­զան գնալն էր:

Չ­նա­յած, թե­րեւս կան­խա­տե­սե­լով ա­մե­րի­կա­ցի­նե­րի հնա­րա­վոր ռեակ­ցիան, մինչ մեկ­նե­լը, Նի­կո­լը փոր­ձեց ԱԺ-ում բա­ցատ­րութ­յուն­ներ տալ: Թե քա­նի որ ԲՐԻԿՍ-ի գա­գաթ­ա­ժո­ղո­վը վե­րա­բե­րում է հա­րա­վի գլո­բալ խնդիր­նե­րին, եւ­ այս օ­րա­կարգն ուղ­ղա­կիո­րեն վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նին, հետ­եւա­բար՝ «Սա մեզ հա­մար կար­եւոր հնա­րա­վո­րութ­յուն է ներ­կա­յաց­նե­լու «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» նա­խա­գի­ծը։ Բայց հա­ջորդ մտքով շատ հնա­րա­վոր է, որ Նի­կոլն իս­կա­կան կա­տա­ղութ­յան նո­պա է ա­ռա­ջաց­րել ա­մե­րիկ­յան դես­պա­նի մոտ. «Ոչ պա­կաս կար­եւոր է, որ ես ան­ձամբ հրա­վեր ստա­ցա Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հից եւ­ ըն­դու­նե­ցի այս հրա­վե­րը»,- հա­տուկ ընդգ­ծեց Նի­կո­լը: Բայց հե­տո սկսեց հա­մո­զել, թե խոս­քն ըն­դա­մե­նը «հա­վա­սա­րակշռ­ված ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան» մա­սին է. «Այս տրա­մա­բա­նութ­յամբ մենք հան­դիպ­մա­նը մաս­նակ­ցել ենք «3+3» ձեւա­չա­փով։ Բա­ցի այդ, վեր­ջերս մաս­նակ­ցել եմ նաեւ Ն­յու Յոր­քում ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի եւ Ֆ­րան­կո­ֆո­նիա­յի գա­գաթ­ա­ժո­ղո­վին»:

Միայն թե մեծ հարց է՝ ո՞ւր կտա­նեն «եր­կու ա­թո­ռի վրա խա­ղա­լու» նման փոր­ձե­րը, ե­թե ան­գամ նման խա­ղում «պրո­ֆե­սոր» Էր­դո­ղանն է սկսել լրջո­րեն ձա­խող­վել, ին­չը նաեւ տե­ղի ու­նե­ցավ նա­խօ­րեին:

ԱՆԿԱՐԱՅԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ

Ն­կա­տի ու­նենք Ան­կա­րա­յի վեր­ջին ա­հա­բեկ­չա­կան հար­ձա­կու­մը, ո­րը տե­ղի ու­նե­ցավ ոչ թե ըն­դա­մե­նը Էր­դո­ղա­նի` Կա­զան այ­ցե­լութ­յան ֆո­նին, այլ գործ­նա­կա­նում այն պա­հին, երբ նա պետք է հան­դի­պեր Պու­տի­նի հետ: Որ­պես կա­նոն` նման պա­տա­հա­կա­նությ­ուն­ներ չեն լի­նում: Այ­սինքն, շատ ա­վե­լի հիմ­նա­վոր տեսք ու­նեն այն փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տա­կան­նե­րը, որ դա հստակ ազ­դան­շան է Արեւ­մուտ­քից` Թուր­քիան չի կա­րող միա­նալ BRICS-ին: «Մինչ Թուր­քիան ակ­տի­վո­րեն ձգտում է ամ­րապն­դել հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը իր ար­եւել­յան դաշ­նա­կից­նե­րի հետ, Արեւ­մուտքն օգ­տա­գոր­ծում է բո­լոր հնա­րա­վոր լծակ­նե­րը՝ ի­րեն այդ քայ­լից հետ պա­հե­լու հա­մար»,- այդ թե­զը ման­րա­մաս­նել է ի­րան­ցի փոր­ձա­գե­տը, եւ դրա­նում, ինչ խոսք, մեծ տրա­մա­բա­նութ­յուն կա։

Ե­թե Էրդողանի ճնշելու սխե­ման է, ա­պա դա ա­վե­լի շատ խո­սում է Ա­րեւ­մուտ­քի հեր­թա­կան սխալ հաշ­վար­կի կամ պար­զա­պես այլ տար­բե­րակ չու­նե­նա­լու մա­սին: Հա­մաշ­խար­հա­յին գոր­ծըն­թաց­նե­րի ներ­կա փու­լում, երբ ռազ­մա­կան գոր­ծոնն այս չա­փով ա­ռա­ջին պլան է դուրս ե­կել, նման «մանր» հար­ձա­կում­նե­րը հա­զիվ թե դառ­նան ար­գե­լա­կող գոր­ծոն, ա­ռա­վել եւս՝ Էր­դո­ղա­նի հա­մար: Եվ այն, որ նրա պա­տաս­խա­նը ե­ղավ ռազ­մա­կան հար­թությու­նում՝ ան­մի­ջա­կա­նո­րեն ԱՄՆ-ի հետ գոր­ծակ­ցող քրդա­կան կենտ­րոն­նե­րին մասշ­տա­բա­յին հար­ված­ներ հասց­նե­լու տես­քով, դա եւս ակ­նարկ է, որ քա­ղա­քա­կան զի­ջում­նե­րի նա չի գնա:

