Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Չկայացած Համլետ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԼԵՏ

 (ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԻՐ` «ԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՁԵՐ ՎՐԱ ԹՔՈՂ ՉԿԱ, ԲԱՅՑ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՆՄԱՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԵԼՈՒՅԹ ՄԻ ՈՒՆԵՑԻՐ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)

Թքել, թե՞ չթքել, այս է խնդիրը։

**

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ՆԻԿՈԼԻՆ

 (ՆԻԿՈԼԻ` ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ` «ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ ՁԵՐ ՔԻՉ ԿԱՐԴԱՑԱԾ ԳՐՔԵՐԻՑ Է» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Հլա մի րոպե, քիչը որն ա, ասել եմ, չէ, որ գիրք կարդալը` ղզիկություն ա։

 **

 ԻԼՀԱՄԸ` ՆԻԿՈԼԻՆ

 (ՋՈ ԲԱՅԴԵՆԻ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՆԱՄԱԿ ՀՂԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Мы с тобой родня давно, вот какая штука.

Письмецо в конверте погоди не рви...

 Не везёт тебе в смерти — повезёт в любви!

**

 ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱՅԻ ՈՍԿԵ ՑԼԻԿՆԵՐԸ

 («ՓՈՇՄԱՆԵԼ ԵՄ, ԵԹԵ ՔՅԱՐԱՄՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ԼԻՆԻ, ՉԵՄ ՄԻԱՆԱ»` ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Անդոն փախի, Աղազարյանը փոշմանել ա։

**

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ

(ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՂԵՎԱՐՁԸ ՄԻԱՅՆ 100 ԴՐԱՄՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Նարկոդիսպանսերից հայտնում են, որ Երեւանի  տրանսպորտի վարորդներին  ավելի հոգեհարազատ է 50-50 քցվիրը, քան «ագահ» Տիգրան Ավինյանի`100 դրամ հանուն քաջության օպերացիան:

**

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԱՍԵՐ ՉՔԱՂԵՑԻՆ

(ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՐ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔ Է ՏՎԵԼ, ԹԵ ԳՅՈՒՄՐԻՆ ԱՅԼԵՎՍ ՄԵՐՆ Է ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ պատմաբանների` գյումրեցիները Սամվել Բալասանյանին «ժերտվա» տալուց հետո  պատրաստվում են ՔՊ կուսակցությանը Գյումրու դարպասների մոտ աղ ու հացով դիմավորել:

**

ԴԵՊԻ ԽՈՐԸ ԽԱՎԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ

(ԿԳՄՍ  ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ` ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ ՄԱՆԿԱՎԱՐԺ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ կրթության փորձագետների, եթե ՀՀ վարչապետ դառնալու համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ, էլ ինչի պիտի մանկավարժ դառնալու համար մանկավարժական կրթությունը պարտադիր լինի:

**

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ

(ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՆՎԵԼ ԵՆ,ՊԼԱՆԿԱՆ ԻՋԵՑՎԵԼ Է ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ կիսագրագետների միջազգային ընկերակցության` ՔՊ-ն իր միջից գրագետ արդարադատության նախարարի թեկնածու չի գտնում, քանի որ  Նիկոլը հայտնի սուտասան է, իսկ նրա կողքինները, ինչպես ասում են` ասա ընկերդ ով է, ասեմ դուք ով եք:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