Ակտիվացել են խոսակցությունները Լավրովի թոշակի անցնելու եւ Կիրիենկոյի` նրան փոխարինելու մասին Հակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել՝ ապագա պատերազմների համար. Համբարձումյան Սու-35-ը փախուստի է մատնել ռուսական տանկերը գրավել փորձող էստոնական ՆԱՏՕ-ական ուժերին (Տեսանյութ) ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսուհետ Newsmedia.am գործակալության էջում կլինի նոր ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ խորագիր Ինչ է սպասվում ռուսական թատրոնում մայիսին Ինչ է սպասվում Պարոնյան թատրոնում մայիսին Տաքսու վարորդը ծեծել է երգչուհի Ռաիսա Ավանեսյանին. ինչ է տեղի ունեցել Ուկրաինան շտապ տարհանում է հայտարարել Դրուժկովկայում և Լիմանում

«ԵՐԲԵՔ ԳԼԽԱՎԵՐԵՎՈՒՄՍ ՉԷԻ ՊԱՀԵԼ 133 ԿԳ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂԱՑԱ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՌԵԿՈՐԴԱԿԻՐ, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Սպորտ

 Իսպանիայի Լեոն քաղաքում կայացած Ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ մեր երկրի ներկայացուցիչները նվաճել են 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ։ Էմմա Պողոսյանը 81 կգ քաշային կարգում երկամարտի 233 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել։ Պոկում վարժությունում Էմման 100 կգ արդյունքով զբաղեցրել է 5֊րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել գլխավերևում պահելով 133 կգ կշռող ծանրաձողը։ Նա 1 կգ ֊ով շրջանցեց մեքսիկացի Վանեսա Հերնանդեսին ու հաղթող ճանաչվեց։

Ավելի վաղ, մեր երկրի ներկայացուցիչներ Ալեքսանդրա Գրիգորյանը 55 կգ ու Աննա Ամրոյանը 76 կգ, ապա նաև Աշոտ Մովսիսյանը +109 կգ նվաճել էին երիտասարդական ԱԱ֊ի բրոնզե մեդալները։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը Գյումրիում հանդիպել է ու զրուցել ոսկե մեդալակիր, պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ռեկորդակիր, Գյումրիի մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան ԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք, Էմմա, փայլուն հաղթանակի առթիվ։

- Շատ շնորհակալ եմ։ Անկեղծ ասած, առաջին անգամ էր, որ մրցաշարի էի մեկնել այսքան լարված ու չէի հավատում հաղթանակիս։ Գիտեի, թե բոլոր 8 մասնակիցներն էլ ուժեղ են, հենց դրա համար էլ ավելի շատ էի մտահոգվում։ Մտածում էի երրորդ տեղը զբաղեցնելն արդեն լավ արդյունք կհամարվի։ Մրցակցությունը բավականին թեժ ստացվեց։ Լավ է, որ պոկման ժամանակ 100 կգ֊ը կարողացա բարձրացնել, այլապես մեդալից կզրկվեի։ Հրման 131֊ը բարձրացնելուց հետո չէի հավատում, որ ինձ կհաջողվի ևս մեկ մոտեցում էլ կատարել։ Երբեք 133 կգ գլխավերևումս չէի պահել, սակայն առաջնությունում կարողացա։ Եթե անկեղծ, ես էլ չգիտեմ, թե ինչպես ստացվեց։ Առաջին հերթին շնորհակալ եմ մարզիչներին Արտաշես Ներսիսյանին, Քրիստինե Պետրոսյանին, որ նույնիսկ երբ ես ինքս ինձ չէի հավատում, շարունակում էին հավատալ ուժերիս։ Երբ 131֊ից հետո ասացի, որ էլ չեմ կարողանա մոտենալ ծանրաձողին, հիշեցրին, որ չեմպիոնական պայքարը դեռ չի վերջացել, ու ևս մեկ մոտեցում էլ ունեմ ես։

- Ինչ տվեց քեզ այս հաղթանակը, բացի նման կարևոր մեդալից։

- Այս հաղթանակը ինձ շատ ոգևորեց ու հավատ տվեց սեփական ուժերիս նկատմամբ։ Մանավանդ, որ անցած տարի 0 ստանալուց հետո նման հաջողության հասնելը, իսկապես շատ կարևոր էր ինձ համար։ Նշեմ, որ շուտով կմասնակցեմ արդեն երիտասարդների Եվրոպայի առաջնությանը, ու եթե կիլոգրամներս գոհացնող լինեն, ելույթ կունենամ նաև մեծահասակների Աշխարհի առաջնությունում։

Իսկ ահա ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով Էմմայի, Ալեքսանդրայի ու Աննայի մարզիչն է, նշեց.