Այս­պի­սով, թե ԲՐԻԿՍ-ի այս գա­գա­թա­ժո­ղո­վի արդ­յուն­քում կոնկ­րետ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ինչ դիր­քում են կանգ­նե­լու մեր հա­րե­ւան­նե­րից Ի­րա­նը եւ Թուր­քիան, ա­սենք նաեւ կազ­մա­կեր­պութ­յանն ան­դա­մակ­ցութ­յան հայտ ներ­կա­յաց­րած Ադր­բե­ջա­նը, թե­րեւս մոտ ա­պա­գա­յում շատ ա­վե­լի հստակ կդառ­նա: Նախ, սպաս­վում է ՌԴ-ի եւ Ի­րա­նի ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին պայ­մա­նագ­րի ստո­րագ­րու­մը, ո­րը, ինչ­պես հստա­կեց­վեց, պետք է տե­ղի ու­նե­նա Մոսկ­վա­յում: Ե՞րբ, հենց դա շատ հար­ցե­րի պա­տաս­խան կտա: Հա­ջոր­դը, նո­րից խոս­վեց Պու­տի­նի՝ Թուր­քիա կա­տա­րե­լիք այ­ցի մա­սին, եւ այս դեպ­քում եւս «երբ» հար­ցը ո­րո­շիչ է, թեեւ եր­կու դեպ­քում էլ խոս­վում է ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յի մա­սին:

Մ­յուս կող­մից, ա­մեն բան խո­սում է, որ շատ հստակ եւ վերջ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ կան ՌԴ-­Չի­նաս­տան, ՌԴ-Հնդ­կաս­տան եւ Չի­նաս­տան-Հնդ­կաս­տան ձե­ւա­չա­փե­րում, եւ այդ ա­մե­նը եւս գա­լիս է հու­շե­լու, որ Կա­զա­նի այս հան­դի­պու­մը պատ­մա­կան դառ­նա­լու բո­լոր շան­սերն ու­նի:

ԻՆՉԻՑ ԷԻՆ ԽՈՍՈՒՄ ՆԻԿՈԼՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ

Բայց վե­րա­դառ­նանք Նի­կո­լին: Այն, որ ան­գամ Էր­դո­ղանն է միան­գա­մայն տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի ձե­ւով կանգ­նած «կա´մ-­կա´մ» պար­տադ­րան­քի ա­ռաջ, հեր­թա­կան ան­գամ հու­շում է, որ Նի­կո­լի քա­րո­զած «հա­վա­սա­րակշռ­ված ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը» ֆան­տա­զիա­նե­րի դաշ­տում է, եւ նա վերջ­նա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շու­մից խու­սա­փե­լու տար­բե­րակ ար­դեն պար­զա­պես չու­նի: Պու­տի­նի հրա­վե­րը «հար­գե­լով»՝ Կա­զան գնա­լը նման կողմ­նո­րոշ­ման մա­սին ազ­դա՞կ է. կա­րող է:

Ա­մեն դեպ­քում, Կա­զա­նի շե­մին Բայ­դե­նի հի­շա­տակ­ված նա­մա­կը (նաեւ՝ Ա­լիե­ւին) եւս Նի­կո­լին հղված նման ա­ռա­ջարկ էր՝ կողմ­նո­րոշ­վել: Միայն թե Բայ­դենն իր ա­ռա­ջար­կը կա­պել է «Խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հետ, որ­տեղ Նի­կո­լը ա­ռանձ­նա­պես կողմ­նո­րոշ­վե­լու տար­բե­րակ էլ չու­նի:

Թե ին­չու է Բար­դե­նը նման նա­խա­ձեռ­նութ­յուն ցու­ցա­բե­րում, ա­մե­րի­կա­գետ Սու­րեն Սարգս­յա­նը միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան բա­ցատ­րութ­յուն է տա­լիս. «Բայ­դե­նի վար­չա­կազ­մին մնա­ցել է 3 ա­միս՝ իշ­խա­նութ­յունն ամ­բող­ջութ­յամբ Թ­րամ­փին կամ Հա­րի­սին փո­խան­ցե­լու հա­մար: Բ­նա­կա­նա­բար, Բայ­դե­նը ցան­կա­նում է, որ 4 տար­վա այն ներդ­րու­մը, որ իր վար­չա­կազմն ու­նե­ցել է հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծում, հաս­նի իր տրա­մա­բա­նա­կան ա­վար­տին, եւ Բայ­դե­նը ար­դա­րա­ցիո­րեն դառ­նա խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի կնքա­հայ­րը: Հե­ռա­ցող նա­խա­գահ Բայ­դե­նը… հաս­կա­նում է, որ ո՛չ Թ­րամ­փի եւ­ ո՛չ էլ Հա­րի­սի վար­չա­կազ­մե­րի հա­մար մեր տա­րա­ծաշր­ջա­նը ա­ռաջ­նա­հեր­թութ­յուն չի լի­նե­լու, հետ­եւա­բար իր բո­լոր ձեռք­բե­րում­նե­րը, ե­թե նույ­նիսկ ջու­րը չգնան, ա­պա էա­պես դան­դա­ղե­լու են կյան­քի կոչ­ման տե­սանկ­յու­նից»:

Կարճ ա­սած, Բայ­դե­նի հա­մար սա ամ­բի­ցիոզ հարց է՝ հե­ռա­նալ ոչ թե քա­ղա­քա­կա­նութ­յու­նից դուրս քշվա­ծի, այլ՝ ինչ-որ մի վեր­ջին արդ­յուն­քի հա­սա­ծի տես­քով: Միայն թե Ա­լիե­ւը հաս­տատ «ծե­րու­կին պատ­վով ճամ­փու դնե­լու» մո­տե­ցու­մով ա­ռաջ չի գնա: Հեյ­դա­րո­վի­չի հա­մար Բայ­դե­նը միան­շա­նակ քա­ղա­քա­կա­նութ­յու­նից «դուրս քշված» ֆի­գու­րա է, նրա պետ­քար­տու­ղար Բ­լին­քե­նը՝ ա­մե­նուր ձա­խող­ված գոր­ծիչ: Ա­վե­լին, Թ­րամ­փը, ով Բայ­դե­նի ոչ թե հա­կա­ռա­կորդն է, այլ՝ թշնա­մին, էա­պես ա­ռաջ է ան­ցել ինքն ի­րեն աչ­քի ա­ռաջ հե­ղի­նա­կազր­կող Հա­րի­սից: Այ­սինքն, ներ­կա բո­լոր հիմ­նա­կան հաշ­վարկ­նե­րը կա­տար­վում են, ել­նե­լով նրա­նից, որ հենց Թ­րամփն է դառ­նա­լու հա­ջորդ նա­խա­գա­հը: Այ­սինքն, Բայ­դե­նի ա­ռա­ջարկ­նե­րով հի­մա շարժ­վե­լը մի բան էլ վտան­գա­վոր կա­րող է լի­նել: Ի տար­բե­րութ­յուն Ա­լիե­ւի, Նի­կո­լը դա հաս­կա­նո՞ւմ է. ին­քը կի­մա­նա, բայց Կա­զան գնալն ակ­նարկ է, որ ինչ-որ բան սկսել է կռա­հել: Ե­թե ոչ, ԲՐԻԿՍ-ի մթնո­լոր­տը եւս պետք է որ շատ բան հու­շի: Ա­ռա­վել եւս, որ ինչ­պես «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը», ըստ այդմ էլ՝ Նի­կո­լի «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կը» մնում է կախ­ված Ա­լիե­ւի հետ պայ­մա­նա­վոր­վել-չպայ­մա­նա­վոր­վե­լուց: Իսկ ա­հա ՌԴ ԱԳՆ-ն նա­խօ­րեին նո­րից հարկ հա­մա­րեց հի­շեց­նել Օ­վեր­չու­կի հայտ­նի մեկ­նա­բա­նութ­յու­նը. «Հա­րա­վա­յին Կով­կա­սում տնտե­սա­կան եւ տ­րանս­պոր­տա­յին մի­ջանցք­նե­րի ա­պաշր­ջա­փա­կու­մը հնա­րա­վոր է միայն Ռու­սաս­տա­նի մաս­նակ­ցութ­յամբ»։

Ա­մեն դեպ­քում, տե­սախ­ցիկ­նե­րը մի շարք դրվագ­նե­րում Նի­կո­լին եւ Ա­լիե­ւին ֆիք­սել էին ի­րար հետ ինչ-որ բա­ներ քննար­կե­լիս: Հե­տե­ւեց նաեւ պաշ­տո­նա­կան հան­դի­պում՝ քիչ բան ա­սող տե­ղե­կատ­վութ­յամբ հան­դերձ: Մի խոս­քով, ս­պա­սենք ման­րա­մաս­նե­րին, թեեւ այն, որ ռու­սա­կան հար­թա­կում Նի­կո­լի եւ Ա­լիե­ւի հան­դի­պու­մը հնա­րա­վոր ե­ղավ, ար­դեն իսկ ո­րոշ բա­ներ հու­շում է:

 






Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top