- Շատ գոհ եմ բոլորից։ Էմման անցած տարի 0 էր ստացել, այս անգամ շատ լավ դրսևորեց իրեն ու ոսկե մեդալ նվաճեց։ Իսկ Ալեքսանդրան ու Աննան բրոնզե մեդալ նվաճեցին։ Քչերին է հայտնի, որ մինչև այս մրցաշարը Ալեքսանդրան ուսի վիրահատության է ենթարկվել։ Ես գոհ եմ ու արդեն պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը, հուսով եմ ամեն ինչ լավ կլինի։ Հավելենք, որ ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ երկամարտի բրոնզե մեդալ է նվաճել +109 կգ քաշային կարգում հավաքելով 366 կգ։ Պոկում վարժությունում նա 158 կգ արդյունքով գրավել է 5֊րդ տեղը, հրում վարժությունում 208 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 






Ակտիվացել են խոսակցությունները Լավրովի թոշակի անցնելու եւ Կիրիենկոյի` նրան փոխարինելու մասինՀակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել՝ ապագա պատերազմների համար. ՀամբարձումյանՍու-35-ը փախուստի է մատնել ռուսական տանկերը գրավել փորձող էստոնական ՆԱՏՕ-ական ուժերին (Տեսանյութ)ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսուհետ Newsmedia.am գործակալության էջում կլինի նոր ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ խորագիրԻնչ է սպասվում ռուսական թատրոնում մայիսինԻնչ է սպասվում Պարոնյան թատրոնում մայիսինՏաքսու վարորդը ծեծել է երգչուհի Ռաիսա Ավանեսյանին. ինչ է տեղի ունեցելՈւկրաինան շտապ տարհանում է հայտարարել Դրուժկովկայում և ԼիմանումՈւկրաինական ուժերը «ծանր բարդությունների» են հանդիպել Պոկրովսկի և Կոնստանտինովկայի ուղղություններում. Ուկրաինացի վերլուծաբաններ (Քարտեզ)Ըստ իս Մերձավանի կրթօջախում, ուսուցչուհին ենթարկվում է ԲՈՒԼԻՆԳԻ, եւ դրանով ամեն բան ասված է. Հայտնի հետաքննող լրագրողը հանրապետությունը ցնցած դեպքի մասին«Գերտրուդա» օպերացիան, ինչպես եւ վիլսոնյան տարբերակը Թուրքիայի վրա ճնշման լծակ է եղել` ո՛չ ավել. ՆահապետյանՈրն էր փաշինյանի մոսկովյան այցի նպատակըՍուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասինՈւշադրություն․ հերթական ազգային ամոթը, որի քավորը կրկին Փաշինյանն էՀնարավոր է, որ տարատեսակ աղազարներ ասլան կտրեն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեր երկրի ու ժողովրդի բոլոր պրոբլեմները սկիզբ են առնում գործող կառավարիչներիցՍամ ռուսկիյ, սամ ֆաշիստԵս կանեմ հնարավորը, որ գերիշխի խաղաղությունը. Հռոմի Պապ Չկա այն աղմուկը, որ կար սկզբում, բայց փաստացի բոյկոտ կա. Տրանսպորտի թանկացման հետքերովՀայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով․ «Sputnik Արմենիա»Հանգիստ կանգնած ես խցանման մեջ եք, և ինչ-որ մեկը ձեռքով է անում ձեզ միջուկային հրթիռակիրից (Տեսանյութ)Հայաստանում վխտում են թուրքական շպիոնները. Հայկ ԲաբուխանյանՌուսաստանցի գեղասահորդների զույգը տեղափոխվել է Հայաստանի հավաքական«Ես չեմ վիրավորվում, երբ ինձ ասում են թուրք»․ համացանցում հիշել են Փաշինյանի խոսքերըՈստիկանությունը վախենո՞ւմ է ՀՖՖ-ից․ ակնհայտ փաստը չտեսնելու են տալիս․ MediaHubԱսում էին, թե մենք խելահեղ գումարեր ենք պահանջել. Տիկնիզյանի գործակալը` չկայացած տրանսֆերի մասինԵս նրան տեսնում եմ Եվրոպայի լավագույն առաջնություններից մեկում. Կավազաշվիլին` Սպերցյանի մասին «Ով իմ պապուն կասի՝ թուրք, նրա ... ». նոր կադրեր՝ ԱԺ–ում տեղի ունեցած քաշքշուկից (տեսանյութ)Գործ ունեմ ոչ թե իրավապահ համակարգի հետ, այլ հանցավոր խմբի. Սուրեն ՄանուկյանՎրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարըԲաքուն «զգուշացրել» է Հնդկաստանին․ «Զգոն եղե՛ք»Վեց տարեկանում ավելորդ քաշ ունենալը կրկնապատկում է 18 տարեկանում ճարպակալման վտանգը. ECO2025ՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են «մորթում»Ուկրաինան «չի դիմանա» ևս տասը տարվա մարտերին․ ԶելենսկիԳերմանիայի ՊՆ-ն կոշտ է արտահայտվել ՌԴ-ի մասինԵՄ-ն կարող է բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը«Հլը ծափ տուր տենամ», «Բոլորով հլը մի հատ հանգստացեք»․ լեզվակռիվ՝ ԱԺ-ում (տեսանյութ)Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաները«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆՄահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը»ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովելԱրարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվելՄերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքիցՌոնալդուն կարող է վերադառնալ հարազատ ակումբ Որ ֆուտբոլիստները կհեռանան «Ռեալից» Ալոնսոյի նշանակումից հետո Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբանԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top